Վերջին հրապարակումները
Պատմություն
07 մայիսի 2024
ՊԳԿ ծրագիրն աջակցում է Հայաստանում փախստականներին գյուղատնտեսական հողերին հասանելիություն ունենալու հարցում
Ավելին
Մամուլի հաղորդագրություն
01 մայիսի 2024
Իմունականխարգելմանն ուղղված համաշխարհային նախաձեռնությունների շնորհիվ վերջին 50 տարիների ընթացքում փրկվել է առնվազն 154 միլիոն մարդու կյանք
Ավելին
Պատմություն
30 ապրիլի 2024
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Հայաստանի ներկայացուցիչ Ռայմունդ Յելեին
Ավելին
Վերջին հրապարակումները
Կայուն զարգացման նպատակները Հայաստանում
Կայուն զարգացման նպատակները համաշխարհային կոչ են՝ վերացնելու աղքատությունը, պաշտպանելու շրջակա միջավայրը և կլիման, ինչպես նաև՝ ապահովելու, որ աշխարհում բոլոր մարդիկ ապրեն խաղաղ և բարեկեցիկ կյանքով։ Ստորև ներկայացված են այն նպատակները, որոնց ուղղությամբ Հայաստանում ՄԱԿ-ի թիմն աշխատում է՝
Տեսանյութ
20 ապրիլի 2024
Հոգ տար սիրելիներիդ մասին, ՊԱՏՎԱՍՏՎԻՐ այսօր
Վահանը և Մարիետան պատմում են կարմրուկով հիվանդանալու և այն հաղթահարելու իրենց ընտանիքի փորձառության մասին։Հոգ տար սիրելիներիդ մասին, ՊԱՏՎԱՍՏՎԻՐ այսօր։
1 of 5
1 of 5
Պատմություն
05 մարտի 2024
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն աջակցում է ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ արձագանքելու փախստականների կարիքներին
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը այսօր հայտարարեց ՅՈՒՆԻՍԵՖ-ին 12 000 ԱՄՆ դոլարի հանգանակություն տրամադրելու մասին՝ աջակցելու փախստական երեխաներին ուղղված հումանիտար աշխատանքին: ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանի ազգային դեսպան Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը 2023 թվականի նոյեմբերից դեկտեմբեր ամիսներին կազմակերպված յոթ համերգների շնորհիվ միջոցներ է հավաքագրել հաջակցություն ՅՈՒՆԻՍԵՖ-ի։Այս նվիրատվության միջոցով հաշմանդամություն ունեցող փախստական երեխաները կօգտվեն բազմաֆունկցիոնալ դեղատնային վաուչերներից: 25000 դրամ արժողությամբ վաուչերը ընտանիքներին հնարավորություն կտա ընտրել և գնել դեղագործական առաջին անհրաժեշտության պարագաները: Այս մոտեցումը ոչ միայն ապահովում է ճկունություն, այլև հարգում է յուրաքանչյուր երեխայի անհատական կարիքները՝ թույլ տալով ընտանիքներին որոշումներ կայացնել՝ հիմնվելով երեխայի առողջապահական և վերականգնողական առաջնահերթությունների վրա:Մաեստրո Սմբատյանը, փաստելով փախստական երեխաների առաջնային կարիքներին արձագանքելու հրատապությունը, նշեց.«Թեև մենք հետևողականորեն բարձրաձայնում ենք երեխաների համար ավելի լուսավոր ապագայի կերտման կարևորությունը, իրականությունը պահանջում է մեր անմիջական ուշադրությունը նրանց նկատմամբ։ Մեր աջակցությունը հատկապես կենսական նշանակություն ունի առավել խոցելի փախստական երեխաների համար, ովքեր, հաղթահարելով բազմաթիվ մարտահրավերներ, այժմ մեզանից յուրաքանչյուրի հոգատարության ու ջերմության կարիքն ունեն»։ՅՈՒՆԻՍԵՖ-ն առաջին իսկ օրվանից աջակցում է Հայաստան ժամանող փախստականներին՝ տրամադրելով հոգեկան առողջության և սոցիալ-հոգեբանական խիստ անհրաժեշտ աջակցություն, առողջապահական ծառայություններ և բժշկական պարագաներ, սոցիալական պաշտպանության և երեխաների պաշտպանության ծառայություններ և շատ ավելին: Ձմռան սկզբում ՄԱԿ-ի Արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնական հիմնադրամի և Եվրոպական ներդրումային բանկի ֆինանսավորմամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի հետ համատեղ սկսել է 25 հազար դրամի հագուստի վաուչերներ տրամադրել Հայաստան ժամանած 0 – 9 տարեկան (ներառյալ) բոլոր փախստական երեխաներին, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող բոլոր փախստական երեխաներին: Հագուստի վաուչերներից բացի, հաշմանդամություն ունեցող բոլոր փախստական երեխաներն այսուհետ կօգտվեն նաև դեղատների վաուչերից, ինչի շնորհիվ նրանք կարող են ձեռք բերել ոչ միայն իրենց անհրաժեշտ հագուստը, այլ նաև անհրաժեշտ դեղամիջոցներն ու առողջապահական պարագաները:«ՅՈՒՆԻՍԵՖ-ը երախտագիտություն է հայտնում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին և ազգային դեսպան Սերգեյ Սմբատյանին, ինչպես նաև կազմակերպված համերգներին ներկա բոլոր երաժշտասերներին, երաժիշտներին և հրավիրյալ արտիստներին, նաև մասնավոր ընկերություններին, որոնք իրենց ներդրումն են ունեցել այս արշավում։ Այսպիսի համագործակցությունները մեզ հնարավորություն են տալիս ընդլայնելու մեր հումանիտար աջակցությունը՝ հասնելով ավելի մեծ թվով փախստական երեխաների՝ հատուկ ուշադրություն դարձնելով առավել խոցելի երեխաների վրա: Հայաստանում մեր գործունեության 30 տարիների ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ը շարունակել է իր աշխատանքը արտակարգ իրավիճակներից առաջ, ընթացքում և հետո՝ համատեղելով ուժերը բոլոր գործընկերների հետ՝ աջակցելու բոլոր երեխաներին, և մենք կշարունակենք դա անել», - ընդգծեց Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը:
1 of 5
Պատմություն
05 փետրվարի 2024
Մեկնարկել է Գործընկերության շրջանակ փաստաթղթով սահմանված Ծրագրային խմբերի նախագահությունը
Երեկ սկիզբ դրվեց ՀՀ կառավարության հետ մեր գործընկերության կարևորագույն փուլին. մեկնարկեց «Հայաստանի համար ՄԱԿ-ի Կայուն զարգացման գործընկերության 2021-2025 թվականների շրջանակ» (Գործընկերության շրջանակ) փաստաթղթով սահմանված Ծրագրային խմբերի նախագահությունը։
Միջոցառումն առաջին քայլն է 2023 թվականի նոյեմբերի վերջից գործող Համատեղ ղեկավար կոմիտեի որոշումների իրականացման տեսանկյունից և նշանակում է համագործակցության և քայլերի ներդաշնակեցման նոր փուլ՝ կայուն զարգացման նպատակներին հասնելու համար:
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նաննա Սկաուի և ՀՀ ԱԳՆ ՄԱԿ-ի և կայուն զարգացման բաժնի պետ Դավիթ Մանուկյանի համանախագահությամբ կայացած Ծրագրային խմբերի համակարգողների մեկնարկային հանդիպումը միավորեց նախարարությունների և ՄԱԿ-ի ներկայացուցիչներին, որոնք Գործընկերության շրջանակի վերահսկման և իրականացման համար մշակված ութ Ծրագրային խմբերի համանախագահներն են:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստան-ՄԱԿ Համատեղ ղեկավար կոմիտեին, Գործընկերության շրջանակի իրականացմանը և UN INFO հարթակին՝ որպես ՄԱԿ-ի հաշվետվողականություն և թափանցիկություն գործիք ինչպես կառավարության, այնպես էլ հանրության լայն շերտերի հանդեպ:
