EN | AM

Կայուն զարգացման նպատակ 10.


Անհավասարությունը ճակատագրի կամ պատահականության բերումով չի լինում, այն կարող է արմատապես փոխվել քաղաքականությունների և բարեփոխումների միջոցով»: – Chantal Line Carpenter
 

ԿՐՃԱՏԵԼ ԱՆՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿՐՆԵՐԻ ՆԵՐՍՈՒՄ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԻՋԵՎ

 

10.1. Մինչև 2030 թ. աստիճանաբար հասնել բնակչության ստորին 40 տոկոսի եկամուտների աճին՝ ազգային միջինից բարձր ցուցանիշով, և պահպանել այդ աճը

10.1.1. Տնային տնտեսությունների ծախսերի կամ մեկ շնչին ընկնող եկամտի աճի ցուցանիշները բնակչության ստորին 40 տոկոսի և ամբողջ բնակչության շրջանում

10.2. Մինչև 2030 թ. ուժեղացնել և խթանել բոլորի սոցիալական, տնտեսական և քաղաքական ներառումը՝ անկախ տարիքից, սեռից, հաշմանդամություն ունենալու հանգամանքից, ռասայից, էթնիկական ծագումից, կրոնից կամ տնտեսական կամ այլ կարգավիճակից

10.2.1. Եկամտի միջնարժեքի 50 տոկոսից ցածր սպառում ունեցող մարդկանց համամասնությունը՝ ըստ տարիքի, սեռի և հաշմանդամություն ունենալու հանգամանքի

10.3. Ապահովել հավասար հնարավորություններ և կրճատել արդյունքների անհավասարությունները, այդ թվում՝ վերացնելով խտրական օրենքները, քաղաքականությունները և գործելաձևերը՝ և խթանելով այս առումով պատշաճ օրենսդրության, քաղաքականությունների և գործողությունների ընդունումը

10.3.1. Բնակչության համամասնությունը, որը հաղորդել է, որ նախորդ 12 ամսվա ընթացքում անձամբ իր նկատմամբ զգացել է խտրականություն կամ ենթարկվել է ոտնձգությունների, որոնք արգելվում են համաձայն մարդու իրավունքների միջազգային իրավունքի

10.4. Ընդունել քաղաքականություններ, հատկապես հարկաբյուջետային, աշխատավարձերի և սոցիալական պաշտպանության քաղաքականություններ և աստիճանաբար հասնել հավասարության առավել բարձր մակարդակի

10.4.1. ՀՆԱ-ի մեջ աշխատուժի բաժնեմասը, որը կազմված է աշխատավարձերից և սոցիալական պաշտպանության փոխանցումներից

10.5. Բարելավել գլոբալ ֆինանսական շուկաների և հաստատությունների կարգավորումը և մշտադիտարկումը, ուժեղացնել նման կարգավորումների իրականացումը

10.5.1. Ֆինանսական առողջ գործարքների ցուցանիշներ

10.6. Զարգացող երկրների համար ապահովել ընդլայնված ներկայացվածություն և ձայն՝ գլոբալ միջազգային տնտեսական և ֆինանսական հաստատություններում որոշումների կայացման գործում՝ նշված հաստատությունների գործունեությունը դարձնելու առավել արդյունավետ, արժանահավատ, հաշվետվողական և օրինական

10.6.1. Միջազգային կազմակերպություններում զարգացող երկրներից անդամների և նրանց քվեարկելու իրավունքի համամասնությունը

10.7. Դյուրացնել մարդկանց կարգապահ, անվտանգ, կանոնավոր և պատասխանատու միգրացիան և շարժունությունը, այդ թվում՝ պլանավորված և լավ կառավարվող միգրացիոն քաղաքականությունների իրականացման միջոցով

10.7.1. Վարձու աշխատողի կրած հավաքագրման ծախքը որպես մեկնման երկրում վաստակած տարեկան եկամտի տոկոս

10.7.2. Երկրների թիվը որոնք ունեն լավ-կառավարվող միգրացիոն քաղաքականություն

10.ա. Ներդնել հատուկ և տարբերակված վերաբերմունքի սկզբունքը զարգացող երկրների համար, մասնավորապես՝ առավել թույլ զարգացած երկրներում, ըստ Առևտրի համաշխարհային կազմակերպության համաձայնագրերի

10.ա.1. Առավել թույլ զարգացած երկրներից և  զարգացող երկրներից զրոյական սակագնով կատարված ներկրումների նկատմամբ կիրառված սակագնային տողերի համամասնությունը

10.բ. Խրախուսել զարգացմանն ուղղված պաշտոնական օգնությունը և ֆինանսական հոսքերը, այդ թվում՝ օտարերկրյա ուղղակի ներդրումները, առավել մեծ կարիք ունեցող պետություններին, մասնավորապես՝ առավել թույլ զարգացած երկրներին, աֆրիկյան երկրներին, զարգացող փոքր կղզի-պետություններին և դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրներին՝ համաձայն վերջիններիս ազգային պլանների և ծրագրերի

10.բ.1. Զարգացմանն ուղղված միջոցների ընդհանուր հոսքերը՝ ըստ ընդունող և դոնոր երկրների և հոսքի տեսակի (օրինակ, զարգացմանն ուղղված պաշտոնական օգնություն, օտարերկրյա ուղղակի ներդրում և այլ հոսքեր)

10.գ. Մինչև 2030 թ. միգրանտների դրամական փոխանցումների գործարքների ծախքերը իջեցնել մինչև 3 տոկոսից ցածր և վերացնել 5 տոկոսից բարձր ծախքերով դրամական փոխանցումների միջանցքները

10.գ.1. Դրամական փոխանցումների ծախքերը՝ արտահայտված որպես փոխանցված գումարի համամասնություն