EN | AM

Կայուն զարգացման նպատակ 14.


Ինչպես մարդը չի կարող ապրել առանց առողջ սրտի և թոքերի, այնպես էլ Երկիր մոլորակը չի կարող գոյատևել առանց առողջ օվկիանոսների և ծովերի»: – Biliana Cicin-Sain
 

ԱՊԱՀՈՎԵԼ ՕՎԿԻԱՆՈՍՆԵՐԻ, ԾՈՎԵՐԻ ՈՒ ՋՐԱՅԻՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՅՈՒՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ` ՀԱՆՈՒՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ

 

14.1. Մինչև 2025 թ. կանխել և զգալիորեն կրճատել ծովերի բոլոր տեսակի աղտոտումները՝ մասնավորապես ցամաքում իրականացվող գործողությունների հետևանքով, այդ թվում՝ ծովերի աղտոտումը ջրաբերուկներով և սննդանյութերով

14.1.1. Ծովափնյա ճահճացման և պոլիէթիլենային լողացող աղբի խտության համաթիվը

14.2. Մինչև 2020 թ. կայուն ձևով կառավարել և պահպանել ծովային և ափամերձ էկոհամակարգերը՝ խուսափելու զգալի բացասական ազդեցություններից, այդ թվում՝ մեծացնելով դրանց դիմակայունությունը. ձեռնարկել գործողություններ դրանց վերականգնման համար՝ հասնելու այն բանին, որ օվկիանոսները լինեն առողջ և արտադրողական

14.2.1. Էկոհամահարգային մոտեցումներով  կառավարվող ազգային բացառիկ տնտեսական գոտիների համամասնությունը

14.3. Նվազագույնի հասցնել և դիմագրավել օվկիանոսների ջրի թթվայնացման ներգործությունը, այդ թվում՝ գիտական խորացված գործակցության միջոցով բոլոր մակարդակներում

14.3.1. Ծովի ջրի միջին թթվայնությունը (pH)՝ չափված ներկայացուցչական նմուշառման կայանների համաձայնեցված հավաքակազմում

14.4. Մինչև 2020 թ. արդյունավետ կերպով կարգավորել ձկնորսությունը և վերջ դնել ձկնային պաշարների սպառմանը, ապօրինի, չգրանցված և չկարգավորվող ձկնորսությանը և ձկնորսական կործանիչ գործելաձևերին և իրականացնել գիտահեն կառավարման պլաններ՝ հնարավորինս ամենակարճ ժամկետներում վերականգնելու ձկնային պաշարները՝ առնվազն մինչև այնպիսի մակարդակների, որպեսզի հնարավոր լինի ըստ իրենց կենսաբանական բնութագրերի առավելագույն, կայուն սերնդատվություն

14.4.1. Կենսաբանորեն կայուն մակարդակների սահմաններում գտնվող ձկնային պաշարների համամասնությունը

14.5. Մինչև 2020 թ. պահպանել ափամերձ և ծովային տարածքների առնվազն 10 տոկոսը՝ համահունչ ազգային և միջազգային օրենքներին  և հիմնվելով լավագույն հասանելի գիտական տեղեկությունների վրա

14.5.1. Հատուկ պահպանվող տարածքների ծածկույթը ծովային տարածքների համեմատ

14.6. Մինչև 2020 թ. արգելել ձկնարդյունաբերական տնտեսությունների սուբսիդիաների որոշ ձևեր, որոնք նպաստում են գերհզորությանը և ձկնային պաշարների սպառմանը, վերացնել սուբսիդիաները, որոնք նպաստում են ապօրինի, չգրանցված և չկարգավորվող ձկնորսությանը, և ձեռնպահ մնալ նույնպիսի նոր սուբսիդիաների ներդրումից՝ ճանաչելով, որ զարգացող և առավել թույլ զարգացած երկրների նկատմամբ պատշաճ և արդյունավետ, հատուկ և տարբերակված վերաբերմունքը պետք է լինի Առևտրի համաշխարհային կազմակերպության՝ ձկնարդյունաբերական տնտեսությունների սուբսիդիաների վերաբերյալ բանակցությունների անբաժանելի մասը

14.6.1. Անօրինական, չգրանցված և չկարգավորված ձկնորսության դեմ պայքարում երկրների միջազգային իրավական գործիքների օգտագործման  առաջընթացի աստիճանը

14.7. Մինչև 2030 թ. մեծացնել ծովային ռեսուրսների կայուն օգտագործումից ստացվող տնտեսական օգուտները զարգացող փոքր կղզի-պետություններին և առավել թույլ զարգացած երկրներին, այդ թվում՝ ձկնային տնտեսությունների, ջրում կենդանիների և բույսերի բուծման (ակվակուլտուրա) և զբոսաշրջության կայուն կառավարման միջոցով

14.7.1. Կայուն ձկնաբուծական տնտեսությունները, որպես փոքր կղզի-պետությունների, թույլ զարգացած  երկրների ու բոլոր երկրների ՀՆԱ-ի տոկոս

14.ա. Ընդլայնել գիտական գիտելիքները, զարգացնել հետազոտական կարողությունները և փոխանցել ծովային տեխնոլոգիաները՝ հաշվի առնելով Օվկիանոսագրական միջկառավարական հանձնաժողովի չափանիշները և ուղեցույցները ծովային տեխնոլոգիաների փոխանցման վերաբերյալ՝ բարելավելու օվկիանոսների առողջությունը և խթանելու ծովային կենսաբազմազանության ավանդը զարգացող երկրների, մասնավորապես՝ զարգացող փոքր կղզի-պետությունների և առավել թույլ զարգացած երկրների զարգացման գործում

14.ա.1. Բյուջետային հատկացումները ծովային տեխնոլոգիաների հետազոտմանը՝ արտահայտված որպես հետազոտական աշխատանքներին հատկացված ընդհանուր բյուջեի համամասնություն

14.b. Ոչ ժամանակակից տեխնիկական միջոցներ ունեցող փոքրածավալ ձկնորսական տնտեսությունների համար հասանելի դարձնել ծովային պաշարները և շուկաները

14.բ.1. Երկրների առաջընթացը իրավական / կարգավորող / քաղաքականության / ինստիտուցիոնալ դաշտի իրականացման գործում, որը ճանաչում և պաշտպանում է փոքր ձկնորսական տնտեսությունների մուտքի իրավունքը​

14.գ. Ընդլայնել օվկիանոսների և դրանց ռեսուրսների պահպանումը և կայուն օգտագործումը՝ միջազգային օրենքի իրականացմամբ, ինչպես դա արտացոլված է Ծովային իրավունքի ՄԱԿ-ի կոնվենցիայում, որը տրամադրում է օվկիանոսների և դրանց ռեսուրսների պահպանման և կայուն օգտագործման իրավական դաշտը՝ ինչպես նշված է «Ապագան, որը մենք ենք ուզում» բանաձևի 158-րդ պարբերությունում

14.գ.1. Համաձայն Ծովային իրավունքի ՄԱԿ-ի կոնվենցիայի օվկիանոսների և նրանց պաշարների պահպանության ու կայուն օգտագործման սկզբունքի միջազգային իրավունքի իրագործման միջոցով իրավական, քաղաքականության և ինստիտուցիոնալ շրջանակների, օվկիանոսների հետ առնչություն ունեցող իրավական գործիքների վավերացման, ընդունման ու կատարման մեջ առաջընթաց գրանցած երկրների թիվը