EN | AM

Կայուն զարգացման նպատակ 2.


Հարաճուն մտայնություն կա, որ համաշխարհային, ազգային և տեղական պարենային համակարգերի որակն արտացոլում է պարենային ապահովության ու սնուցման արդյունքների հարցում գյուղատնտեսության ունեցած անքակտելի դերը»: – Anna Lartey
 

 

ՎԵՐԱՑՆԵԼ ՍՈՎԸ, ՀԱՍՆԵԼ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՈՒ ԲԱՐԵԼԱՎՎԱԾ ՍՆՈՒՑՄԱՆ, ԽԹԱՆԵԼ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ

 

2.1. Մինչև 2030 թ. վերջ դնել սովին և ապահովել բոլոր մարդկանց, մասնավորապես աղքատների և խոցելի իրավիճակներում գտնվող անձանց, այդ թվում՝ մինչև մեկ տարեկան երեխաների համար անվտանգ, սննդարար և բավարար սննդի մատչելիությունը ողջ տարվա ընթացքում

2.1.1. Թերսնվածության տարածվածությունը

2.1.2. Չափավոր կամ սուր պարենային անապահովության տարածվածությունը բնակչության շրջանում՝ հիմնվելով  Պարենային անապահովության գնահատման սանդղակի վրա

2.2. Մինչև 2030 թ. վերջ դնել թերսնվածության բոլոր ձևերին, այդ թվում՝ մինչև 2025 թ., հասնել մինչև 5 տարեկան երեխաների շրջանում թերաճության և սուր թերսնուցման միջազգայնորեն համաձայնեցված թիրախներին, բավարարել դեռահաս աղջիկների, հղիների և կրծքով կերակրող կանանց սնուցման կարիքները

2.2.1. Թերաճության տարածվածություն (տարիք-հասակային հարաբերակցության գործակցի < -2 ստանդարտ շեղում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) երեխայի աճի չափորոշիչների միջնարժեքից (մեդիան) մինչև 5 տարեկան երեխաների շրջանում

2.2.2. Թերսնուցման տարածվածություն (քաշ-հասակային հարաբերակցության գործակցի >+2 կամ <-2 ստանդարտ շեղում ԱՀԿ երեխայի աճի չափորոշիչների միջնարժեքից (մեդիան) մինչև 5 տարեկան երեխաների շրջանում՝  ըստ տեսակի (սուր թերսնուցում և գերքաշություն)

2.3. Մինչև 2030 թ. կրկնապատկել փոքր պարենարտադրողների, մասնավորապես կանանց, տեղաբնիկ ժողովուրդների, ընտանեկան գյուղացիական տնտեսությունների, անասնապահների և ձկնորսների գյուղատնտեսական արտադրողականությունը և եկամուտները, այդ թվում՝ հողի, այլ արտադրական ռեսուրսների և ներդրումների, գիտելիքների, ֆինանսական ծառայությունների, արժեքի ավելացման և շուկաների հնարավորությունների և ոչ-գյուղատնտեսական զբաղվածության ապահով և հավասար հասանելիության միջոցով

2.3.1. Մեկ աշխատանքի միավորին ընկնող արտադրության ծավալը ըստ գյուղատնտեսական / անասնապահական / անտառտնտեսության ձեռնարկությունների չափի դասերի

2.3.2. Փոքրածավալ մթերք արտադրողների միջին եկամուտը ըստ սեռի և տեղաբնիկ լինելու կարգավիճակի

2.4. Մինչև 2030 թ. ապահովել պարենարտադրության կայուն համակարգեր և ներդնել դիմակայուն գյուղատնտեսական գործելաձևեր, որոնք մեծացնում են արտադրողականությունը և արտադրությունը, օգնում են պահպանել էկոհամակարգերը, ուժեղացնում են կլիմայի փոփոխություններին, ծայրահեղ եղանակային պայմաններին, երաշտին, հեղեղներին և այլ աղետներին հարմարվելու կարողությունները և շարունակաբար բարելավում հողի որակը

2.4.1. Արդյունավետ ու կայուն գյուղատնտեսական գործելաձևեր կիրառող գյուղատնտեսական տարածքների համամասնությունը

2.5. Մինչև 2020 թ. պահպանել սերմերի, մշակաբույսերի, գյուղատնտեսական և ընտելացված կենդանիների և դրանց վայրի ազգակիցների գենետիկական բազմազանությունը, այդ թվում՝ անվտանգ կերպով կառավարվող և բազմազանեցված սերմերի և բույսերի բանկերի միջոցով ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում, խթանել գենետիկական պաշարների և առնչվող ավանդական գիտելիքներից ստացվող օգուտների հասանելիությունը և արդարացի ու հավասար բաշխումը՝ միջազգայնորեն համաձայնեցված կերպով

2.5.1. Բուսական ու կենդանական գենետիկական պաշարների քանակը մթերված պարենային ու գյուղատնտեսական միջնաժամկետ ու երկարաժամկետ պահուստային տարածքներում

2.5.2. Տեղական մշակաբույսերի համամասնությունը, որ դասակարգված է որպես վտանգի ենթակա, վտանգի ոչ ենթակա կամ անհետացման անհայտ աստիճանի վտանգի ենթակա

2.ա. Ավելացնել, այդ թվում՝ միջազգային խորացված համագործակցության միջոցով, ներդրումները գյուղական ենթակառուցվածքներում, գյուղատնտեսական հետազոտությունների և գյուղատնտեսության աջակցման ծառայություններում, տեխնոլոգիաների զարգացման ոլորտում, բույսերի և կենդանիների գենային բանկերում՝ զարգացող երկրներում, մասնավորապես առավել թույլ զարգացած երկրներում գյուղատնտեսական արտադրողականության բարձրացման նպատակով

2.ա.1. Պետական ծախսումների գյուղատնտեսական կողմնորոշման համաթիվը

2.ա.2. Գյուղատնտեսությանն ուղղված պաշտոնական հոսքերի (զարգացմանն ուղղված պաշտոնական օգնությունն ու այլ պաշտոնական հոսքերը) ամբողջական գումարը

2.բ. Շտկել և կանխել առևտրի սահմանափակումները և խաթարումները  աշխարհի գյուղատնտեսական շուկաներում, այդ թվում՝ գյուղատնտեսական արտադրանքի արտահանման սուբսիդիաների և համարժեք հետևանք ունեցող արտահանման բոլոր միջոցառումների բոլոր ձևերի զուգահեռ վերացման միջոցով՝ համաձայն Դոհայի զարգացման օրակարգի

2.բ.1. Արտադրողի օժանդակության նախահաշիվը

2.բ.2. Գյուղատնտեսական արտադրանքի արտահանման սուբսիդիաներ

2.գ. Հաստատել միջոցառումներ՝ ապահովելու պարենամթերքների շուկաների և դրանց ածանցյալների պատշաճ գործունեությունը և դյուրացնել շուկային, այդ թվում՝ պարենի պահուստներին վերաբերող տեղեկությունների ժամանակին հասանելիությունը՝ պարենի գների ծայրահեղ տատանումների սահմանափակմանն օժանդակելու նպատակով

2.գ.1. Պարենի գնի անկանոնությունների ցուցանիշը