ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի աջակցությունը Լեռնային Ղարաբաղից և դրա շրջակայքից Հայաստան տեղահանված մարդկանց և տուժած համայնքներին
Ավելի մանրամասն տեղեկատվության համար այցելեք Հայաստանի արձագանքման հարթակ
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը շարունակում է աջակցել Լեռնային Ղարաբաղից և դրա շրջակայքից Հայաստան տեղահանված մարդկանց և տուժած համայնքներին՝ նրանց առաջնային կարիքները հոգալու համար:
2021 թվականի հունվարին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի թիմը, Մշտական համակարգող Շոմբի Շարփի և ՄԱԿ-ի փախստականների գրասենյակի ղեկավարությամբ, գործընկեր ՀԿ-ների հետ միասին, հրապարակել է Հայաստանի Միջգործակալական արձագանքման ծրագիրը՝ աջակցելու համար Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած և Հայաստանում ապաստանած մարդկանց և տուժած համայնքներին: Արձագանքման պլանը ներառում է 36 մարդասիրական գործընկեր և 62,6 մլն ԱՄՆ դելարի ընդհանուր ֆինանսական պահանջներով 188 նախագիծ՝ վեց հիմնական ոլորտներում անհրաժեշտ օգնությունն ապահովելու համաչ (պաշտպանություն, այդ թվումէ երեխաների պաշտպանություն; կրթություն; ապաստան և ոչ պարենային ապրանքներ; սննդի անվտանգություն և սնուցում; առողջապահություն և վաղ վերականգնում): Ծրագիրը նպատակ ունի ընդլայնել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, մարդասիրական և զարգացման գործընկերների կողմից արդեն իսկ տրամադրված աջակցությունը, որը կարևոր ազդեցություն է ունեցել հակամարտության հենց սկզբից տեղահանված մարդկանց մի շարք կարևոր կարիքները հոգալու համար:
Ապա ՄԱԿ-ի Արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնական հիմնադրամը (CERF) 2 միլիոն ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական օգնություն տրամադրեց Հայաստանի նոր Միջգործակալական արձագանքման ծրագրին: Այս ֆինանսավորումը կօգնի առաջնահերթ օգնություն տրամադրել փախստականների նման կարգավիճակում գտնվող անձանց և ընդունող համայնքներին: ՄԱԿ-ի Փախստականների գրասենյակի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպության միջոցով տրամադրվող աջակցությունը կապահովի, որ բոլոր խոցելի խմբերին, հատկապես՝ երեխաներին, հասանելի լինեն այնպիսի ծառայությունները, ինչպիսիք են դպրոցները, սոցիալ-հոգեբանական աջակցությունն ու առողջապահական առաջնային ծառայությունները, ինչպես նաև՝ ձմեռելու համար անհրաժեշտ ապաստարաններն ու ոչ պարենային ապրանքները: Աջակցման տրամադրման ժամանակ առաջնահերթություն կտրվի կանանց, երեխաներին, տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց:
2021 թվականի փետրվարին Ճապոնիայի կառավարությունը որոշում է կայացրել Հայաստանին 3,6 միլիոն ԱՄՆ դոլարի չափով անհետաձգելի օգնության դրամաշնորհ տրամադրել` աջակցելու Հայաստանի Միջգործակալական արձագանքման ծրագրին: Այս օգնությունը կբարելավի փախստականի նման կարգավիճակում բնակվող մարդկանց կենսապայմանները, ովքեր 2020 թ.-ի հակամարտության հետևանքով հարկադրված լքել են Լեռնային Ղարաբաղը և անվտանգության նկատառումենրով տեղափոխվել Հայաստան: Մասնավորապես, օժանդակության շնորհիվ հնարավոր կլինի իրականացնել հետևյալ միջոցառումները.
