EN | AM

Կորոնավիրուս (ՔՈՎԻԴ -19)


ՄԱԿ-ը աջակցելու է բոլոր կառավարություններին, որպեսզի համաշխարհային տնտեսությունը և մարդիկ, ում մենք ծառայում ենք, ճգնաժամի արդյունքում ավելի ուժեղ դառնան: ՄԱԿ ԳՔ Անտոնիո Գուտերեշ

2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանում գրանցվեց նոր տեսակի կորոնավիրուսային վարակ, որը կարճ ժամանակահատվածում տարածվեց ողջ աշխարհով մեկ՝ ազդելով բոլորիս կայնքի վրա: Վարակի արագ տարածումը և մարդկությանը դեռևս հայտնի չլինելու փաստը հանգեցրին տարատեսակ տեղեկատվության առաջացմանը և տարածմանը: Սակայն դրանցից շատերը սխալ տեղեկատվություն են պարունակում և կարող են վտանգավոր լինել: Ուստի անչափ կարևոր է օգտվել միայն ստուգված և հավաստի աղբյուրներից: ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կայքում կգտնեք հավաստի տեղեկատվություն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից, ՄԱԿ-ի  մյուս գործակալություններից, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարությունից:

 

Ի՞նչ է կորոնավիրուսը

Կորոնավիրուսը պատկանում է այն վիրուսների խմբին, որոնք առաջացնում են տարատեսակ հիվանդություններ՝ սկսած սովորական հարբուխից, մինչև՝ ավելի ծանր հիվանդություններ, ինչպիսիք են Մերձավոր Արևելքի շնչառական համախտանիշը (MERS-CoV) և Ծանր սուր շնչառական համախտանիշը (SARS-CoV):

Նոր կորոնավիրուսը նոր ենթատեսակ է, որը հայտնաբերվել է 2019թ և մինչ օրս չէր հայտնաբերվել մարդկանց շրջանում։

Կորոնավիրուսները կենդանաբանական ծագում ունեն, այսինքն՝ փոխանցվում են կենդանիների և մարդկանց միջև: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ օրինակ SARS-CoV- ը փոխանցվել է մարդուն ցիվետ կատուներից, իսկ MERS-CoV-ը՝ միասապատ ուղտերից: Մեզ հայտնի են նաև մի քանի այլ կորոնավիրուսներ, որոնք առկա են կենդանիների շրջանում, սակայն դեռևս չեն փոխանցվել մարդկանց:

 

Վեց կետ, որ պետք է իմանալ կորոնավիրուսի վերաբերյալ:

 

Որո՞նք են կորոնավիրուսի ախտանշանները:

ՔՈՎԻԴ-19-ը տարբեր կերպ է ազդում տարբեր մարդկանց վրա: Նոր կորոնավիրուսային վարակը շնչառական հիվանդություն է, և վարակված մարդկանց մեծ մասի մոտ ախտանիշները արտահայտվում են մեղմ կամ չափավոր, և նրանք ապաքինվում են առանց հատուկ բուժում ստանալու: Սակայն այն մարդկանց մոտ, ովքեր ունեն ուղեկցող հիվանդություններ կամ 60 և ավելի տարեկան են, հիվանդությունը կարող է ավելի ծանր դրսևորվել  և նույնիսկ հանգեցնել մահվան:

Կոնորավիրուսի հիմնական ախտանշաններն են՝

  • ջերմություն,
  • հոգնածություն,
  • չոր հազ:

Այլ ախտանշաններն են՝

  • դժվարացած շնչառություն,
  • ցավեր,
  • կոկորդի վաց,
  • և շատ քչերի մոտ նկատվում է փորլուծություն, սրտխառնոց և քթից հոսք:

Թեթև ախտանշաններ ունեցող մարդիկ, ովքեր չունեն ուղեկցող հիվանդություններ, պետք է ինքնամեկուսանան և դիմեն իրենց բժիշկին կամ զանգահարեն ՔՈՎԻԴ-19-ի թեժ գծին՝ համապատասխան խորհուրդներ ստանալու համար:

Տենդ, հազ կամ դժվարացած շնչառություն ունեցող մարդիկ պետք է զանգահարեն իրենց բժշկին և դիմեն բժշկական օգնության:

 

Ինչպե՞ս պաշտպանվել վարակից:

