EN | AM

Կայուն զարգացման նպատակ 13.


Կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագիրը պետք է հարուցի համաշխարհային գործողություններ՝ ուղղված ջերմոցային գազերի համաշխարհային արտանետումների մակարդակի շտկմանը` հանուն կլիմայի վրա ազդեցություն չունեցող ապագայի»: - Christina Figueres
 

ՁԵՌՆԱՐԿԵԼ ԱՆՀԱՊԱՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ

 

13.1. Ուժեղացնել դիմակայունությունը և հարմարվողականությունը կլիմային առնչվող վտանգների և բնական աղետների նկատմամբ բոլոր երկրներում

13.1.1. Աղետների ռիսկի նվազեցման ազգային և տեղական ռազմավարություն ունեցող երկրների թիվը

13.1.2. Աղետների պատճառով մահվան դեպքերի, անհետ կորածների և տուժածների թիվը 100 հազար մարդու հաշվով

13.2. Կլիմայի փոփոխություններին ուղղված միջոցառումները ներառել ազգային քաղաքականություններում, ռազմավարություններում և պլաններում

13.2.1. Երկրների թիվը, որոնք հայտնել են այնպիսի ինտեգրված քաղաքականության/ռազմավարության/ծրագրի ստեղծման կամ գործնականացման մասին, որով ավելանում է կլիմայի փոփոխության անբարենպաստ ներգործության նկատմամբ իրենց հարմարվելու կարողությունը, և խթանում կլիմայի նկատմամբ դիմակայունությունը, ինչպես նաև ջերմոցային գազի ցածր արտանետումների այնպիսի զարգացումը, որը չվտանգի պարենի արտադրությունը (ներառյալ ազգային հարմարվողականության ծրագիր, պետականորեն սահմանված ներդրում, պետական հաղորդակցություն, երկու տարին մեկ հաշվետու զեկույցներ կամ այլք)

13.3. Բարելավել կրթությունը, իրազեկվածության բարձրացումը և մարդկային ու ինստիտուցիոնալ կարողությունները կլիմայի փոփոխությունների մեղմացման, հարմարվողականության, ազդեցության նվազեցման և վաղ նախազգուշացման հարցերում

13.3.1. Երկրների թիվը, որոնք (բացասական հետևանքների) մեղմացման, հարմարվողականության, ազդեցության նվազեցման և վաղ նախազգուշացման թեմաներն ընդգրկել են տարրական, միջնակարգ և բարձրագույն ուսումնական ծրագրերում

13.3.2. Երկրների թիվը, որոնք հայտնել են հարմարվողականության, (բացասական հետևանքների) մեղմացման ու տեխնոլոգիաների փոխանցման, ինչպես նաև զարգացման գործողությունների կատարման ուղղությամբ իրենց ինստիտուցիոնալ, համակարգային և անհատական կարողությունների ստեղծման հզորացման մասին​

13.ա. Կատարել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի զարգացած երկրներ հանդիսացող անդամ պետությունների ստանձնած հանձնառությունը՝ մինչև 2020 թ. բոլոր աղբյուրներից տարեկան համատեղ մոբիլիզացնելու 100 մլրդ դոլար՝ բավարարելու զարգացող երկրների կարիքների մեղմացման նպատակային գործողությունների և իրականացման թափանցիկության համատեքստում, և հնարավորինս արագ լիարժեք կերպով գործարկել Կանաչ կլիմայի հիմնադրամը վերջինիս կապիտալացման միջոցով

13.ա.1. 2020-ից սկսած ամեն տարի մոբիլիզացվող գումարը ԱՄՆ դոլարով՝ 100 մլրդ-ի հանձնառությանը հաշվետու կերպով

13.բ. Խթանել մեխանիզմներ կլիմայի փոփոխություններին առնչվող արդյունավետ պլանավորում և կառավարում իրականացնելու կարողությունները զարգացնելու նպատակով՝ առավել թույլ զարգացած երկրներում և զարգացող փոքր կղզի-պետություններում՝ այդ թվում՝ ուշադրության կիզակետում պահելով կանանց, երիտասարդներին և տեղական ու մեկուսացված համայնքները

13.բ.1. Առավել թույլ զարգացած երկրների և զարգացող փոքր կղզի-պետությունների թիվը, որոնք ստանում են մասնագիտացված աջակցություն (և այդ ստացված աջակցության քանակը, ներառյալ՝ ֆինանսները, տեխնոլոգիան ու կարողությունների ստեղծումը) կլիմայի փոփոխություններին առնչվող արդյունավետ պլանավորում և կառավարում իրականացնելու նպատակով կարողություններ զարգացնելու մեխանիզմների համար, այդ թվում՝ ուշադրության կիզակետում պահելով կանանց, երիտասարդներին և տեղական ու մեկուսացված համայնքներին