Քննարկվել են նաև Հայաստան-Միավորված ազգերի կազմակերպության համագործակցության հեռանկարները՝ խթանելու համատեղ գործողությունները ի շահ Հայաստանի ժողովրդի:
1 of 5
Պատմություն
21 փետրվարի 2024
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի թիմը հաղթեց Nature Quiz Night-ում
Վերջերս մեր գործընկեր «Իմ անտառ Հայաստան»-ն անցկացրեց բնության վերաբերյալ հարցախաղ, որը միտված էր նպաստելու շրջակա միջավայրի պաշտպանության մասին գիտելիքների ամրապնդմանը:Միջոցառումը մեկ հարկի տակ էր հավաքել ընդհանուր առմամբ 96 մասնակցից բաղկացած 12 թիմի՝ ստուգելու շրջակա միջավայրի, կլիմայի, բնության և անտառների վերաբերյալ նրանց գիտելիքները: ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի թիմն աչքի ընկավ բնության, կլիմայական գործողությունների և մոլորակի մասին իր գիտելիքներով ու որպես հաղթող թիմ ստացավ 960 տնկված ծառերի հավաստագիր։ «Ի հավելումն գրանցած արդյունքների, մեզ հաջողվեց ակտիվ թիմային քննարկումներ ու լավ խաղ ունենալ՝ վերահաստատելով մեր պատրաստակամությունը իրականացնելու ծրագրեր կլիմայի փոփոխության դեմ պայքարի և շրջակա միջավայրի կառավարման ուղղությամբ», - նշեց ՄԱԿ-ի թիմի անդամ Մարիաննա Քոչարյանը` ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ծրագրերի օգնական։ «Հիանալի հնարավորություն էր օգնելու նման կարևոր գործին և, միևնույն ժամանակ, ցույց տալու, թե ինչպիսին պետք է լինի իրական թիմային աշխատանքը», - կիսվելով իր տպավորությունների մասին՝ ասաց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Հաղորդակցության պատասխանատու Մհեր Մանուկյանը։ ՊԳԿ-ի պլանավորման, մոնիտորինգի, գնահատման և հաշվետվության փորձագետ Նաիրա Հարությունյանը նշում է․ «Ինձ համար Nature Quiz Night-ը թիմային ներդաշնակ համագործակցության հրաշալի փորձ էր։ Կարողացանք վայելել ընթացքն ու վարակվել «կանաչ» հաղթանակի համար հպարտության զգացումով»։Վերջին տարիներին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակն իրականացրել է մի շարք կանաչ ծրագրեր, այդ թվում՝ տնկելով 18,000 ծառ Լոռու մարզում գտնվող ՄԱԿ-ի անտառում: Տնկված յուրաքանչյուր ծառ Հայաստանի համար ավելի կանաչ ու կայուն ապագայի յուրատեսակ խորհրդանիշ է։ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից գրանցած այս հաղթանակը ևս մեկ անգամ հաստատում է Հայաստանում շրջակա միջավայրի պաշտպանության և համայնքների զարգացման ապահովման մեր աշխատանքերի շարունակականության ապահովման կարևորությունը:
1 of 5
Պատմություն
08 մայիսի 2024
ՊԳԿ ծրագիրն աջակցում է Հայաստանում փախստականներին գյուղատնտեսական հողերին հասանելիություն ունենալու հարցում