Վարակման տարածումը կանխելու համար հիմնական հորդորները ներառում են ձեռքերի կանոնավոր լվացում օճառով և ջրով կամ մաքրում սպիրտային հիմքով քսուքով, հազալիս և փռշտալիս բերանի և քթի ծածկում, սննդի, մասնավորապես՝ մսի և ձվի պատշաճ պատրաստում: Հարկավոր է խուսափել սերտ շփումից այն մարդկանց հետ, ում մոտ առկա են շնչառական հիվանդության ախտանիշներ, ինչպիսիք են հազը և փռշտոցը:

 

Է՞լ ինչ կարող եմ անել՝ վարակից պաշտպանվելու և ՔՈՎԻԴ-19-ի տարածումը կանխելու համար:

Ինչպե՞ս կարող եմ պաշտպանվել վարակից ճամփորդելիս: Ինչպե՞ս պաշտպանվեմ վարակից աշխատավայրում: Ստացիր բոլոր հարցերիդ պատասխաններն այստեղ

 

Փաստեր և առասպելներ նոր կորոնավիրուսի մասին:

Համացանցը լի է նոր կորոնավիրուսային վարակի մասին տարատեսակ տեղեկատվությամբ, ուստի չափազանց կարևոր է իմանալ, թե ինչն է ճիշտ, իսկ ինչը՝ ոչ: Այս տեղեկատվությունը կօգնի Ձեզ և Ձեր ընտանիքին մնալ առողջ և ապահով: 

 

Առողջ սննդակարգի 6 խորհուրդ ՊՀԾ-ի փորձագետների կողմից՝ կորոնավիրուսային հիվանդությանը դիմակայելու համար

Խորհուրդներ ՊՀԾ սննդաբաններից սննդային «կարելիների» և «չիկարելիների» մասին:

 

Հաճախ տրվող հարցեր

Որքանո՞վ է վտանգավոր նոր կորոնավիրուսային վարակը: Կարո՞ղ եմ վարակվել նոր կորոնավիրուսային վարակոմ իմ ընտանի կենդանուց: Այս և բազմաթիվ այլ հարցերի պատասխանները կարող եք գտնել այստեղ:

 

Հարց ու պատասխան` պարենի և գյուղատնտեսության վրա COVID-19 համավարակի ազդեցության վերաբերյալ

  • Ինչպե՞ս կազդի COVID-19-ի ստեղծած իրավիճակը սննդարտադրության, գյուղմթերքի մատակարարման շղթաների և շուկաների վրա։
  • Ինչպե՞ս է ազդում կամ ինչպե՞ս կազդի համավարակը պարենային ապրանքների գների և համաշխարհային տնտեսության վրա:
  • Ի՞նչ է առաջարկում ՊԳԿ-ն՝ պարենային անվտանգության և սնուցման վրա համավարակի ռիսկերի նվազեցման համար:

Այս և նմանատիպ այլ հարցերի պատասխանները կարող եք գտնել ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կայքում:

 

Հարց ու պատասխան նոր կորոնավիրուսային վարակի, հղիության, ծննդաբերության և կրծքով կերակրման վերաբերյալ 

Եթե դուք հղի եք կամ կերակրող մայր, վստահաբար ունեք բազմաթիվ հարցեր նոր կորոնավիրուսային վարակի և պտղի վրա վերջինիս ազդեցության վերաբերյալ: Ձեզ հուզող հարցերի պատասխանները կարող եք գտնել այստեղ: 

 

Նոր կորոնավիրուսային վարակը և մեր երեխաները

  • Ինչպե՞ս և ի՞նչ խոսել երեխաների հետ նոր կորոնավիրուսային վարակի մասին:
  • Խորհուրդներ ուուսուցիչներին:
  • Ինչպե՞ս դեռահասները կարող են պաշտպանել իրենց հոգեկան առողջությունը կորոնավիրուսի ժամանակ:
  • Ինչպե՞ս օգտվել երեխաների հետ երկար տանը մնալու հնարավորությունից:

Այս և մի շարք այլ կարևոր թեմաներ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի կայքում

 

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի աջակցությունը՝ նոր կորոնավիրուսային վարակի դեմ պայքարում

ՄՄԿ

1. «Հեռավար քննարկումներ՝ ԱՄՆ բժիշկների և հայ առաջատար բժիշկ-ճառագայթաբանների միջև». ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպության աջակցության մասին կարող եք ընթերցել այստեղ: 

