EN | AM

Կայուն զարգացման նպատակ 4.


Որպես զարգացման խթանիչ` կրթությունն առանցքային դեր ունի անհավասարության նվազեցման և աղքատության կրճատման գործընթացում»: – Qian Tang
 

ԱՊԱՀՈՎԵԼ ՆԵՐԱՌԱԿԱՆ ՈՒ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՈՐԱԿՅԱԼ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ ԵՎ ԽԹԱՆԵԼ ՈՂՋ ԿՅԱՆՔԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՈՒՍՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

4.1. Մինչև 2030 թ. ապահովել, որ բոլոր աղջիկները և տղաները ստանան անվճար, համապատասխան և որակյալ տարրական և միջնակարգ կրթություն, որը հանգեցնում է պատշաճ և արդյունավետ ուսումնառության նպատակների

4.1.1. Երեխաների և երիտասարդների համամասնությունը՝ 

(ա) 2-րդ կամ 3-րդ դասարաններում, 

(բ) տարրական դպրոցն ավարտելիս, 

(գ) հիմնական դպրոցն ավարտելիս, ովքեր ձեռք են բերել առնվազն գիտելիքների նվազագույն մակարդակ (i) ընթերցանությունից և (ii) մաթեմատիկայից՝ ըստ սեռի

4.2. Մինչև 2030 թ. ապահովել, որ բոլոր աղջիկների և տղաների համար հասանելի լինեն որակյալ վաղ մանկության զարգացման հնարավորությունները, խնամքը և նախադպրոցական կրթությունը, որպեսզի նրանք պատրաստ լինեն տարրական կրթության

4.2.1. Մինչև 5 տարեկան երեխաների համամասնությունը, ովքեր զարգացման առումով ունեն առողջության, ուսումնառության և սոցիալ-հոգեբանական բարեկեցության բնականոն մակարդակ՝ ըստ սեռի

4.2.2. Կազմակերպված ուսումնառությանը մասնակցության թիվը (տարրական դպրոց ընդունվելու պաշտոնական տարիքից մեկ տարի առաջ)՝ ըստ սեռի

4.3. Մինչև 2030 թ. բոլոր կանանց և տղամարդկանց համար ապահովել մատչելի և որակյալ տեխնիկական, միջին-մասնագիտական և բարձրագույն, այդ թվում՝ համալսարանական կրթության հավասար հասանելիություն

4.3.1. Ֆորմալ և ոչ ֆորմալ կրթությանը և ուսուցմանը երիտասարդների և մեծահասակների մասնակցության ցուցանիշը նախորդ 12 ամիսներին՝ ըստ սեռի

4.4. Մինչև 2030 թ. էապես ավելացնել երիտասարդների և մեծահասակների թիվը, ովքեր ունեն պատշաճ, այդ թվում՝ տեխնիկական և միջին-մասնագիտական հմտություններ՝ զբաղվածություն, արժանապատիվ աշխատանք գտնելու և ձեռներեցությամբ զբաղվելու համար

4.4.1. Տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների (ՏՀՏ) հմտությունների տիրապետող պատանիների և (կամ) մեծահասակների համամասնությունը ըստ հմտության տեսակի

4.5. Մինչև 2030 թ. վերացնել գենդերային անհավասարությունները կրթության ոլորտում և ապահովել հավասար հասանելիություն ուսման և միջին-մասնագիտական կրթության բոլոր մակարդակներում խոցելիների, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց, տեղաբնիկ ժողովուրդների և խոցելի իրավիճակներում գտնվող երեխաների համար

4.5.1. Հավասարության համաթվեր (իգական/արական, գյուղական/քաղաքային, ունևորության ստորին/վերին քվինտիլ և այլն, օրինակ, հաշմանդամության կարգավիճակ, տեղաբնիկ ժողովուրդներ և հակամարտություններից տուժածներ, երբ տվյալներ առկա լինեն) այս ցանկի բոլոր կրթական ցուցանիշների համար, որոնք հնարավոր է տարանջատել

4.6. Մինչև 2030 թ. ապահովել, որ պատանիները և մեծահասակների զգալի հատվածը՝ թե´ տղամարդիկ, թե´ կանայք, դառնան տառաճանաչ և թվաճանաչ

