EN | AM

Կայուն զարգացման նպատակ 11.


Աշխարհի բնակչության կեսից ավելին բնակվում է քաղաքներում, և ակնկալվում է, որ միգրացիոն այս միտումը կշարունակվի: 2050 թվականի դրությամբ աշխարհի բնակչության երկու երրորդից ավելին քաղաքաբնակ կլինի»: – Kristie Daniel
 

ՔԱՂԱՔՆԵՐԸ ԵՎ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԸ ԴԱՐՁՆԵԼ ՆԵՐԱՌԱԿԱՆ, ԴԻՄԱԿԱՅՈՒՆ, ԱՆՎՏԱՆԳ ԵՎ ԿԱՅՈՒՆ​​

 

11.1. Մինչև 2030 թ. բոլորի համար հասանելի դարձնել պատշաճ, անվտանգ և մատչելի բնակարաններ և հիմնական ծառայություններ, արդիականացնել հետնախորշերը

11.1.1. Հետնախորշերում, ոչ ֆորմալ բնակավայրերում կամ անբավարար բնակարանային պայմաններում ապրող քաղաքային բնակչության համամասնությունը

11.2. Մինչև 2030 թ. բոլորի համար հասանելի դարձնել ապահով, մատչելի, հասանելի և կայուն տրանսպորտային համակարգեր՝ բարելավելով ճանապարհների անվտանգությունը, հատկապես ընդլայնելով հասարակական տրանսպորտը՝ հատուկ ուշադրություն դարձնելով խոցելի իրավիճակներում գտնվող անձանց, կանանց, երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց և տարեցների կարիքներին

11.2.1. Բնակչության համամասնությունը, որի համար հարմարավետ կերպով հասանելի է հասարակական տրանսպորտը՝  ըստ սեռի տարիքի և հաշմանդամություն ունենալու հանգամանքի

11.3. Մինչև 2030 թ. խթանել ներառական և կայուն քաղաքայնացումը և մարդկային բնակավայրերի մասնակցային, ինտեգրված և կայուն պլանավորումն ու կառավարումը բոլոր երկրներում

11.3.1. Հողերի օգտագործման և բնակչության աճի ցուցանիշների հարաբերակցությունը

11.3.2. Քաղաքների պլանավորման և կառավարման մեջ քաղաքացիական հասարակության ուղղակի մասնակցության կառուցվածք ունեցող քաղաքների համամասնությունը, որոնք գործում են կանոնավոր և ժողովրդավար ձևով

11.4. Ուժեղացնել աշխարհի մշակութային և բնական ժառանգության պահպանությանն ու երաշխավորմանն ուղղված ջանքերը

11.4.1. Մշակութային և բնական ժառանգության բոլոր օբյեկտների պահպանման ու պաշտպանության մեկ շնչին ընկնող ընդհանուր ծախսը (պետական և մասնավոր)՝ ըստ ժառանգության տեսակի (մշակութային, բնական, խառը և Համաշխարհային ժառանգության կենտրոնի նշումով), կառավարման մակարդակի (պետական, մարզային և տեղական/քաղաքային), ծախսերի տեսակի (գործառնական ծախսում/ներդրում) և մասնավոր ֆինանսավորման տեսակի (բնեղեն նվիրատվություններ, մասնավոր շահույթ չհետապնդող հատված և հովանավորչություն)

11.5. Մինչև 2030 թ. զգալիորեն նվազեցնել աղետների, այդ թվում՝ ջրին առնչվող աղետների հետևանքով մահերի և տուժածների թիվը և էապես նվազեցնել տնտեսական ուղղակի վնասները գլոբալ համախառն ներքին արդյունքի համեմատ՝ ուշադրության կենտրոնում պահելով աղքատների և խոցելի իրավիճակներում գտնվող անձանց պաշտպանությունը

11.5.1. Աղետների պատճառով մահվան դեպքերի, անհետ կորածների և տուժածների թիվը 100 հազար մարդու հաշվով

