EN | AM

Կայուն զարգացման նպատակ 16.


Դրական և կայուն խաղաղություն ապահովելու համար հարկ կլիներ, որ բոլոր պետությունները նվազեցնեին բռնի հակամարտության և վտանգվածության ռիսկերը»: – Larry Attree
 

ԽԹԱՆԵԼ ԽԱՂԱՂ ԵՎ ՆԵՐԱՌԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ՝ ՀԱՆՈՒՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ, ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՍԱՆԵԼԻ ԴԱՐՁՆԵԼ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ, ԲՈԼՈՐ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐՈՒՄ ՍՏԵՂԾԵԼ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ, ՀԱՇՎԵՏՈՒ ԵՎ ՆԵՐԱՌԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

16.1. Զգալիորեն նվազեցնել բռնության բոլոր ձևերը և դրանց առնչվող մահերի ցուցանիշը

16.1.1. Դիտավորյալ սպանությունների զոհերի թիվը 100 հազար բնակչի հաշվով՝ ըստ սեռի և տարիքի  

16.1.2. Հակամարտություններին առնչվող մահերի թիվը 100 հազար բնակչի հաշվով՝ ըստ սեռի, տարիքի և պատճառի

16.1.3. Ֆիզիկական, հոգեբանական կամ սեռական բնույթի բռնության ենթարկված բնակչության համամասնությունը նախորդ 12 ամիսների ընթացքում

16.1.4. Իրենց բնակության տարածքում մենակ քայլելիս իրենց ապահով զգացող բնակչության համամասնությունը

16.2. Վերջ դնել երեխաների չարաշահմանը, շահագործմանը, թրաֆիքինգին, նրանց դեմ գործադրվող բոլոր տեսակի բռնություններին և խոշտանգումներին

16.2.1. 1-17 տարեկան երեխաների համամասնությունը, ովքեր անցյալ ամսում խնամատարների կողմից ենթարկվել են որևէ ֆիզիկական պատժի և (կամ) հոգեբանական ագրեսիայի

16.2.2. Մարդկանց թրաֆիքինգի զոհերի թիվը 100 հազար բնակչի հաշվով, ըստ սեռի, տարիքի և շահագործման ձևի

16.2.3. 18-24 տարեկան երիտասարդ կանանց և տղամարդկանց համամասնությունը, ովքեր մինչև 18 տարեկանը ենթարկվել են սեռական բռնության

16.3. Խթանել օրենքի գերակայությունը ազգային և միջազգային մակարդակներում և ապահովել արդարադատության հավասար հասանելիություն բոլորի համար

16.3.1. Բռնության զոհերի համամասնությունը նախորդ 12 ամիսներին, ովքեր իրենց բռնության ենթարկվելու մասին հաղորդել են իրավասու մարմիններին կամ կոնֆլիկտների լուծման այլ պաշտոնապես ճանաչված մեխանիզմների (անվանվում է նաև հանցագործությունների հաղորդման ցուցանիշ)

16.3.2. Դատավճիռ չստացած ազատազրկվածները՝ արտահայտված որպես բանտարկյալների ընդհանուր թվի տոկոս

16.4. Մինչև 2030 թ. զգալիորեն կրճատել ֆինանսների և զենքերի ապօրինի հոսքերը, ուժեղացնել գողացված գույքը հետ վերցնելու և վերադարձնելու գործողությունները և պայքարել կազմակերպված հանցավորության բոլոր ձևերի դեմ​

16.4.1. Ապօրինի մուտքային և ելքային ֆինանսական հոսքերի ընդհանուր արժեքը (ԱՄՆ դոլարով)

16.4.2. Բռնագրավված փոքր և թեթև զինատեսակների համամասնությունը, որոնք գրանցված են և հետագծվում են՝ համաձայն միջազգային չափորոշիչների և իրավական փաստաթղթերի

16.5. Էապես կրճատել կոռուպցիան և կաշառակերությունը իրենց բոլոր ձևերով

16.5.1. Պետական պաշտոնյայի հետ առնվազն մեկ անգամ շփում ունեցած անձանց համամասնությունը, ովքեր կաշառք են տվել պետական պաշտոնյային, կամ այդ պետական պաշտոնյաները նրանցից կաշառք են պահանջել նախորդ 12 ամսում 