Ի պատասխան 2023 թվականի սեպտեմբերի վերջին Լեռնային Ղարաբաղից ավելի քան 100,000 էթնիկ հայերի տեղահանմանը, Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) սկսել է ծրագիր, որի նպատակն է աջակցել փախստականների տնային տնտեսություններին Հայաստանում գյուղատնտեսական հողերին հասանելիություն
ունենալու հարցում: Տեղահանվածներից շատերը, ովքեր նախկինում զբաղվել են գյուղատնտեսական գործունեությամբ, վերաբնակվել են Հայաստանի գյուղական բնակավայրերում, որտեղ գյուղատնտեսությունն իրենց ապրուստի հիմնական միջոցն է:
2023 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Տավուշի մարզի գյուղական բնակավայրերում վերջերս բնակություն հաստատած փախստական ընտանիքների հետ ՊԳԿ-ի ներքին համատեքստի վերլուծության շրջանակում հարցազրույցներ են անցկացվել՝ գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվելու հարցում նրանց հետաքրքրությունը բարձրացնելու նպատակով: Այս վերլուծության արդյունքն օգտագործվել է նույնականացնելու Տավուշի մարզի այն բնակավայրերը,որտեղ գյուղատնտեսական հողերի հասանելիությամբ հետաքրքրված ամենաշատ թվով փախստականներ կան։Այս ծրագիրը, որը պաշտոնապես մեկնարկել է 2024 թվականի հունվարին, նպատակ ունի հեշտացնել փախստական ընտանիքների համար հողի հասանելիությունը՝ միաժամանակ խթանելով տեղական գյուղատնտեսական արտադրությունը ներքին սպառման համար: Նպատակային աջակցության միջոցով ՊԳԿ-ն ձգտում է կապեր հաստատել տեղական արժեշղթաների հետ և ապահովել սոցիալական համախմբվածությունը համայնքներում:Ծրագրի սկզբնական փուլում՝ 2024 թվականի փետրվարին և մարտին, ՊԳԿ-ն սերտորեն համագործակցել է Տավուշի և Լոռու մարզերի երեք բնակավայրերի փախստականների տնային տնտեսությունների հետ: Վեց փախստական տնային տնտեսություններ Տավուշ
բնակավայրում և ութը՝ Չինարիում, հաստատել են իրենց շահագրգռվածությունը գյուղատնտեսական հողեր ձեռք բերելու հարցում: Բացի այդ, ջանքեր են գործադրվում կապ հաստատելու մասնավոր հողատերերի հետ, ովքեր չեն օգտագործում իրենց հողերը,
պարզելու, արդյոք նրանք շահագրգռված կլինեն վարձակալությամբ հանձնել փախստականներին իրենց տնային տնտեսությունները։Հողամասերի վարձակալության առաջին տաս պայմանագրերը ներկայումս նախապատրաստական փուլում են, ստորագրումը նախատեսվում է 2024 թվականի ապրիլին: Աչաջուր բնակավայրում կան որոշ փախստական ընտանիքներ, որոնք հետաքրքրված են հողի հասանելիության ծրագրով: Հողատերերի և փախստականների տնային տնտեսությունների միջև պոտենցիալ համընկնումների հայտնաբերման գործընթացի հետ միաժամանակ, ՊԳԿ-ն նաև բացահայտում և քարտեզագրում է փախստականների տնային տնտեսությունների լրացուցիչ պահանջները՝ կապված գյուղատնտեսական արտադրություն սկսելու հետ:
«Ծրագրի նպատակն է կայուն լուծում տալ փախստականների տնային տնտեսությունների միջոցով վերականգնելու իրենց կյանքը և ապրուստը: Հեշտացնելով գյուղատնտեսական հողերի հասանելիությունը և տրամադրելով անհրաժեշտ աջակցություն՝ մենք նպատակ ունենք հզորացնել այդ տնային տնտեսությունների կարողություները՝ գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվելու, ինչպես նաև Հայաստանում գյուղատնտեսական արտադրանքի ավելացմանը նպաստել», ասում է նախագծի տեխնիկական համակարգող Վահան Ամիրխանյանը։ Չնայած մարտահրավերներին, ինչպիսիք են հողատերերի միջև ժառանգության չլուծված խնդիրները և օտարերկրյա քաղաքացիների համար հողի սեփականության իրավունքի սահմանափակումները, ՊԳԿ-ն շարունակում է հավատարիմ մնալ վարձակալության պայմանագրերը հեշտացնելու և փախստականների տնային տնտեսությունների կարիքները հոգալու հարցում:Ապագայում ՊԳԿ-ն կշարունակի Տավուշի և Լոռու մարզերում փախստականներին աջակցելու ուղղությամբ իր աշխատանքը: ՊԳԿ-ն սերտորեն համագործակցում է զարգացման ոլորտում իր գործընկերների հետ՝ բավարարելու փախստականների տնային տնտեսությունների քարտեզագրված կարիքները և խթանելու գյուղատնտեսության զարգացումը Հայաստանում:
Հավելյալ տեղեկությունների համար`
Հանրային կապերի մասնագետ
Մարիա Մարտիրոսյան
Էլ․ հասցե՝ maria.martirosyan@fao.org
Հեռախոսահամա՝ +374 55 344 959
Առցանց ներկայացվածություն՝
Լուսանկարներ՝ ՊԳԿ-ի Flickr
ՊԳԿ-ի լուրեր առցանց
ՊԳԿ-ի մամուլի հաղորդագրությունների RSS feed
@FAOnews Twitter-ում
ՊԳԿ հայաստանյան ներկայացուցչության գրասենյակ
Կառավարական տուն 3, 3-րդ հարկ, սենյակ 362
Երևան 0010, ՀՀ
Հեռ. +374-10-525453
Էլ-փոստ` FAO-AM@fao.org
URL: http://www.fao.org/armenia
ունենալու հարցում: Տեղահանվածներից շատերը, ովքեր նախկինում զբաղվել են գյուղատնտեսական գործունեությամբ, վերաբնակվել են Հայաստանի գյուղական բնակավայրերում, որտեղ գյուղատնտեսությունն իրենց ապրուստի հիմնական միջոցն է:
2023 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Տավուշի մարզի գյուղական բնակավայրերում վերջերս բնակություն հաստատած փախստական ընտանիքների հետ ՊԳԿ-ի ներքին համատեքստի վերլուծության շրջանակում հարցազրույցներ են անցկացվել՝ գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվելու հարցում նրանց հետաքրքրությունը բարձրացնելու նպատակով: Այս վերլուծության արդյունքն օգտագործվել է նույնականացնելու Տավուշի մարզի այն բնակավայրերը,որտեղ գյուղատնտեսական հողերի հասանելիությամբ հետաքրքրված ամենաշատ թվով փախստականներ կան։Այս ծրագիրը, որը պաշտոնապես մեկնարկել է 2024 թվականի հունվարին, նպատակ ունի հեշտացնել փախստական ընտանիքների համար հողի հասանելիությունը՝ միաժամանակ խթանելով տեղական գյուղատնտեսական արտադրությունը ներքին սպառման համար: Նպատակային աջակցության միջոցով ՊԳԿ-ն ձգտում է կապեր հաստատել տեղական արժեշղթաների հետ և ապահովել սոցիալական համախմբվածությունը համայնքներում:Ծրագրի սկզբնական փուլում՝ 2024 թվականի փետրվարին և մարտին, ՊԳԿ-ն սերտորեն համագործակցել է Տավուշի և Լոռու մարզերի երեք բնակավայրերի փախստականների տնային տնտեսությունների հետ: Վեց փախստական տնային տնտեսություններ Տավուշ
բնակավայրում և ութը՝ Չինարիում, հաստատել են իրենց շահագրգռվածությունը գյուղատնտեսական հողեր ձեռք բերելու հարցում: Բացի այդ, ջանքեր են գործադրվում կապ հաստատելու մասնավոր հողատերերի հետ, ովքեր չեն օգտագործում իրենց հողերը,