ՊԳԿ

2. «Գյուղաբնակ ընտանիքներն ավելի վստահ են դիմակայում COVID-19-ին՝ շնորհիվ ՊԳԿ-ի». ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության աջակցության մասին կարող եք ընթերցել այստեղ:

ՄԱԶԾ

3. «Անհատական պաշտպանիչ միջոցներ և բժշկական պարագաներ Արմավիրի մարզի բուժհաստատությունների համար». ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցության մասին կարող եք ընթերցել այստեղ:

4. «Անձնական պաշտպանիչ պարագաներ՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի համար». ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցության մասին կարող եք ընթերցել այստեղ:

5. «Սննդի և պաշտպանիչ միջոցների փաթեթներ՝ 1600 տարեցների համար». ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցության մասին կարող եք ընթերցել այստեղ:

6. «Կոկա-Կոլա հիմնադրամը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի միջոցով միանում է Հայաստանում ՔՈՎԻԴ -19 համաճարակի դեմ պայքարին». ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Կոկա-Կոլա հիմնադրամի համագործակցության մասին կարող եք ընթերցել այստեղ:

ՄԱՀԲ

7. «Անհատական պաշտպանիչ միջոցներ և բժշկական պարագաներ բուժաշխատողների համար». ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցության մասին կարող եք ընթերցել այստեղ:

8. «Պլանշետներ հեռավար ուսուցման հնարավորություն չունեցող աշակերտների համար». ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցության մասին կարող եք ընթերցել այստեղ: 

9. «Մշակվել է «Մեծահասակների և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի հիմունքներ» դասընթացի առցանց տարբերակը». ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցության մասին կարող եք ընթերցել այստեղ: 

10. «Անհատական պաշտպանիչ միջոցների հերթական խմբաքանակը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը». ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցության մասին կարող եք ընթերցել այստեղ:

11. «Սննդի փաթեթներ և հիգիենիկ պարագաներ՝ 250 խոցելի ընտանիքների». ՄԱԿ-ի Փախստականների հայաստանյան գրասենյակի աջակցության մասին կարող եք ընթերցել այստեղ:

12. «Սիրիայից տեղահանված կանայք պատրաստում են ոչ բժշկական դիմակներ՝ COVID-19-ի դեմ պայքարում Հայաստանին օգնելու համար». ՄԱԿ-ի Փախստականների հայաստանյան գրասենյակի աջակցության մասին ավելին կարող եք ընթերցել այստեղ: 

ՅՈՒՆԻՍԵՖ

13. «Անհրաժեշտ պարագաներ՝ խոցելի երեխաներին և նրանց ընտանիքներին պաշտպանելու համար». ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանի աջակցության մասին կարող եք ընթերցել այստեղ։

14. «ՅՈՒՆԻՍԵՖ-ը շարունակում է մասնագիտական օգտագործման պաշտպանիչ պարագաներ առաքել Հայաստան». Ավելին ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանի աջակցության մասին կարող եք ընթերցել այստեղ: 

15. «ՅՈՒՆԻՍԵՖ-ը սկսում է կորոնավիրուսի ընթացքում ինքնամեկուսացած երեխաներին ու ծնողներին զորակցելու #ՏանըՀավեսԷ թվային արշավը». Ավելին ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանի աջակցության մասին կարող եք ընթերցել այստեղ: 

ՊՀԾ

16. «Հայաստանում Պարենի համաշխարհային ծրագիրը շարունակում է փոխադրել անձնական պաշտպանիչ սարքավորումներ հիվանդանոցների համար». Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի աջակցության մասին կարող եք ընթերցել այստեղ:

17. «Միասնական ուժերով կարող ենք հաղթել նոր կորոնավիրուսային վարակը». Ընթերցեք Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի, ՀՀ կառավարության և Միջազգային գործընկերների համատեղ ջանքերի մասին այստեղ

 

Օգտակար հղումներ

  1. https://www.who.int/emergencies/diseases/novel-coronavirus-2019
  2. https://www.un.org/coronavirus
  3. https://ncdc.am/coronavirus/
  4. https://covid19.gov.am/hy
  5. https://bit.ly/2UqhPf2 
  6. https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/