EN | AM

Կայուն զարգացման նպատակ 15.


Անապատացման դեմ պայքարը չի կարող իրականացվել մեկուսի. առողջ էկոհամակարգերը հիմքն են աղքատությունը նվազեցնելու ջանքերի, դիմակայուն ու արտադրողական գյուղատնտեսության, որոնք զարգացման և աճի հենարանն են»: – Paula Caballero
 

ՊԱՀՊԱՆԵԼ. ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ԵՎ ԽԹԱՆԵԼ ՑԱՄԱՔԱՅԻՆ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՅՈՒՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ, ԱՊԱՀՈՎԵԼ ԱՆՏԱՌՆԵՐԻ ԿԱՅՈՒՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ, ՊԱՅՔԱՐԵԼ ԱՆԱՊԱՏԱՑՄԱՆ ԴԵՄ, ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ԵՎ ՇՐՋԱԴԱՐՁԵԼ ՀՈՂԵՐԻ ՎԱՏԹԱՐԱՑՈՒՄԸ, ԿԱՍԵՑՆԵԼ ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՐՈՒՍՏԸ

 

15.1. Մինչև 2020 թ. ապահովել ցամաքային էկոհամակարգերի և ցամաքում քաղցրահամ ջրի էկոհամակարգերի և դրանց ծառայությունների պահպանումը, վերականգնումը և կայուն օգտագործումը, մասնավորապես անտառների, ջրաճահճային տարածքների, լեռների և չորային շրջանների՝ համաձայն միջազգային համաձայնագրերով ստանձնած պարտավորությունների

15.1.1. Անտառածածկ տարածքները՝ արտահայտված որպես ընդհանուր հողային տարածքների տոկոս

15.1.2. Ցամաքային և քաղցրահամ ջրի կենսաբազմազանության կարևոր տեղանքների համամասնությունը, որոնք ընդգրկված են պահպանվող տարածքներում՝ ըստ էկոհամակարգի տեսակի

15.2. Մինչև 2020 թ. խթանել բոլոր տեսակի անտառների կայուն կառավարման ներդրումը, կասեցնել անտառահատումները, վերականգնել դեգրադացված անտառները, էականորեն ավելացնել անտառապատման և անտառվերականգնման ծավալները ողջ աշխարհում

15.2.1. Անտառների կայուն կառավարման նկատմամբ առաջընթաց

15.3. Մինչև 2030 թ. պայքարել անապատացման դեմ, վերականգնել վատթարացած հողերը, այդ թվում՝ անապատացումից, երաշտից և հեղեղումներից վնասված հողերը, ձգտել հասնելու աշխարհում հողերի չեզոք վատթարացման վիճակի

15.3.1. Վատթարացած հողի համամասնությունը ընդհանուր հողային տարածքների նկատմամբ

15.4. Մինչև 2030 թ. ապահովել լեռնային էկոհամակարգերի, այդ թվում՝ դրանց կենսաբազմազանության պահպանումը՝ մեծացնելու կայուն զարգացման համար էական օգուտներ տրամադրելու դրանց կարողությունները

15.4.1. Լեռների կենսաբազմազանության համար կարևոր տարածքների ներառվածությունը բնության հատուկ պահպանվող տարածքներում

15.4.2. Լեռների կանաչ ծածկույթի համաթիվ

15.5. Ձեռնարկել հրատապ և նշանակալի գործողություններ՝ նվազեցնելու բնական ապրելավայրերի դեգրադացումը, կասեցնել կենսաբազմազանության կորուստը և մինչև  2020 թ. պաշտպանել վտանգված տեսակները և կանխել դրանց անհետացումը

15.5.1. Կարմիր ցուցակի համաթիվ

15.6. Խթանել գենետիկական պաշարների օգտագործումից ստացվող օգուտների արդարացի և հավասար բաշխումը, խթանել այդ պաշարների պատշաճ հասանելիություն՝ ըստ միջազգայնորեն համաձայնեցված կարգի

15.6.1. Երկրների թիվը, որոնք ընդունել են օրենսդրական, վարչական և ռազմավարական շրջանակներ ապահովելու շահույթի ազնիվ և արդարացի բաշխում

15.7. Ձեռնարկել անհապաղ գործողություններ՝ վերջ դնելու պահպանվող բուսա- և կենդանատեսակների որսագողությանը և ապօրինի առևտրին ու անդրադառնալ վայրի բնության անօրինական ապրանքների թե´ պահանջարկի, թե´ առաջարկի հարցերին

15.7.1. Որսագողությամբ կամ ապօրինի ձևով վաճառված վայրի բնության նմուշների համամասնությունը

15.8. Մինչև 2020 թ. միջոցներ ձեռնարկել՝ կանխելու օտար ինվազիվ տեսակների ներմուծումը և զգալիորեն նվազեցնել դրանց ներգործությունը հողային և ջրային էկոհամակարգերի վրա, վերահսկել կամ վերացնել գերակա տեսակները

15.8.1. Օտար ինվազիվ տեսակների կանխման կամ վերահսկմանն առնչվող ազգային համապատասխան օրենսդրության ընդունման համամասնությունը

15.9. Մինչև 2020 թ. էկոհամակարգերի և կենսաբազմազանության արժեքները ինտեգրել ազգային և տեղական պլաններում, զարգացման գործընթացներում, աղքատության կրճատման ռազմավարություններում և հաշիվներում

15.9.1. 2011-2020 թթ. Կենսաբազմազանության ռազմավարական ծրագրի Աիչի կենսաբամազանության 2-րդ թիրախին համահունչ ստեղծված ազգային թիրախների առաջընթացը

15.ա. Մոբիլիզացնել և զգալիորեն մեծացնել բոլոր աղբյուրներից եկող ֆինանսական միջոցները՝ կենսաբազմազանության և էկոհամակարգերի պահպանման և կայուն օգտագործման նպատակով

15.ա.1. Զարգացմանն ուղղված պաշտոնական օգնություն և հանրային ծախսեր կենսաբազմազանության և էկոհամակարգերի պահպանման և կայուն օգտագործման համար

15.բ. Մոբիլիզացնել զգալի միջոցներ բոլոր աղբյուրներից և բոլոր մակարդակներում` ֆինանսավորելու անտառների կայուն կառավարումը և համարժեք խրախուսման միջոցներ տրամադրելու զարգացող երկրներին կայուն կառավարումը զարգացնելու, այդ թվում՝ պահպանման և անտառվերականգնման համար

15.բ.1. Զարգացմանն ուղղված պաշտոնական օգնություն և հանրային ծախսեր կենսաբազմազանության և էկոհամակարգերի պահպանման և կայուն օգտագործման համար

15.գ. Խթանել որսագողության և պահպանվող տեսակների ապօրինի առևտրի դեմ պայքարի ջանքերին ցուցաբերվող համընդհանուր աջակցությունը, այդ թվում տեղական համայնքների՝ կայուն կենսամիջոցների հնարավորություններին հետամուտ լինելու կարողությունների մեծացման միջոցով

15.գ.1. Որսագողությամբ կամ ապօրինի ձևով վաճառված վայրի բնության նմուշների համամասնությունը