EN | AM

Կայուն զարգացման նպատակ 12.


Կայուն սպառման հասնելը նպաստում է արդյունավետության և արտադրողականության աճին՝ ապահովելով, որ մարդկային գործունեությունը մնա մոլորակի կրողունակության սահմաններում` միաժամանակ հարգելով գալիք սերունդների իրավունքները»: - Sandra Averous
 

ԱՊԱՀՈՎԵԼ ՍՊԱՌՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՅՈՒՆ ՄՈԴԵԼՆԵՐ

 

12.1. Իրականացնել Սպառման և արտադրության  կաղապարների կայուն ծրագրերի տասնամյա շրջանակը՝ բոլոր երկրների կողմից գործողությունների ձեռնարկմամբ, զարգացող երկրների առաջատարությամբ, հաշվի առնելով զարգացող երկրների զարգացումն ու հնարավորությունները

12.1.1. Կայուն սպառման և արտադրության (ԿՍԱ) ազգային գործողությունների ծրագրեր ունեցող կամ իրենց ազգային քաղաքականություններում կայուն սպառումը և արտադրությունը որպես գերակայություն կամ թիրախ ընդգրկած երկրների թիվը

12.2. Մինչև 2030 թ. հասնել բնական պաշարների կայուն կառավարման և արդյունավետ օգտագործման

12.2.1. Պաշարների սպառման ցուցանիշը, նույնը ըստ մեկ շնչի, նույնը ըստ ՀՆԱ-ի 

12.2.2. Պաշարների ներքին սպառումը, նույնը ըստ մեկ շնչի, նույնը ըստ ՀՆԱ-ի

12.3. Մինչև 2030 թ. կիսով չափ կրճատել մեկ շնչին ընկնող պարենի գլոբալ վատնումը մանրածախ և սպառողների մակարդակներում և կրճատել պարենի կորուստները արտադրության և մատակարարման շղթաներում, այդ թվում՝ հետբերքահավաքային կորուստները

12.3.1. Պարենի գլոբալ կորստի համաթիվ

12.4. Մինչև 2020 թ. հասնել քիմիական նյութերի և բոլոր թափոնների բնապահպանորեն անվտանգ կառավարմանը դրանց կյանքի ողջ շրջափուլի ընթացքում՝ համաձայն միջազգային համաձայնեցված շրջանակների, և զգալիորեն կրճատել դրանց արտազատումը մթնոլորտի, ջրի և հողի մեջ՝ նվազեցնելու դրանց բացասական ազդեցությունը մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վրա

12.4.1. Վտանգավոր և այլ քիմիական նյութերի և թափոնների վերաբերյալ միջազգային բազմակողմ բնապահպանական համաձայնագրերի կողմերի թիվը, որոնք կատարում են տեղեկությունների հաղորդման իրենց հանձնառություններն ու պարտավորությունները, ինչպես դա պահանջվում է յուրաքանչյուր համապատասխան համաձայնագրով

12.4.2. Վտանգավոր թափոնների գոյացումը ըստ մեկ շնչի և աղտազերծված թափոնների համամասնությունը՝ ըստ աղտազերծման տեսակի

12.5. Մինչև 2030 թ. էապես կրճատել թափոնների գոյացումը՝ կանխարգելման, նվազեցման, վերամշակման և վերօգտագործման միջոցով

12.5.1. Վերամշակման ազգային ցուցանիշը, վերամշակված նյութը տոննաներով​

12.6. Խրախուսել ընկերություններին՝ հատկապես խոշոր և անդրազգային, ընդունել կայուն գործելաձևեր և կայունության վերաբերյալ տեղեկություններն ընդգրկել իրենց հաշվետվությունների շրջափուլում

12.6.1. Կայունության վերաբերյալ հաշվետվություններ հրապարակող ընկերությունների թիվը

12.7. Խթանել պետական գնումների կայուն  գործելաձևեր՝ համաձայն ազգային քաղաքականությունների և գերակայությունների

12.7.1. Պետական գնումների կայուն քաղաքականություններ և գործողությունների ծրագրեր իրականացնող երկրների թիվը

12.8. Մինչև 2030 թ. ապահովել, որ ամենուր մարդիկ ունենան համապատասխան տեղեկություններ և իրազեկվածություն՝ հանուն կայուն զարգացման և բնության հետ ներդաշնակ կենսակերպի

12.8.1  Թե ինչ չափով են 

(i) գլոբալ քաղաքացիության կրթությունն ու 

(ii) կրթություն հանուն կայուն զարգացման առարկաները (ներառյալ կլիմայի փոփոխության մասին կրթությունը) ընդգրկված (մեյնսթրիմինգ) 

(ա) ազգային կրթության ռազմավարության, 

(բ) առարկայացանկի, 

(գ) ուսուցիչների վերապատրաստման, 

(դ) աշակերտների գնահատման մեջ

12.ա. Օժանդակել զարգացող երկրներին՝ հզորացնել իրենց գիտական և տեխնոլոգիական կարողությունները՝ որդեգրելու սպառման և արտադրության առավել կայուն սխեմաներ

12.ա.1. Զարգացող երկրներին՝ հետազոտության և կայուն սպառման ու արտադրության մշակման, ինչպես նաև բնապահպանական առումով անվտանգ տեխնոլոգիաների համար տրամադրվող օժանդակության քանակը

12.բ. Մշակել և իրականացնել գործիքներ՝ մշտադիտարկելու կայուն զարգացման ազդեցությունները կայուն զբոսաշրջության վրա, որն ստեղծում է աշխատատեղեր և խթանում տեղական մշակույթն ու արտադրատեսակները

12.բ.1. Կայուն տուրիզմի ռազմավարության կամ քաղաքականության և իրականացված գործողությունների ծրագրերի թիվը համաձայնեցված մշտադիտարկման ու գնահատման գործիքներով

12.գ. Ռացիոնալացնել հանածո վառելիքի սուբսիդիաները, որոնք խրախուսում են վատնողաբար սպառում՝ հեռացնելով շուկայի խաթարումները՝ ըստ ազգային հանգամանքների, այդ թվում՝ վերակազմակերպելով հարկումը և հանելով այդ վնասակար սուբսիդիաները, եթե այդպիսիք կան՝ արտացոլելու դրանց ներգործությունը շրջակա միջավայրի վրա, լիովին հաշվի առնելով զարգացող երկրների առաձնահատուկ կարիքները և պայմանները, և նվազագույնի հասցնելով հնարավոր բացասական ներգործությունը դրանց զարգացման վրա՝ այնպես, որպեսզի պաշտպանվեն աղքատները և տուժած համայնքները

12.գ.1. Հանածո վառելիքի սուբսիդիաների քանակը ՀՆԱ-ի մեկ միավորի հաշվով (արտադրություն և սպառում) և որպես հանածո վառելանյութերի վրա կատարված ազգային ընդհանուր ծախսերի համամասնությունը