EN | AM

Կայուն զարգացման նպատակ 7.


Այսօր աշխարհի բնակչության 20 տոկոսը դեռևս զուրկ է էլեկտրաէներգիայից օգտվելու հնարավորությունից, իսկ էլ ավելի մեծ թվով մարդիկ ապրում են էլեկտրամատակարարման մշտական խափանումների պայմաններում»: - Jianguo Wu

 

ԱՊԱՀՈՎԵԼ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՏՉԵԼԻ, ՀՈՒՍԱԼԻ, ԿԱՅՈՒՆ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ​​

 

7.1. Մինչև 2030 թ. ապահովել մատչելի, հուսալի և ժամանակակից էներգետիկ ծառայությունների համընդհանուր հասանելիություն

7.1.1. Էլեկտրականություն ունեցող բնակչության համամասնությունը

7.1.2. Հիմնականում մաքուր վառելիքին և տեխնոլոգիաներին ապավինող բնակչության համամասնությունը

7.2. Մինչև 2030 թ. էապես մեծացնել վերականգնվող էներգիայի համամասնությունը էներգիայի տարբեր տեսակների համադրության մեջ ամբողջ աշխարհում

7.2.1. Վերականգնվող էներգիայի համամասնությունը էներգիայի ընդհանուր վերջնական սպառման մեջ

7.3. Մինչև 2030 թ. կրկնապատկել էներգաարդյունավետության բարելավման գլոբալ մակարդակը

7.3.1. Էներգաինտենսիվությունը՝ չափված առաջնային էներգիայի և ՀՆԱ-ի տեսակետից

7.ա. Մինչև 2030 թ. խորացնել միջազգային գործակցությունը՝ դյուրացնելու մաքուր էներգիայի, այդ թվում՝ վերականգնվող էներգիայի հետազոտման և տեխնոլոգիաների, էներգաարդյունավետության և զարգացած ու ավելի մաքուր հանածո վառելիքի տեխնոլոգիաների հասանելիությունը, խթանել ներդրումները էներգետիկ ենթակառուցվածքներում և մաքուր էներգիայի տեխնոլոգիաներում

7.ա.1. 2020-ից սկսած ամեն տարի մոբիլիզացվող գումարը ԱՄՆ դոլարով՝ 100 մլրդ-ի հանձնառությանը հաշվետու կերպով

7.բ. Մինչև 2030 թ. ընդլայնել ենթակառուցվածքները և արդիականացնել տեխնոլոգիաները՝ ժամանակակից և կայուն էներգետիկ ծառայություններ մատուցելու բոլորին զարգացող երկրներում, մասնավորապես՝ առավել թույլ զարգացած երկրներում, զարգացող փոքր կղզի-պետություններում և դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրներում՝ համաձայն վերջիններիս համապատասխան օժանդակության ծրագրերի

7.բ.1. Էներգիայի արդյունավետության բնագավառում ներդրումները, որպես ՀՆԱ-ի տոկոս, և ֆինանսական փոխանցումների մեջ արտաքին ուղիղ ներդրումների քանակը կայուն զարգացման ծառայությունների ենթակառուցվածքների ու տեխնոլոգիայի համար