4.6.1. Բնակչության տոկոսը տվյալ տարիքային խմբում, ովքեր ձեռք են բերել առնվազն որոշակի  մակարդակի (ա) տառաճանաչության և (բ) թվաճանաչության գործուն հմտություններ՝ ըստ սեռի

4.7. Մինչև 2030 թ. ապահովել, որ բոլոր սովորողները ձեռք բերեն կայուն զարգացումը խթանելու համար անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ, այդ թվում, ի թիվս այլոց, կայուն զարգացման և կայուն կենսակերպի, մարդու իրավունքների, գենդերային հավասարության, խաղաղության և բռնությունը մերժող մշակույթի խթանման, աշխարհի քաղաքացիության, ինչպես նաև մշակութային բազմազանության և կայուն զարգացման մեջ մշակույթի ունեցած ավանդը գնահատող ուսուցմամբ

4.7.1. Թե ինչ չափով են 

(i) գլոբալ քաղաքացիության կրթությունն ու 

(ii) կրթություն հանուն կայուն զարգացման առարկաները՝ ներառյալ գենդերային հավասարության ու մարդու իրավունքների նեգծումը (մեյնսթրիմինգը) բոլոր մակարդակներում ընդգրկված 

(ա) ազգային կրթության ռազմավարության, 

(բ) առարկայացանկի, 

(գ) ուսուցիչների վերապատրաստման, 

(դ) աշակերտների գնահատման մեջ

4.ա. Կառուցել և վերազինել ուսումնական հաստատությունների շենքային հարմարությունները, որոնցում հաշվի են առնված երեխաների, հաշմանդամների և գենդերային տարբերությունների առանձնահատկությունները, և որոնք ապահովում են անվտանգ, բռնությունից զերծ, ներառական և արդյունավետ ուսումնառության միջավայր բոլորի համար

4.ա.1. Դպրոցների համամասնությունը, որոնք ունեն. 

(ա) էլեկտրականություն, 

(բ) համացանց՝ մանկավարժական նպատակներով, 

(գ) համակարգիչներ՝ մանկավարժական նպատակներով, 

(դ) հարմարեցված ենթակառուցվածքներ և նյութեր հաշմանդամություն ունեցող աշակերտների համար, 

(ե) հիմնական խմելու ջուր, 

(զ) մեկ սեռի համար նախատեսված տարրական սանիտարահիգիենիկ հարմարություններ, 

(է) ձեռքերը լվանալու տարրական հարմարություններ (համաձայն «Ջուր և սանիտարահիգիենիկ պայմաններ բոլորի համար» ցուցանիշի սահմանումների)

4.բ. Մինչև 2020 թ. էականորեն և գլոբալ ընդգրկումով ավելացնել զարգացող երկրներին տրամադրվող կրթաթոշակները, մասնավորապես առավել թույլ զարգացած երկրներին, զարգացող փոքր կղզի-պետություններին և աֆրիկյան երկրներին՝ բարձրագույն կրթության համակարգում, այդ թվում՝ միջին-մասնագիտական ուսուցման, տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների, տեխնիկական, ճարտարագիտական և գիտական ծրագրերում ընդգրկվելու նպատակով՝ զարգացած երկրներում և այլ զարգացող երկրներում

4.բ.1. Զարգացմանն ուղղված պաշտոնական օգնության հոսքերի ծավալը կրթաթոշակների համար ըստ ոլորտների և ուսման տեսակի

4.գ. Մինչև 2030 թ.  զարգացող երկրներում, հատկապես առավել թույլ զարգացած երկրներում և զարգացող փոքր կղզի-պետություններում էականորեն ավելացնել որակավորված ուսուցիչների թվաքանակը, այդ թվում՝ ուսուցիչների պատրաստման նպատակով ստեղծվող միջազգային գործակցության միջոցով

4.գ.1. Ուսուցիչների համամասնությունը 

(ա) նախադպրոցական հիմնարկներում, 

(բ) տարրական, 

(գ) հիմնական, 

(դ) ավագ դպրոցի մակարդակում, ովքեր նախքան աշխատանքի անցնելը կամ աշխատելուն զուգահեռ ստացել են տվյալ երկրում համապատասխան մակարդակում դասավանդելու համար պահանջվող ուսուցչի առնվազն նվազագույն կազմակերպված կրթություն (օրինակ, մանկավարժական կրթություն)