EN | AM

Կայուն զարգացման նպատակ 3.


Չափազանց կարևոր է, որ առողջապահության բարելավում տեղի ունենա բոլորի համար, այլ ոչ թե միայն առանձին խմբերի»: – Lauren Barredo
 

ԱՊԱՀՈՎԵԼ ԱՌՈՂՋ ԿՅԱՆՔ ԵՎ ԽԹԱՆԵԼ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ՝ ԱՆԿԱԽ ՏԱՐԻՔԻՑ

 

3.1. Մինչև 2030 թ. կրճատել մայրական մահացության համամասնությունը մինչև 70-ից ցածր՝ 100 հազար կենդանածնի հաշվով

3.1.1. Մայրական մահերը 100 հազար կենդանածնի հաշվով

3.1.2. Հմուտ բժշկական անձնակազմի կողմից ընդունվող ծնունդների համամասնությունը

3.2. Մինչև 2030 թ. վերջ դնել նորածինների և մինչև 5 տարեկան երեխաների կանխարգելելի մահերին. բոլոր երկրները պետք է նպատակ ունենան նվազեցնել վաղ նորածնային մահացությունը առնվազն մինչև 12-ից ցածր՝ 1000 կենդանածնի հաշվով, իսկ մինչև 5 տարեկան երեխաների մահացությունը՝ առնվազն մինչև 25-ի՝ 1000 կենդանածնի հաշվով

3.2.1. Մինչև 5 տարեկան երեխաների մահացության ցուցանիշը (մահերի թիվը 1000 կենդանածնի հաշվով)

3.2.2. Վաղ նորածնային մահացության ցուցանիշը (մահերը 1000 կենդանածնի հաշվով)

3.3. Մինչև 2030 թ. վերջ դնել ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի, մալարիայի և անտեսված արևադարձային հիվանդությունների համաճարակներին և պայքարել հեպատիտի, ջրի միջոցով փոխանցվող հիվանդությունների և այլ վարակիչ հիվանդությունների դեմ

3.3.1. Նոր ՄԻԱՎ վարակների թիվը 1000 չվարակված բնակչի հաշվով ըստ սեռի, տարիքի և բնակչության հիմնական խմբերի

3.3.2. Տուբերկուլյոզի 1000 մարդու հաշվով նոր դեպքերի թիվը մեկ տարվա ընթացքում

3.3.3. Մալարիայի 1000 մարդու հաշվով նոր դեպքերի թիվը մեկ տարվա ընթացքում

3.3.4. Հեպատիտ Բ-ով վարակման դեպքերի թիվը 100 հազար բնակչի հաշվով

3.3.5. Անտեսված արևադարձային հիվանդությունների դեմ միջամտությունների կարիք ունեցող մարդկանց թիվը

3.4. Մինչև 2030 թ. մեկ երրորդով կրճատել վաղաժամ մահացությունը ոչ վարակիչ հիվանդություններից՝ կանխարգելման և բուժման միջոցով, և խթանել հոգեկան առողջությունը և բարեկեցությունը

3.4.1. Սրտանոթային հիվանդություններին, քաղցկեղին, շաքարային դիաբետին կամ շնչուղիների քրոնիկական հիվանդություններին վերագրվող մահացությունների թիվը

3.4.2. Ինքնասպանության հետևանքով մահացության ցուցանիշ

3.5. Ուժեղացնել թմրամիջոցների չարաշահման կանխարգելումը և բուժումը, այդ թվում՝  թմրադեղերի չարաշահումը և ոգելից խմիչքների վնասաբեր օգտագործումը

3.5.1. Թմրամիջոցների օգտագործման հետևանքով առաջացած խանգարումների բուժման միջամտությունների (դեղորայքային բուժում, սոցիալ-հոգեբանական, վերականգնողական և հետբուժական խնամքի ծառայություններ) ընդգրկումը

3.5.2. Ալկոհոլի վնասաբեր օգտագործումը, որն ըստ ազգային համատեքստի սահմանված է որպես ալկոհոլի սպառում մեկ շնչի հաշվով (15 և ավելի բարձր տարիքի անձանց շրջանում) մեկ օրացուցային տարվա ընթացքում՝ մաքուր սպիրտի լիտրերով

3.6. Մինչև 2020 թ. աշխարհում կիսով չափ կրճատել ճանապարհատրանսպորտային պատահարներից մահերի և վիրավորվելու դեպքերի թիվը 

3.6.1. Ճանապարհատրանսպորտային պատահարներից մահացության թիվը

3.7. Մինչև 2030 թ. ապահովել սեռական և վերարտադրողական առողջության պահպանման ծառայությունների համընդհանուր հասանելիություն, այդ թվում՝ ընտանիքի պլանավորման, տեղեկատվության և կրթության, ինչպես նաև վերարտադրողական առողջության ինտեգրումը ազգային ռազմավարություններում և ծրագրերում

