EN | AM

Կայուն զարգացման նպատակ 1.


Եթե պատրաստվում ենք «Հետ-2015» օրակարգում սահմանել աղքատության վերացման նպատակ, ապա դա պետք է լինի բացարձակ նպատակ, այլ ոչ թե սահմանվի ի համեմատ աղքատության ազգային գծերի»: – Charles Kenny
 

ԱՄԵՆՈՒՐԵՔ ՎԵՐԱՑՆԵԼ ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ԻՐ ԲՈԼՈՐ ՁԵՎԵՐՈՎ ՈՒ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐՈՎ

 

1.1. Մինչև 2030 թ. ամենուրեք և բոլոր մարդկանց համար իսպառ վերացնել ծայրահեղ աղքատությունը, որը ներկայումս չափվում է որպես օրական 1,25 դոլարից պակաս սպառում

1.1.1. Աղքատության միջազգային շեմից ցած ապրող բնակչության համամասնությունը՝ ըստ սեռի, տարիքային խմբի, զբաղվածության կարգավիճակի և աշխարհագրական վայրի (քաղաքային/գյուղական)

1.2. Մինչև 2030 թ. առնվազն կիսով չափ կրճատել ըստ ազգային սահմանումների աղքատության բոլոր ձևերի մեջ ապրող բոլոր տարիքների տղամարդկանց, կանանց և երեխաների համամասնությունը

1.2.1. Աղքատության ազգային շեմից ցած ապրող բնակչության համամասնությունը՝ ըստ սեռի և տարիքային խմբի

1.2.2. Ըստ ազգային սահմանումների աղքատության բոլոր ձևերի մեջ ապրող բոլոր տարիքների տղամարդկանց, կանանց և երեխաների համամասնությունը

1.3. Ներդնել տվյալ երկրում համապատասխան սոցիալական պաշտպանության համակարգեր և միջոցառումներ բոլորի համար, այդ թվում՝ սոցիալական պաշտպանության երաշխիքների խմբեր, և մինչև 2030 թ. հասնել աղքատների և խոցելիների էական չափերով ընդգրկմանը

1.3.1. Սոցիալական պաշտպանության երաշխիքների խմբերում և (կամ) համակարգերում ընդգրկված բնակչության համամասնությունը՝ ըստ սեռի, և առանձնացնելով երեխաներին, գործազուրկ անձանց, տարեցներին, հաշմանդամություն ունեցող անձանց, հղի կանանց և (կամ) նորածիններին, աշխատանքի վայրում վնասվածք ստացածներին, աղքատներին և խոցելիներին

1.4. Մինչև 2030 թ. ապահովել, որ բոլոր տղամարդիկ և կանայք, մասնավորապես աղքատները և խոցելիները, ունենան հավասար իրավունքներ տնտեսական ռեսուրսների նկատմամբ, ինչպես նաև հիմնական ծառայությունների հասանելիություն, հողի և գույքի այլ ձևերի նկատմամբ սեփականության և  վերահսկողության, ժառանգությունից և բնական պաշարներից, նոր համապատասխան տեխնոլոգիաներից և ֆինանսական ծառայություններից, այդ թվում՝ միկրոֆինանսներից օգտվելու իրավունքներ

1.4.1. Հիմնական ծառայությունների հասանելիություն ունեցող տնային տնտեսություններում ապրող բնակչության համամասնությունը

1.4.2. Հողի զբաղեցման ապահով իրավունք ունեցող չափահաս բնակչության ամբողջական թիվը՝ ըստ սեռի ու զբաղեցման իրավունքի տեսակի, իրավական փաստաթղթերով և ովքեր կարող են վկայել իրենց իրավունքի ապահով լինելու մասին

1.5. Մինչև 2030 թ. ստեղծել աղքատների և խոցելի իրավիճակներում հայտնված անձանց դիմակայունությունը, նվազեցնել կլիմային առնչվող ծայրահեղ իրադարձությունների և այլ տնտեսական, սոցիալական և բնապահպանական ցնցումներին և աղետներին ենթարկվածության և դրանց նկատմամբ խոցելիության աստիճանը

1.5.1. Աղետների պատճառով մահվան դեպքերի, անհետ կորածների տուժածների թիվը 100 հազար մարդու հաշվով

1.5.2. Աղետների պատճառած տնտեսական ուղղակի վնասը կապված ՀՆԱ-ի հետ

1.5.3. Աղետների ռիսկերի նվազեցման վերաբերյալ ազգային ու տեղական ռազմավարություններ ունեցող երկրների քանակը

1.ա. Ապահովել ռեսուրսների զգալի մոբիլիզացում տարբեր աղբյուրներից, այդ թվում՝ զարգացմանը միտված խորացված գործակցության միջոցով՝ զարգացող երկրներին, մասնավորապես առավել թույլ զարգացած երկրներին համարժեք և կանխատեսելի միջոցներ տրամադրելու համար, որպեսզի իրականացնեն ծրագրեր և ռազմավարություն՝ վերացնելու աղքատությունն իր բոլոր դրսևորումներով

1.ա.1. Աղքատության նվազեցման ծրագրերին կառավարության տրամադրած միջոցների համամասնությունը

1.ա.2. Էական ծառայությունների (կրթություն, առողջապահություն և սոցիալական պաշտպանություն) վրա կատարված ծախսերը՝ արտահայտված որպես պետական ընդհանուր ծախսերի համամասնությունը

1.բ. Ստեղծել զարգացման աղքատամետ և գենդերազգայուն ռազմավարությունների վրա հիմնված քաղաքականության ամուր շրջանակներ ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում՝ օժանդակելու աղքատության վերացման գործողություններում ներդրումների արագացմանը

1.բ.1. Կառարավության ներկա ու կապիտալ ծախսումների համամասնությունը, որոնցից անհամաչափորեն օգտվում են կանայք, աղքատներն ու խոցելի խմբերը