EN | AM

Կայուն զարգացման նպատակ 8.


Արհեստակցական միությունները պետք է ներգրավվեն նոր օրակարգի իրականացման գործընթացում՝ ապահովելու քաղաքականության հիմնավոր նախագծում, իրական մոնիտորինգ, գնահատում ու հաշվետվողականություն»: - Aurelio Parisotto
 

ԽԹԱՆԵԼ ԿԱՅԱՑԱԾ, ՆԵՐԱՌԱԿԱՆ ԵՎ ԿԱՅՈՒՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃ, ԼԻԱՐԺԵՔ ԵՎ ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԱՇԽԱՏԱՆՔ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ

 

8.1. Պահպանել մեկ շնչին ընկնող տնտեսական աճը համաձայն ներպետական հանգամանքների, և, մասնավորապես, համախառն ներքին արդյունքի տարեկան առնվազն 7 տոկոս աճ առավել թույլ զարգացած երկրներում

8.1.1. Մեկ շնչին ընկնող իրական ՀՆԱ-ի տարեկան աճի ցուցանիշը

8.2. Հասնել տնտեսական արտադրողականության ավելի բարձր մակարդակների՝ բազմազանեցման, տեխնոլոգիաների արդիականացման և նորարարությունների միջոցով, այդ թվում՝ բարձր ավելացված արժեք ունեցող և աշխատատար ոլորտներում

8.2.1. Մեկ զբաղված անձին ընկնող իրական ՀՆԱ-ի տարեկան աճի ցուցանիշը

8.3. Խթանել զարգացմանը միտված քաղաքականություններ, որոնք օժանդակում են արտադրողական աշխատանքին, արժանապատիվ աշխատատեղերի ստեղծմանը, ձեռներեցությանը, ստեղծագործական և նորարարական մոտեցմանը, խրախուսել միկրո-, փոքր և միջին ձեռնարկությունների ֆորմալացումն ու աճը, այդ թվում՝ ֆինանսական ծառայությունների հասանելիության միջոցով

8.3.1. Ոչ ֆորմալ զբաղվածության համամասնությունը ոչ գյուղատնտեսական զբաղվածության մեջ՝ ըստ սեռի

8.4. Մինչև 2030 թ. շարունակաբար բարելավել գլոբալ ռեսուրսների արդյունավետությունը սպառման և արտադրության մեջ, ձգտել տնտեսական աճը առանձնացնել շրջակա միջավայրի վատթարացումից՝ համաձայն Կայուն սպառման և արտադրության ծրագրերի տասնամյա շրջանակի, զարգացած երկրների առաջատարությամբ

8.4.1. Պաշարների սպառման ցուցանիշը, նույնը ըստ մեկ շնչի, նույնը ըստ ՀՆԱ-ի

8.4.2. Պաշարների ներքին սպառումը, նույնը ըստ մեկ շնչի, նույնը ըստ ՀՆԱ-ի

8.5. Մինչև 2030 թ. հասնել լիարժեք և արտադրողական զբաղվածության և արժանապատիվ աշխատանքի բոլոր կանանց և տղամարդկանց, այդ թվում՝ երիտասարդների և հաշմանդամություն ունեցող անձանց համար, ինչպես նաև հավասար վարձատրություն՝ հավասարարժեք աշխատանքի դիմաց

8.5.1. Իգական և արական սեռի վարձու աշխատողների ժամական միջին վաստակը ըստ զբաղմունքի, տարիքային խմբի և հաշմանդամություն ունենալու հանգամանքի

8.5.2. Գործազրկության մակարդակը ըստ սեռի, տարիքային խմբի և հաշմանդամություն ունենալու հանգամանքի

8.6. Մինչև 2020 թ. էապես կրճատել զբաղվածություն չունեցող, կրթություն կամ ուսուցում չստացող երիտասարդների համամասնությունը

8.6.1. Կրթություն կամ ուսուցում չստացող, զբաղվածություն չունեցող երիտասարդների (15-24 տարեկան) համամասնությունը

8.7. Ձեռնարկել անհապաղ և արդյունավետ միջոցառումներ՝ իսպառ վերացնելու հարկադրյալ աշխատանքը, վերջ դնելու ժամանակակից ստրկությանը և մարդկանց թրաֆիքինգին, ապահովելու երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերի, այդ թվում՝ մանուկ զինվորների հավաքագրման և օգտագործման արգելումն ու վերացումը, ինչպես նաև մինչև 2025 թ. վերջ դնել երեխայի աշխատանքին իր բոլոր ձևերով

8.7.1. Երեխայի աշխատանքում ներգրավված 5-17 տարեկան երեխաների համամասնությունը և թիվը ըստ սեռի և տարիքի

8.8. Պաշտպանել աշխատանքային իրավունքները և խթանել անվտանգ և ապահով աշխատանքային միջավայր բոլոր աշխատավորների, այդ թվում՝ միգրանտ աշխատավորների, մասնավորապես կին միգրանտների և անկայուն զբաղվածություն ունեցողների

8.8.1. Մահացու և ոչ մահացու ելքով աշխատանքային վնասվածքների հաճախականության ցուցանիշը ըստ սեռի և միգրանտի կարգավիճակի

8.8.2. Աշխատանքային իրավունքների ազգային համապատասխանեցման ավելացում (միավորումներ կազմելու ազատություն և կոլեկտիվ պայմանագիր) համաձայն Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) տեքստային աղբյուրների և ազգային օրենսդրության՝ ըստ սեռի ու միգրանտի կարգավիճակի

8.9. Մինչև 2030 թ. մշակել և իրականացնել ռազմավարություն՝ խթանելու կայուն զբոսաշրջությունը, որն ստեղծում է աշխատատեղեր և խթանում տեղական մշակույթն ու արտադրատեսակները

8.9.1. Զբոսաշրջությունից ստացվող ուղղակի ՀՆԱ-ն, որպես ընդհանուր ՀՆԱ-ի համամասնություն, և նույնը՝ աճի ցուցանիշում

8.9.2. Զբոսաշրջության արդյունաբերության մեջ աշխատատեղերի թիվը, որպես ընդհանուր աշխատատեղերի համամասնություն և նունը աճի ցուցանիշում՝ ըստ սեռի

8.10. Հզորացնել ներպետական ֆինանսական կառույցների կարողությունները՝ խրախուսելու և ընդլայնելու բանկային, ապահովագրական և ֆինանսական ծառայությունների հասանելիությունը բոլորի համար

8.10.1. Առևտրային բանկերի մասնաճյուղերի և բանկոմատների թիվը 100 հազար մեծահասակի հաշվով

8.10.2. Բանկում կամ այլ ֆինանսական հաստատությունում կամ բջջային դրամական ծառայություն մատուցողի մոտ հաշիվ ունեցող չափահասների (15 տարեկան և ավելի բարձր տարիքի) համամասնությունը

8.ա. Մեծացնել «Օգնություն առևտրին» նախաձեռնության շրջանակում տրամադրվող աջակցությունը զարգացող երկրներին, մասնավորապես առավել թույլ զարգացած երկրներին, այդ թվում՝ «Առավել թույլ զարգացած երկրներին առևտրին առնչվող խորհրդատվական օժանդակության ընդլայնված և ինտեգրված շրջանակ»-ի միջոցով

8.ա.1. Հանձնառություններ և հատկացումներ «Օգնություն առևտրին» նախաձեռնության շրջանակում

8.բ. Մինչև 2020 թ. մշակել և գործարկել երիտասարդների զբաղվածության գլոբալ ռազմավարություն և իրականացնել Աշխատանքի միջազգային կազմակերպության «Աշխատատեղերի վերաբերյալ գլոբալ պակտը՚

8.բ.1. Սոցիալական պաշտպանության և զբաղվածության ծրագրերում ընդհանուր պետական ծախսերը որպես պետական բյուջեի և ՀՆԱ-ի համամասնություն