3.7.1. Վերարտադրողական տարիքի (15-49 տարեկան) կանանց համամասնությունը, որոնց ընտանիքի պլանավորման կարիքները բավարարվում են ժամանակակից մեթոդներով

3.7.2. Դեռահասների (10-14 տարեկան, 15-19 տարեկան) ծնելիությունը տվյալ տարիքային խմբի 1000 կնոջ հաշվով

3.8. Հասնել առողջապահության համընդհանուր ընդգրկմանը, այդ թվում՝ պաշտպանություն ֆինանսական ռիսկերից, որակյալ էական առողջապահական ծառայությունների հասանելիություն և անվտանգ, արդյունավետ, որակյալ և մատչելի էական դեղորայքի և պատվաստանյութերի հասանելիություն բոլորի համար

3.8.1. Հիմնական առողջապահական ծառայությունների ընդգրկումը (հետագծող միջամտությունների հիման վրա սահմանված հիմնական ծառայությունների միջին ընդգրկումը ներառյալ վերարտադրողական, մայրական, նորածնի և մանկական առողջության, վարակիչ հիվանդությունների, ոչ վարակիչ հիվանդությունների ու ծառայության կարողունակությունն ու մատչելիությունը հանրության և բնակչության ամենախոցելի խավի համար)

3.8.2. 1000 մարդու հաշվով մարդկանց թիվը, որոնք ապահովագրված են կամ ընդգրկված են պետական առողջապահական համակարգում

3.9. Մինչև 2030 թ. էականորեն կրճատել վտանգավոր քիմիական նյութերի և օդի, ջրի և հողի աղտոտման և թունավորման հետևանքով մահերի և հիվանդությունների թիվը

3.9.1. Շենքերի ներսում և դրսում օդի աղտոտմանը վերագրվող մահացության ցուցանիշը

3.9.2. Աղտոտված ջրի, անապահով սանիտարական պայմանների ու հիգիենայի իսպառ բացակայության պատճառով  մահացությունների թիվը (անապահով «Ջուր և սանիտարահիգիենիկ պայմաններ բոլորի համար» (WASH) ծառայություններին ենթարկված լինելը)

3.9.3. Ոչ դիտավորյալ թունավորումների պատճառով մահացության թիվը

3.ա. Ուժեղացնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի իրականացումը բոլոր երկրներում՝ ըստ անհրաժեշտության

3.ա.1. Ներկայումս ծխախոտի օգտագործման ըստ տարիքի ստանդարտացված տարածվածությունը 15 և ավելի բարձր տարիքի անձանց շրջանում

3.բ. Օժանդակել պատվաստանյութերի և դեղորայքի հետազոտություններին և զարգացմանը վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների դեմ, որոնցից հիմնականում տուժում են զարգացող երկրները, հասանելի դարձնել մատչելի էական դեղորայքը և պատվաստանյութերը համաձայն Մտավոր սեփականության իրավունքների առևտրային ասպեկտներին վերաբերող (TRIPS) համաձայնագրի և հանրային առողջապահության վերաբերյալ Դոհայի հռչակագրի, որը հաստատում է զարգացող երկրների իրավունքը՝ լիարժեք կերպով օգտագործելու Համաձայնագրի՝ մտավոր սեփականության իրավունքների` առևտրին առնչվող հայեցակետերի մասին դրույթները, որոնք վերաբերում են հանրային առողջության պահպանման ճկուն եղանակներին, և, մասնավորապես, հասանելի դարձնել դեղորայքը բոլորի համար

3.բ.1. Մատչելի դեղորայքի և պատվաստանյութերի կայուն հասանելիություն ունեցող բնակչության համամասնությունը

3.բ.2. Բժշկական հետազոտությունների և հիմնական առողջապահական ոլորտներին տրամադրվող զարգացմանն ուղղված պաշտոնական ընդհանուր զուտ օգնությունը

3.գ. Էականորեն ավելացնել առողջապահության ֆինանսավորումը և բուժանձնակազմի հավաքագրումը, զարգացումը, վերապատրաստումը և պահպանումը զարգացող երկրներում, հատկապես առավել թույլ զարգացած երկրներում և զարգացող փոքր կղզի-պետություններում

3.գ.1. Բուժաշխատողների խտություն և բաշխվածություն

3.դ. Ուժեղացնել բոլոր երկրների, մասնավորապես զարգացող երկրների՝ վաղ նախազգուշացման, ռիսկերի նվազեցման և ազգային և գլոբալ առողջապահական ռիսկերի կառավարման կարողությունները

3.դ.1. Միջազգային առողջապահական կանոնակարգի (IHR) նկատմամբ կարողություններն ու արտակարգ պատրաստվածությունը