EN | AM

Կայուն զարգացման նպատակ 6.


Այսօր շուրջ 1 միլիարդ մարդ դեռևս սանիտարահիգիենիկ պայմանների բարելավման հնարավորություն չունի, չնայած այն հանգամանքին, որ դա կնվազեցներ հիվանդությունների և մանկական մահացության մակարդակը»: – Justin D. Brookes
 

ԱՊԱՀՈՎԵԼ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՅՈՒՆ ՁԵՎՈՎ ԿԱՌԱՎԱՐԵԼ ՋՈՒՐՆ ՈՒ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ

 

6.1. Մինչև 2030 թ. ձեռք բերել անվտանգ և մատչելի խմելու ջրի համընդհանուր և հավասար հասանելիություն բոլորի համար

6.1.1. Անվտանգ ձևով կառավարվող խմելու ջրի մատակարարման ծառայություններից օգտվող բնակչության համամասնությունը

6.2. Մինչև 2030 թ. ձեռք բերել համարժեք և հավասար սանիտարահիգիենիկ պայմաններ բոլորի համար, և վերջ դնել բնական կարիքները դրսում հոգալուն, հատուկ ուշադրություն դարձնելով կանանց, աղջիկների և խոցելի իրավիճակներում գտնվողների կարիքներին

6.2.1. Անվտանգ ձևով կառավարվող սանիտարահիգիենիկ ծառայություններից, այդ թվում՝ օճառով և ջրով ձեռքերը լվանալու հարմարությունից օգտվող բնակչության համամասնությունը

6.3. Մինչև 2030 թ. բարելավել ջրի որակը՝ կրճատելով աղտոտումը, վերացնելով վտանգավոր քիմիկատներ և նյութեր թափելը և նվազեցնելով դրանց արտահոսքերը, կիսով չափ կրճատելով չմաքրվող կեղտաջրերի համամասնությունը և էականորեն մեծացնելով վերամշակումը և անվտանգ վերօգտագործումն ամբողջ աշխարհում

6.3.1. Անվտանգ ձևով մաքրված կեղտաջրերի համամասնությունը

6.3.2. Ջրային ավազանների համամասնությունը շրջակա որակյալ ջրով

6.4. Մինչև 2030 թ. էականորեն մեծացնել ջրօգտագործման արդյունավետությունը բոլոր ոլորտներում և ապահովել քաղցրահամ ջրի կայուն ջրառը և ջրամատակարարումը՝ լուծելու սակավաջրության խնդիրը և էականորեն կրճատել սակավաջրությունից տառապող մարդկանց թիվը

6.4.1. Ջրօգտագործման արդյունավետության մեջ ժամանակի ընթացքում կատարված փոփոխությունը

6.4.2. Ջրի պակասի պատճառած լարվածության (սթրեսի) մակարդակը. մաքուր ջրի ետ քաշվելը գոյություն ունեցող մաքուր ջրի պաշարների հարաբերակցությամբ

6.5. Մինչև 2030 թ. իրականացնել ջրային ռեսուրսների համապարփակ կառավարում բոլոր մակարդակներում, այդ թվում՝ համապատասխան դեպքերում, անդրսահմանային գործակցության միջոցով

6.5.1. Ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման իրականացման աստիճանը (0-100)

6.5.2. Անդրսահմանային ջրային ավազանի համամասնությունը ջրային համագործակցության գործառնական պայմանավորվածությամբ

6.6. Մինչև 2020 թ. պաշտպանել և վերականգնել ջրաէկոհամակարգերը, այդ թվում՝ լեռները, անտառները, ջրաճահճային տարածքները, գետերը, ջրաբեր շերտերը և լճերը

6.6.1. Ջրաէկոհամակարգերի չափերի մեջ ժամանակի ընթացքում կատարված փոփոխությունը

6.ա. Մինչև 2030 թ. ընդլայնել միջազգային գործակցությունը և զարգացող երկրներին ցուցաբերվող կարողությունների զարգացմանն ուղղված օժանդակությունը ջրամատակարարմանը և ջրահեռացմանն առնչվող աշխատանքներում և ծրագրերում, այդ թվում՝ ջրի հավաքում, աղազերծում, ջրի խնայողություն, կեղտաջրերի մաքրում, վերամշակման և վերօգտագործման տեխնոլոգիաներ

6.ա.1. Ջրամատակարարման և ջրահեռացմանն առնչվող՝ զարգացմանն ուղղված պաշտոնական օգնության քանակը, որը մաս է կազմում պետության կողմից համակարգվող ծախսերի պլանի

6.բ. Սատարել և ուժեղացնել տեղական համայնքների մասնակցությունը ջրամատակարարման և ջրահեռացման կառավարման բարելավմանը

6.բ.1. Տեղական վարչական միավորների համամասնությունը, որոնք ունեն հաստատված և գործող քաղաքականություններ և ընթացակարգեր՝ ջրամատակարարման և ջրահեռացման կառավարման մեջ տեղական համայնքների մասնակցության համար