16.5.2. Պետական պաշտոնյայի հետ առնվազն մեկ անգամ շփում ունեցած բիզնեսների համամասնությունը, որոնք կաշառք են տվել պետական պաշտոնյային, կամ այդ պետական պաշտոնյաները նրանցից կաշառք են պահանջել նախորդ 12 ամսում

16.6. Զարգացնել արդյունավետ, հաշվետու և թափանցիկ հաստատություններ բոլոր մակարդակներում

16.6.1. Պետական առաջնային ծախսերը որպես սկզբնական հաստատված բյուջեի տոկոս՝  ըստ ոլորտի (կամ ըստ բյուջեի կոդերի և այլն)

16.6.2. Հանրային ծառայություններից վերջին անգամ օգտվելիս բավարարված բնակչության համամասնությունը

16.7. Ապահովել որոշումների կայացման արձագանքող, ներառական, մասնակցային և ներկայացուցչական գործընթաց բոլոր մակարդակներում

16.7.1. Պաշտոնների համամասնությունը (ըստ սեռի, տարիքի, հաշմանդամություն ունենալու հանգամանքի և բնակչության խմբի) պետական հաստատություններում (ազգային և տեղական օրենսդիր մարմիններ, հանրային ծառայություններ և դատական մարմիններ)՝ համեմատած ազգային բաշխվածությանը

16.7.2. Որոշումների կայացման գործընթացի ներառականությանն ու զգայունությանը հավատացող բնակչության  համամասնությունը՝ ըստ սեռի, տարիքի, հաշմանդամություն ունենալու հանգամանքի և բնակչության խմբի

16.8. Ընդլայնել և ուժեղացնել զարգացող երկրների մասնակցությունը գլոբալ կառավարմամբ հաստատություններին

16.8.1. Միջազգային կազմակերպություններում զարգացող երկրներից անդամների և նրանց քվեարկելու իրավունքի համամասնությունը

16.9. Մինչև 2030 թ. բոլորին տրամադրել իրավաբանական ինքնություն, այդ թվում՝ ծննդի գրանցում

16.9.1. Մինչև 5 տարեկան երեխաների համամասնությունը, որոնց ծնունդը գրանցվել է քաղաքացիական մարմնի կողմից՝ ըստ սեռի

16.10. Ապահովել տեղեկատվության հանրային հասանելիությունը և պաշտպանել հիմնարար ազատությունները՝ համաձայն ազգային օրենսդրության և միջազգային համաձայնագրերի

16.10.1. Լրագրողների, ԶԼՄ-ների անձնակազմի, արհմիությունների անդամների և իրավապաշտպանների սպանությունների, առևանգման, հարկադրյալ անհետացման, կամայական ազատազրկման և խոշտանգումների ճշգրտված թիվը նախորդ 12 ամսում

16.10.2. Հանուն տեղեկատվության հանրային մատչելիության սահմանադրական , կանոնադրական և/կամ քաղաքականության երաշխիքներ որդեգրող և իրագործող երկրների թիվը

16.ա. Ուժեղացնել բոլոր մակարդակների համապատասխան ազգային հաստատությունները, այդ թվում և միջազգային գործակցության միջոցով, զարգացնելու՝ բռնությունները կանխելու և ահաբեկչության ու հանցավորության դեմ պայքարելու կարողությունները մասնավորապես զարգացող երկրներում

16.ա.1. Փարիզյան սկզբունքներին համահունչ ազգային անկախ իրավապաշտպան ինստիտուտների գոյությունը

16.բ. Խթանել և կիրարկել ոչ խտրական օրենքներ և քաղաքականություններ՝ հանուն կայուն զարգացման

16.բ.1. Բնակչության համամասնությունը, որը հաղորդել է, որ նախորդ 12 ամսվա ընթացքում անձամբ իր նկատմամբ զգացել է խտրականություն կամ ենթարկվել է ոտնձգությունների, որոնք արգելվում են համաձայն մարդու իրավունքների միջազգային իրավունքի