EN | AM

Կայուն զարգացման նպատակ 17.


Համաշխարհային աշխուժացած համագործակցությունը պետք է ներառի նաև դերակատարների մեծ շրջանակ՝ և՛ պետական, և՛ մասնավոր հատվածներում, ինչպես նաև քաղաքացիական հասարակության շրջանում»: – Nikhil Seth
 

ՈՒԺԵՂԱՑՆԵԼ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԵՎ ԱԿՏԻՎԱՑՆԵԼ ԳԼՈԲԱԼ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՈՒՆ ԱՅՍ ՆՊԱՏԱԿԻ

 

17.1. Ուժեղացնել ներքին ռեսուրսների մոբիլիզացումը, այդ թվում՝ զարգացող երկրներին ցուցաբերվող միջազգային աջակցության միջոցով՝ բարելավելու հարկերի և այլ եկամուտների հավաքագրումը

17.1.1. Պետական ընդհանուր եկամուտները (ըստ աղբյուրի)՝ արտահայտված որպես ՀՆԱ-ի համամասնությունը՝ ըստ աղբյուրի

17.1.2. Ներքին հարկերից ձևավորվող ներքին բյուջեի համամասնությունը

17.2. Զարգացած երկրները պետք է լիարժեք կերպով կատարեն զարգացմանը պաշտոնական աջակցության իրենց հանձնառությունները, այդ թվում՝ բազմաթիվ զարգացած երկրների հանձնառությունը՝ հասնելու զարգացող երկրներին, որպես իրենց համախառն ներքին եկամտի (ՀՆԵ) 0,7 տոկոսի չափով զարգացմանն ուղղված պաշտոնական օգնություն (ODA/ԶՊՕ) տրամադրելու թիրախին, իսկ  առավել թույլ զարգացած երկրներին՝ 0,15-0,20 տոկոս. խրախուսվում է, որ ԶՊՕ տրամադրողները սահմանեն թիրախ՝  առավել թույլ զարգացած երկրներին տրամադրելու առնվազն 0,20 տոկոս

17.2.1. Զարգացմանն ուղղված պաշտոնական օգնության զուտ թիվը և առավել թույլ զարգացած երկրներին՝ որպես ՏՀԶԿ/Զարգացման աջակցման կոմիտեի դոնորների համախառն ազգային եկամտի համամասնությունը

17.3. Մոբիլիզացնել բազմաթիվ աղբյուրներից լրացուցիչ ֆինանսական միջոցներ զարգացող երկրների համար՝ 

17.3.1. Արտաքին ուղղակի ներդրումները (ԱՈւՆ), զարգացմանն ուղղված պաշտոնական օժանդակությունը և Հարավ-հարավ համագործակցությունը որպես ընդհանուր ներքին բյուջեի համամասնություն

17.3.2. Դրամական փոխանցումների ծավալը (ԱՄՆ դոլարով) արտահայտված որպես ընդհանուր ՀՆԱ-ի համամասնություն

17.4. Աջակցել զարգացող երկրներին ձեռք բերելու երկարաժամկետ պարտքերի կայունություն՝ ըստ անհրաժեշտության պարտքերի ֆինանսավորմանը, պարտքերի բեռի թեթևացմանը և պարտքերի վերակազմակերպմանը նպաստող համակարգված քաղաքականությունների միջոցով, անդրադառնալ մեծ պարտքեր ունեցող աղքատ երկրների արտաքին պարտքերին՝ մեղմելու պարտքերի առաջացրած դառնությունը

17.4.1. Պարտքի սպասարկումը՝ արտահայտված որպես ապրանքների և ծառայությունների արտահանումների տոկոս

17.5. Ընդունել և իրականացնել ներդրումների խթանման ռեժիմներ առավել թույլ զարգացած երկրների համար

17.5.1. Թույլ զարգացած երկրների համար ներդրումների խթանման ռեժիմ որդեգրած և իրականացնող երկրների թիվը