11.5.2. Աղետների պատճառած տնտեսական ուղղակի վնասը կապված գլոբալ ՀՆԱ-ի հետ, ներառյալ աղետների պատճառած վնասը կարևորագույն ենթակառուցվածքներին, և հիմնական ծառայությունների խաթարումը

11.6. Մինչև 2030 թ. նվազեցնել քաղաքների բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա մեկ շնչի հաշվով, այդ թվում՝ հատուկ ուշադրություն դարձնելով օդի որակին և կենցաղային ու այլ թափոնների կառավարմանը

11.6.1. Կանոնավորապես հեռացվող և համարժեք կերպով վերջնակետում բեռնաթափվող քաղաքային կենցաղային կոշտ թափոնների համամասնությունը՝ քաղաքի գոյացրած ընդհանուր թափոնների համեմատ՝ ըստ քաղաքների

11.6.2. Մանր մասնիկավոր նյութերի տարեկան միջին մակարդակները (օրինակ, PM2.5 և PM10) քաղաքներում (կշռված ըստ բնակչության)

11.7. Մինչև 2030 թ. համընդհանուր կերպով հասանելի դարձնել ապահով, ներառական և մատչելի, կանաչ և հանրային տարածքներ, մասնավորապես՝ կանանց և երեխաների, տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց համար

11.7.1. Քաղաքների կառուցապատված տարածքների միջին բաժնեմասը, որը հանրային օգտագործման նպատակով բաց տարածք է բոլորի համար՝ ըստ սեռի, տարիքի և հաշմանդամություն ունենալու հանգամանքի

11.7.2. Ֆիզիկական կամ սեռական ոտնձգությունների ենթարկված մարդկանց համամասնությունը՝ ըստ սեռի, տարիքի, հաշմանդամություն ունենալու հանգամանքի և բռնության կատարման վայրի՝ վերջին 12 ամսում

11.ա. Օժանդակել տնտեսական, սոցիալական և բնապահպանական դրական կապերին քաղաքային, քաղաքամերձ և գյուղական վայրերի միջև՝ ուժեղացնելով ազգային և տարածաշրջանային զարգացման պլանավորումը

11.ա.1. Քաղաքներում բնակվող բնակչության համամասնությունը, որոնք իրականացնում են քաղաքային և տարածաշրջանային զարգացման պլաններ՝ ինտեգրելով բնակչության կանխատեսումները և ռեսուրսների կարիքները՝ ըստ քաղաքի չափի

11.բ. Մինչև 2020 թ. էապես մեծացնել քաղաքների և մարդկային այլ բնակավայրերի թիվը, որոնք ընդունում և կենսագործում են ինտեգրված ռազմավարություն և պլաններ՝ ուղղված ներառմանը, ռեսուրսների արդյունավետությանը, կլիմայի փոփոխությունների մեղմացմանը և դրանց հարմարվելուն, աղետների նկատմամբ դիմակայունությանը. մշակել և իրականացնել աղետների ռիսկերի ամբողջական կառավարում բոլոր մակարդակներում՝ «Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի 2015-2030 թթ. գործողությունների ծրագրին» համահունչ կերպով

11.բ.1. Տեղական կառավարությունների համամասնությունը, որոնք որդեգրում և իրականացնում են աղետների ռիսկի նվազեցման տեղական ռազմավարություն Աղետների ռիսկի նվազեցման 2015-2030 թթ. Սենդայի շրջանակին համահունչ

11.բ.2. Երկրների թիվը, որոնք  ունեն ազգային և տեղական աղետների ռիսկի նվազեցման ռազմավարություններ

11.գ. Օժանդակել առավել թույլ զարգացած երկրներին, այդ թվում՝ ֆինանսական և խորհրդատվական օժանդակության միջոցով, կայուն և դիմակայուն շենքեր կառուցելիս՝ օգտագործելով տեղական նյութեր

11.գ.1. Ֆինանսական աջակցության համամասնությունը առավել թույլ զարգացած երկրներին, որը հատկացված է տեղական շինանյութերի օգտագործմամբ կատարվող կայուն, դիմակայուն և ռեսուրսաարդյունավետ շենքերի կառուցմանն ու արդիականացմանը