EN | AM

Կայուն զարգացման նպատակ 5.


Գենդերային հավասարության և կանանց զորացման առաջընթացի համար անհրաժեշտ է աջակցություն կանանց շարժմանը՝ ակտիվացնելու և լիցքավորելու զարգացման օրակարգը»: - Gita Sen

 

ՀԱՍՆԵԼ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԶՈՐԱՑՆԵԼ ԲՈԼՈՐ ԿԱՆԱՆՑ  ՈՒ ԱՂՋԻԿՆԵՐԻՆ

 

5.1. Ամենուր վերջ դնել բոլոր կանանց և աղջիկների նկատմամբ գործադրվող խտրականության բոլոր ձևերին

5.1.1. Անկախ իրավական դաշտի առկայությունից, խթանել, կիրարկել և մշտադիտարկել սեռի հիմքով հավասարությունը և խտրականության բացառումը

5.2. Վերացնել բոլոր կանանց և աղջիկների հանդեպ գործադրվող բռնության բոլոր ձևերը պետական և մասնավոր ոլորտներում, այդ թվում՝ թրաֆիքինգը և սեռական ու շահագործման այլ տեսակները

5.2.1. Երբևէ զուգընկեր ունեցած 15 տարեկան և ավելի բարձր տարիքի կանանց և աղջիկների համամասնությունը, ովքեր ենթարկվել են ֆիզիկական, սեռական կամ հոգեբանական բռնության ներկա կամ նախկին զուգընկերոջ կողմից վերջին 12 ամիսների ընթացքում, ըստ բռնության ձևի և ըստ տարիքի

5.2.2. 15 տարեկան և ավելի բարձր տարիքի կանանց և աղջիկների համամասնությունը, ովքեր ենթարկվել են սեռական բռնության զուգընկեր չհանդիսացող անձանց կողմից վերջին 12 ամիսների ընթացքում, ըստ տարիքային խմբի և բռնության կատարման վայրի

5.3. Վերացնել բոլոր վնասակար գործելաձևերը, ինչպիսիք են երեխաների, վաղ և հարկադրյալ ամուսնությունները և կանանց սեռական օրգանների խեղումը

5.3.1. 20-24 տարեկան կանանց համամասնությունը, ովքեր ամուսնացել են կամ սեռական կապի մեջ են գտնվել նախքան 15 տարեկան և նախքան 18 տարեկան դառնալը

5.3.2. 15-49 տարեկան աղջիկների և կանանց համամասնությունը, ովքեր ենթարկվել են կանանց սեռական օրգանների խեղման կամ կտրման, ըստ տարիքի

5.4. Ճանաչել և արժևորել չվարձատրվող տնային և խնամքի աշխատանքը՝ հանրային ծառայությունների տրամադրման, ենթակառուցվածքների և սոցիալական պաշտպանության քաղաքականությունների և տնային տնտեսությունում կամ ընտանիքում, ինչպես հատուկ է տվյալ երկրին, համատեղ պատասխանատվության խթանման միջոցով

5.4.1. Չվարձատրվող տնային և խնամքի աշխատանքի վրա ծախսված ժամանակի համամասնությունը ըստ սեռի, տարիքի և տեղի

5.5. Ապահովել կանանց լիարժեք և արդյունավետ մասնակցությունը և հավասար հնարավորությունները քաղաքական, տնտեսական և հանրային կյանքում որոշումների կայացման բոլոր մակարդակներում ղեկավար դիրք զբաղեցնելու համար

5.5.1. Ազգային խորհրդարաններում և տեղական կառավարման մարմիններում կանանց զբաղեցրած տեղերի համամասնությունը

5.5.2. Ղեկավար պաշտոններ զբաղեցնող կանանց համամասնությունը

5.6. Ապահովել սեռական և վերարտադրողական առողջության պահպանման ծառայությունների և վերարտադրողական իրավունքների համընդհանուր հասանելիություն, ինչպես համաձայնեցվել է ըստ Բնակչության և զարգացման հիմնահարցերին նվիրված միջազգային խորհրդաժողովի գործողությունների ծրագրի և Պեկինյան գործողությունների ծրագրի ու դրանց վերանայման խորհրդաժողովների ելքային փաստաթղթերի

5.6.1. 15-49 տարեկան կանանց համամասնությունը, ովքեր ինքնուրույն իրազեկված որոշումներ են կայացնում սեռական հարաբերությունների, հակաբեղմնավորիչների օգտագործման և վերարտադրողական առողջության պահպանման հարցերում

5.6.2. 15-49 տարեկան կանանց համար սեռական և վերարտադրողական առողջության պահպանման, տեղեկատվության և կրթության հասանելիություն երաշխավորող օրենքներ և կանոնակարգեր ունեցող երկրների թիվը

5.ա. Ձեռնարկել բարեփոխումներ՝ կանանց տրամադրելու հավասար իրավունքներ տնտեսական ռեսուրսների նկատմամբ, ինչպես նաև հողի և գույքի այլ ձևերի նկատմամբ սեփականության և վերահսկողության, ֆինանսական ծառայություններից, ժառանգությունից և բնական պաշարներից օգտվելու իրավունքներ՝ ներպետական օրենքների համաձայն

5.ա.1. (ա) Գյուղատնտեսական նշանակության հողերի նկատմամբ սեփականության կամ ապահով իրավունքներ ունեցող մարդկանց համամասնությունը՝ ըստ սեռի, (բ) կանանց համամասնությունը գյուղատնտեսական նշանակության հողերի սեփականատերերի կամ իրավակիրների մեջ՝ ըստ հողի տիրապետման պայմանների

5.ա.2. Երկրների համամասնությունը, որտեղ իրավական դաշտը (այդ թվում՝ սովորութային իրավունքը) երաշխավորում է կանանց հավասար իրավունքները հողի սեփականության և (կամ) վերահսկողության նկատմամբ

5.բ. Ընդլայնել բարձրարդյունավետ, մասնավորապես՝ տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների օգտագործումը՝ կանանց զորացումը խթանելու նպատակով

5.բ.1. Բջջային հեռախոս ունեցող անհատների համամասնությունը ըստ սեռի

5.գ. Ընդունել և ամրապնդել առողջ քաղաքականություն և կիրարկելի օրենսդրություն՝ գենդերային հավասարության խթանման և բոլոր մակարդակներում բոլոր կանանց և աղջիկների զորացման նպատակով

5.գ.1. Երկրների համամասնությունը, որոնք կիրառում են գենդերային հավասարությանը և կանանց զորացմանը հետևելու և հանրային հատկացումներ կատարելու համակարգեր