17.6. Խորացնել Հյուսիս-Հարավ, Հարավ-Հարավ և «եռանկյունաձև» տարածաշրջանային և միջազգային գործակցություն գիտության, տեխնոլոգիաների և նորարարության վերաբերյալ, ընդլայնել գիտելիքների փոխանակումը փոխհամաձայնեցված պայմաններով, այդ թվում՝ գործող մեխանիզմների միջև համակարգումը բարելավելու միջոցով, մասնավորապես՝ ՄԱԿ-ի մակարդակում, ինչպես նաև տեխնոլոգիաների դյուրացման գլոբալ մեխանիզմի միջոցով

17.6.1. Երկրների միջև գիտության և/կամ տեխնոլոգիական համագործակցության համաձայնագրեր և ծրագրեր՝ ըստ համագործակցության տեսակի

17.6.2. Ֆիքսված կապի և լայնաշերտ համացանցի բաժանորդագրությունները 100 բնակչի հաշվով՝ ըստ արագության

17.7. Զարգացող երկրներում նպաստավոր պայմաններով խթանել բնապահպանորեն անվտանգ տեխնոլոգիաների զարգացումը, փոխանցումը, տարածումն ու ծավալումը, այդ թվում՝ արտոնյալ և գերադասելի պայմաններով՝ ըստ փոխհամաձայնության

17.7.1. Հաստատված ֆինանսավորման ընդհանուր գումարը զարգացող երկրների համար՝ խթանելու բնապահպանորեն անվտանգ տեխնոլոգիաների զարգացումը, փոխանցումը, տարածումն ու ծավալումը

17.8. Լիարժեք կերպով գործարկել տեխնոլոգիական «բանկը» և գիտության, տեխնոլոգիաների ու նորարարության կարողությունների զարգացման մեխանիզմը առավել թույլ զարգացած երկրների համար մինչև 2017 թ. և ընդլայնել բարձրարդյունավետ, մասնավորապես՝ տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների օգտագործումը

17.8.1. Համացանցից օգտվող անհատների համամասնությունը

17.9. Ընդլայնել միջազգային օժանդակությունը՝ զարգացող երկրներում արդյունավետ և հասցեական կարողությունների զարգացում իրականացնելու, աջակցելու ազգային պլանների կողմից Կայուն զարգացման նպատակների իրագործմանը, այդ թվում՝ հյուսիս-հարավ, հարավ-հարավ և «եռանկյունաձև» գործակցության միջոցով

17.9.1. Ֆինանսական և փորձագիտական օժանդակության դոլարային արժեքը, (ներառյալ հյուսիս-հարավ, հարավ-հարավ և «եռանկյունաձև» գործակցության միջոցով), որն ուղղված է զարգացող երկրներին 

17.10. Խթանել համընդհանուր, կանոնահեն, բաց, ոչ-խտրական և արդարացի բազմակողմ առևտրային համակարգի ստեղծում Առևտրի համաշխարհային կազմակերպության ներքո, այդ թվում՝  Դոհայի զարգացման օրակարգի բանակցությունների եզրահանգման միջոցով

17.10.1. Ամբողջ աշխարհում արժևորված միջին սակագին

17.11. Զգալիորեն ավելացնել զարգացող երկրների արտահանումները, մասնավորապես նպատակ ունենալով մինչև 2020 թ. կրկնապատկել առավել թույլ զարգացած երկրների գլոբալ արտահանումների բաժնեմասը

17.11.1. Զարգացող երկրների և առավել թույլ զարգացած երկրների գլոբալ արտահանումների բաժնեմասը

17.12. Տևական ժամկետով մուտք ապահովել դեպի անմաքս և անքվոտա շուկա բոլոր առավել թույլ զարգացած երկրներին ըստ Առևտրի համաշխարհային կազմակերպության որոշումների, այդ թվում՝ ապահովելով, որ առավել թույլ զարգացած երկրներից ներկրումների նկատմամբ կիրառելի գերադասվող կանոնները լինեն թափանցիկ ու պարզ, և նպաստեն շուկայի մուտքի դյուրացմանը

17.12.1. Միջին սակագները, որոնց հետ գործ են ունենում զարգացող երկրները, առավել թույլ զարգացած երկրները և զարգացող փոքր կղզի-պետությունները

17.13. Մեծացնել գլոբալ մակրոտնտեսական կայունությունը, այդ թվում՝ քաղաքականության համակարգման և քաղաքականության փոխշաղկապվածության միջոցով

17.13.1. Մակրոտնտեսական կառավարման վահանակ

17.14. Ընդլայնել քաղաքականության փոխշաղկապվածությունը հանուն կայուն զարգացման

17.14.1. Երկրների թիվը, որոնք ունեն կայուն զարգացման քաղաքականության տրամաբանությունը բարձրացնող գործող մեխանիզմներ​

17.15. Հարգել յուրաքանչյուր երկրի քաղաքականությունների դաշտը և առաջնորդությունը՝ հաստատելու և իրագործելու աղքատության վերացմանն ու կայուն զարգացման ապահովմանն ուղղված ռազմավարություն

17.15.1. Զարգացման համագործակցություն մատակարարողների կողմից երկրում առկա արդյունքների շրջանակների եւ պլանավորման գործիքների օգտագործման չափը

17.16. Խորացնել գլոբալ գործընկերությունը հանուն կայուն զարգացման, լրացված  բազմաթիվ շահագրգիռ կողմերի միջև գործընկերությամբ, որոնք մոբիլիզացնում և փոխանակում են գիտելիքներ, փորձագիտություն, տեխնոլոգիաներ և ֆինանսական միջոցներ՝ սատարելու Կայուն զարգացման նպատակների իրագործմանը բոլոր, մասնավորապես՝ զարգացող երկրներում

17.16.1. Զարգացման արդյունավետության մշտադիտարկման շրջանակներում բազմակողմ շահագրգռություն ունեցող առաջընթաց արձանագրած երկրների թիվը, որոնք աջակցում են հասնելու կայուն զարգացման նպատակներին

17.17. Խրախուսել և խթանել արդյունավետ պետական, պետական-մասնավոր և քաղաքացիական հասարակության գործընկերություններ՝ հիմնվելով վերջիններիս փորձառության և ռեսուրսային ռազմավարությունների վրա

17.17.1. Պետական-մասնավոր և քաղաքացիական հասարակության գործընկերություններին տրամադրված գումարը ԱՄՆ դոլարով

17.18. Մինչև 2020 թ. մեծացնել կարողությունների զարգացմանն ուղղված օժանդակությունը զարգացող երկրներին, այդ թվում՝ առավել թույլ զարգացած երկրներին և զարգացող փոքր կղզի-պետություններին՝ զգալիորեն ավելացնելու բարձրորակ, ժամանակին և հուսալի տվյալների առկայությունը՝ տարանջատված ըստ եկամտի, սեռի, տարիքի, ռասայի, էթնիկ ծագման, միգրացիոն կարգավիճակի, հաշմանդամություն ունենալու հանգամանքի, աշխարհագրական դիրքի և ազգային համատեքստին վերաբերելի այլ բնութագրերի

17.18.1. Ազգային մակարդակում «Պաշտոնական վիճակագրության հիմնարար սկզբունքներ»-ի համաձայն մշակված կայուն զարգացման ցուցանիշների համամասնությունը լիարժեք տարանջատումներով այն դեպքում, երբ համապատասխանում է թիրախին

17.18.2. Երկրների թիվը, որոնք ունեն  վիճակագրության վերաբերյալ ազգային օրենսդրություն «Պաշտոնական վիճակագրության հիմնարար սկզբունքներ»-ին համահունչ

17.18.3. Ազգային վիճակագրական ծրագիր ունեցող երկրների թիվը, որն ամբողջությամբ ֆինանսավորվում ու իրագործվում է՝ ըստ ֆինանսավորման աղբյուրի

17.19. Մինչև 2030 թ. գոյություն ունեցող նախաձեռնությունների հիման վրա մշակել կայուն զարգացման ոլորտում գրանցված առաջընթացի չափումներ, որոնք լրացնում են համախառն ներքին արդյունքը, և օժանդակել զարգացող երկրներում վիճակագրական կարողությունների զարգացմանը

17.19.1. Զարգացող երկրներում վիճակագրական կարողությունների հզորացման համար առկա բոլոր ռեսուրսների դոլարային արժեքը

17.19.2. Երկրների համամասնությունը, որ (ա) վերջին 10 տարիների ընթացքում անցկացրել է առնվազն մեկ բնակչության և մեկ տնային մարդահամար, և (բ) հասել է ծնունդների գրանցման 100 և մահվան դեպքերի գրանցման 80 տոկոսին