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից 2020 թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին տրամադրված աջակցությունը
1990-ականների սկզբից ի վեր տեղի ունեցած ամենածանր մարտերի հետևանքով 2020 թ. սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում շուրջ 90,000 մարդ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց տեղահանվել է Հայաստան, որոնց 88% -ը՝ կանայք և երեխաներ1:
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը անհապաղ արձագանք մշակեց և հոկտեմբերի սկզբից սկսեց աջակցել տասը գերակա մարզպետարանների, ինչպես նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից տեղահանվածներին տրամադրվող Կառավարության մարդասիրական օգնությանը: ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, ՄԱԿ-ի Փախստականների գրասենյակի աջակցությամբ, արագորեն ստեղծեց Մշտական համակարգողի գրասենյակի ղեկավարության ներքո գործող հինգ աշխատանքային խմբերի համակարգ՝ ՄԱԿ-ի գործակալությունների և գործընկերների մարդասիրական ջանքերը համակարգելու համար՝ սերտորեն համագործակցելով Կառավարության և մարզպետարանների հետ: Դեկտեմբերի 9-ին և 21-ին ՄԱԿ-ի հայաստանյան թիմը քննարկեց ՄԱԿ-ի աջակցության ծրագիրը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ՝ շեշտադրելով Կառավարության և գերակա մարզպետարանների հետ սերտ համագործակցությունը:
ՄԱԿ-ն, իր դոնոր գործընկերների հետ միասին, աջակցություն է տրամադրել տեղահանված և հյուրընկալող համայնքներին՝ մի շարք առաջնային կարիքները հոգալու համար.
Ձմեռը բազմապատկել է Լեռնային Ղարաբաղից Հայաստանի ժամանակավոր կացարաններում և տներում ապաստանած հազարավոր երեխաների և ընտանիքների հոգսը: Ընտանիքների ֆինանսական բեռը մեղմելու համար ՅՈՒՆԻՍԵՖ-ը տրամադրել է տաք ծածկոցների և անկողնային պարագաների 800, ինչպես նաև հիգիենայի պարագաների 4500 հավաքածու:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը, մի շարք հասարակական կազմակերպությունների հետ համագործալցությամբ, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած երեխաներին տրամադրում է անհատական և խմբային հոգեբանական աջակցություն։ Ծրագրի շրջանակում վերապատրաստվել են 150 դպրոցական հոգեբան և 900 ուսուցիչ՝ կատարելագործելով հոգեբանական աջակցության իրենց հմտությունները:
ՅՈՒՆԻՍԵՖ-ն աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած երեխաների կրթության շարունակակությանը Հայաստանում:
COVID-19-ի ընթացքում տեղացի և տեղահանված երեխաների առցանց կրթության շարունակականությունն ապահովելու նպատակով՝ ՄԱԿ-ի Փախստականների գործակալությունը, գործընկերներ «Դասավանդի'ր, Հայաստան» հիմնադրամի և ՀՕՖ-ի Երեխաների աջակցման կենտրոն հիմնադրամի հետ, թվով 20 պլանշետով է ապահովել Արարատ մարզի Դարբնիկ համայնքի միջնակարգ դպրոցին։ Համայնքը հյուրընկալում է Հայաստանում ապաստան գտած փախստական և տեղահանված ընտանիքներին։
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը տրամադրում է սննդի փաթեթեներ՝ երեխաներին և նրանց ընտանիքներին աջակցելու նպատակով:
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը, համագործակցելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ, սկսել է միանվագ սննդի բաշխումը 44,000 անապահով մարդկանց:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը մատակարարելու է 5000 տուփ սնունդ Լեռնային Ղարաբաղից եկած մինչև հինգ տարեկան երեխա ունեցող ընտանիքներին Եղեգնաձորի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Դիլիջանի և Վաղարշապատի համայնքներում:
ՊԳԿ-ն հրատապ օգնության ծրագիր է մեկնարկել` օգնելու Հայաստանում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած խոցելի խմբերին` գյուղատնտեսական նշանակության ներդրանքների միջոցով, ինչպիսիք են օրինակ անասնակեր, սարքավորումներ և նյութեր` տեղահանված գյուղատնտեսական կենդանիների համար ժամանակավոր անասնագոմեր կառուցելու համար և այլն:
ԱՀԿ-ի, ՀՀ Առողջապահության նախարարության, Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանության աջակցությամբ Միացյալ Թագավորությունից Հայաստան են ժամանել հինգ բուժաշխատողներ, որոնք կաջակցեն հայ բժիշկներին՝ վերահսկելու COVID-19-ով ծանր հիվանդների բուժման գործընթացը:
ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից և իրականացվում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ, հիմնել է «Ամբար» հիմնադրամը՝ սերմերի պահուստի լոգիստիկ կենտրոն ստեղծելու նպատակով, որը կապահովի Ճամբարակ համայնքի սննդի անվտանգությունը։ Արդյունքում, հիմնադրամը 2020թ․ հավաքել է 200 տոննա կարտոֆիլ և 39 տոննա գարի: Շահույթը կուղղվի Ճամբարակ համայնքի զարգացմանը:
Մինչ օրս ՄԱԿ-ի 15 գործակալություն, 32 միջազգային ՀԿ, 26 ազգային ՀԿ, երեք միջկառավարական կազմակերպություն, երեք պետական կառույց և վեց միջազգային կազմակերպություն գործում են հինգ թեմատիկ աշխատանքային խմբեր համակարգող համակարգում` հետևյալ կարիքները հոգալու համար՝ 1. ապաստարան և ոչ պարենային ապրանքներ, 2. պաշտպանություն, 3. սննդի անվտանգություն և սնուցում, 4. առողջապահություն, 5. վաղ վերականգնում: Երեք լրացուցիչ ենթաաշխատանքային խմբեր արձագանքում են երեխաների պաշտպանությանը, կրթությանը և կանխիկ օգնությանը: Աշխատանքային խմբերին աջակցում են Տեղեկատվության կառավարման թիմը, Գենդերի, ինչպես նաև հոգեկան առողջության և հոգեբանական աջակցության գծով խորհրդատուները:
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի, ՀՀ կառավարության և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համատեղ ջանքերի շնորհիվ՝ սկսվել է Սևանի Մեսրոպ Մաշտոցի անվան տարրական դպրոցի 1-ից 4-րդ դասարանցիների համար նախատեսված Սննդի փաթեթների բաշխումը:
ՄԱԿ-ի գործակալությունների և գործընկերների մարդասիրական արձագանքի վերաբերյալ մանրամասն և անընդհատ թարմացվող տեղեկատվություն տրամադրելու համար՝ ՄԱԿ-ի Փախստականների գործակալության աջակցությամբ մշակվել է Հայաստանի արձագանքման հարթակ: Հարթակում հրապարակվում են տարատեսակ փաստաթերթեր, վիճակագրական տվյալներ և զեկույցներ և գնահատումների արդյունքներ, նկարագրվում է յուրաքանչյուր աշխատանքային խմբի կողմից ցուցաբերվող աջակցությունը:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը մատակարարելու է 5000 տուփ սնունդ Լեռնային Ղարաբաղից եկած մինչև հինգ տարեկան երեխա ունեցող ընտանիքներին Եղեգնաձորի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Դիլիջանի և Վաղարշապատի համայնքներում:
***
Հավելյալ տեղեկատվություն
1. Ծանոթացեք Լեռնային Ղարաբաղից տեղահանված և Հայաստանում ապաստանած անձանց տրամադրվող ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի և գործընկերների աջակցության վերաբերյալ ամբողջական զեկույցին:
2. Հայաստանի Միջգործակալական արձագանքման ծրագրի ֆինանսավորմանը կարող եք ծանոթանալ այստեղ:
[1] Տվյալները ստացվել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիայի ծառայությունից՝ 2020 թ.-ի դեկտեմբերի 8-ին: