EN | AM

Կայուն զարգացման նպատակ 9.


Միանգամայն պարզ է, որ առանց ենթակառուցվածքների անհնար է ունենալ առողջ հասարակություն: Էական նշանակություն ունեցող ծառայությունները, ինչպիսիք են առողջապահությունն ու կրթությունը, պահանջում են ենթակառուցվածքներ»: – Grete Faremo
 

ՍՏԵՂԾԵԼ ԴԻՄԱԿԱՅՈՒՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ, ԱՋԱԿՑԵԼ ՆԵՐԱՌԱԿԱՆ ԵՎ ԿԱՅՈՒՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ  ԵՎ ԽԹԱՆԵԼ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

9.1. Մշակել որակյալ, հուսալի, կայուն և դիմակայուն, այդ թվում՝ տարածաշրջանային և անդրսահմանային ենթակառուցվածքներ՝ օժանդակելու տնտեսական զարգացմանը և մարդկանց բարեկեցությանը, ուշադրության կենտրոնում պահելով մատչելի և արդարացի հասանելիություն բոլորի համար

9.1.1. Տարվա բոլոր եղանակներին բանուկ ճանապարհից 2 կմ հեռու ապրող գյուղական բնակչության համամասնությունը

9.1.2. Ուղևորների և բեռների ծավալները ըստ փոխադրման եղանակի

9.2. Խթանել ներառական և կայուն արդյունաբերության զարգացումը և մինչև 2030 թ. զգալիորեն մեծացնել զբաղվածության և համախառն ներքին արդյունքի մեջ արդյունաբերության բաժնեմասը՝ ազգային հանգամանքներին համահունչ կերպով, և կրկնապատկել արդյունաբերության բաժնեմասը առավել թույլ զարգացած երկրներում

9.2.1. Արտադրության ավելացված արժեքը որպես ՀՆԱ-ի համամասնություն և մեկ շնչի հաշվով

9.2.2. Արտադրության ոլորտում զբաղվածությունը որպես ընդհանուր զբաղվածության համամասնություն

9.3. Փոքրածավալ արդյունաբերական և այլ ձեռնարկությունների համար, մասնավորապես զարգացող երկրներում, ավելի հասանելի դարձնել ֆինանսական ծառայությունները, այդ թվում՝ մատչելի վարկերը, մեծացնել դրանց ինտեգրումը արժեքի շղթաներում և շուկաներում

9.3.1. Փոքր արդյունաբերական ձեռնարկությունների համամասնությունը ընդհանուր արդյունաբերության ավելացված արժեքի մեջ

9.3.2. Վարկ կամ վարկային գիծ ունեցող փոքր արդյունաբերական ձեռնարկությունների համամասնությունը

9.4. Մինչև 2030 թ. արդիականացնել ենթակառուցվածքները և վերազինել ձեռնարկությունները՝ դրանք դարձնելու կայուն՝ ռեսուրսների օգտագործման ավելի բարձր արդյունավետությամբ և մաքուր, շրջակա միջավայրի համար անվտանգ տեխնոլոգիաների և գործընթացների առավել լայն ընդունմամբ՝ բոլոր երկրների ձեռնարկած գործողությունների շնորհիվ՝ իրենց համապատասխան հզորությունների համաձայն

9.4.1. CO2-ի արտանետումները՝ ավելացված արժեքի մեկ միավորի հաշվով

9.5. Ընդլայնել գիտահետազոտական աշխատանքները, արդիականացնել տեխնոլոգիական հնարավորությունները արդյունաբերության ճյուղերում բոլոր՝ մասնավորապես՝ զարգացող երկրներում, այդ թվում՝ մինչև 2030 թ. խրախուսել նորարարությունները և էապես ավելացնել գիտահետազոտական և զարգացման ոլորտի աշխատողների թիվը 1 մլն մարդու հաշվով, մեծացնել գիտահետազոտական և զարգացման աշխատանքների վրա կատարվող պետական և մասնավոր ծախսերը

9.5.1. Գիտահետազոտական և զարգացման աշխատանքների վրա կատարվող ծախսերը՝ արտահայտված որպես ՀՆԱ-ի համամասնություն

9.5.2. Գիտահետազոտական աշխատանք կատարողների թիվը (լրիվ դրույքի համարժեքով) մեկ միլիոն բնակչի հաշվով

9.ա. Դյուրացնել կայուն և դիմակայուն ենթակառուցվածքների զարգացումը զարգացող երկրներում՝ ցուցաբերելով ընդլայնված ֆինանսական, տեխնոլոգիական և փորձագիտական օժանդակություն – աֆրիկյան երկրներին, առավել թույլ զարգացած երկրներին,  դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրներին և զարգացող փոքր կղզի-պետություններին

9.ա.1. Ընդհանուր միջազգային պաշտոնական օժանդակություն (զարգացմանն ուղղված պաշտոնական օգնություն՝ գումարած այլ պաշտոնական հոսքեր) ենթակառուցվածքներին

9.բ. Օժանդակել հայրենական տեխնոլոգիաների զարգացմանը, գիտահետազոտական աշխատանքներին և նորարարությանը զարգացող երկրներում, այդ թվում՝ ապահովելով քաղաքականությունների առումով նպաստավոր միջավայր, ի թիվս այլոց, արդյունաբերության բազմազանեցման և հումքային ապրանքներին արժեքի ավելացման համար

9.բ.1. Միջին և բարձր տեխնոլոգիաների ճյուղի ավելացված արժեքի համամասնությունը ընդհանուր ավելացված արժեքի մեջ

9.գ. Զգալիորեն մեծացնել տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների հասանելիությունը և ձգտել տրամադրել համացանցի համընդհանուր և մատչելի հասանելիություն առավել թույլ զարգացած երկրներին մինչև 2020 թ.

9.գ.1. Բջջային ցանցի ծածկույթ ունեցող բնակչության համամասնությունը ըստ տեխնոլոգիայի