պարզելու, արդյոք նրանք շահագրգռված կլինեն վարձակալությամբ հանձնել փախստականներին իրենց տնային տնտեսությունները։Հողամասերի վարձակալության առաջին տաս պայմանագրերը ներկայումս նախապատրաստական փուլում են, ստորագրումը նախատեսվում է 2024 թվականի ապրիլին: Աչաջուր բնակավայրում կան որոշ փախստական ընտանիքներ, որոնք հետաքրքրված են հողի հասանելիության ծրագրով: Հողատերերի և փախստականների տնային տնտեսությունների միջև պոտենցիալ համընկնումների հայտնաբերման գործընթացի հետ միաժամանակ, ՊԳԿ-ն նաև բացահայտում և քարտեզագրում է փախստականների տնային տնտեսությունների լրացուցիչ պահանջները՝ կապված գյուղատնտեսական արտադրություն սկսելու հետ:
«Ծրագրի նպատակն է կայուն լուծում տալ փախստականների տնային տնտեսությունների միջոցով վերականգնելու իրենց կյանքը և ապրուստը: Հեշտացնելով գյուղատնտեսական հողերի հասանելիությունը և տրամադրելով անհրաժեշտ աջակցություն՝ մենք նպատակ ունենք հզորացնել այդ տնային տնտեսությունների կարողություները՝ գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվելու, ինչպես նաև Հայաստանում գյուղատնտեսական արտադրանքի ավելացմանը նպաստել», ասում է նախագծի տեխնիկական համակարգող Վահան Ամիրխանյանը։ Չնայած մարտահրավերներին, ինչպիսիք են հողատերերի միջև ժառանգության չլուծված խնդիրները և օտարերկրյա քաղաքացիների համար հողի սեփականության իրավունքի սահմանափակումները, ՊԳԿ-ն շարունակում է հավատարիմ մնալ վարձակալության պայմանագրերը հեշտացնելու և փախստականների տնային տնտեսությունների կարիքները հոգալու հարցում:Ապագայում ՊԳԿ-ն կշարունակի Տավուշի և Լոռու մարզերում փախստականներին աջակցելու ուղղությամբ իր աշխատանքը: ՊԳԿ-ն սերտորեն համագործակցում է զարգացման ոլորտում իր գործընկերների հետ՝ բավարարելու փախստականների տնային տնտեսությունների քարտեզագրված կարիքները և խթանելու գյուղատնտեսության զարգացումը Հայաստանում:
Հավելյալ տեղեկությունների համար`
Հանրային կապերի մասնագետ
Մարիա Մարտիրոսյան
Էլ․ հասցե՝ maria.martirosyan@fao.org
Հեռախոսահամա՝ +374 55 344 959
Առցանց ներկայացվածություն՝
Լուսանկարներ՝ ՊԳԿ-ի Flickr
ՊԳԿ-ի լուրեր առցանց
ՊԳԿ-ի մամուլի հաղորդագրությունների RSS feed
@FAOnews Twitter-ում
ՊԳԿ հայաստանյան ներկայացուցչության գրասենյակ
Կառավարական տուն 3, 3-րդ հարկ, սենյակ 362
Երևան 0010, ՀՀ
Հեռ. +374-10-525453
Էլ-փոստ` FAO-AM@fao.org
URL: http://www.fao.org/armenia
1 of 5
Պատմություն
30 ապրիլի 2024
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Հայաստանի ներկայացուցիչ Ռայմունդ Յելեին
Ապրիլի 16-ին Հայաստանի Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) ներկայացուցիչ Ռայմունդ Յելեին և ՊԳԿ հատուկ ներկայացուցիչ Դանիել Գուստաֆսոնին։Նախարար Հակոբ Սիմիդյանը ողջունեց ՊԳԿ պատվիրակությանը։ Նա ընդգծեց համագործակցության լավ օրինակները և հետագա համագործակցության լայն հնարավորությունները։ Նախարարն ընդգծել և գնահատել է Կանաչ կլիմայի հիմնադրամի (GCF) կողմից հովանավորվող «Հայաստանի անտառների դիմադրողականության բարձրացում՝ հարմարվողականության և գյուղական տարածքների կանաչ աճի խթանում՝ մեղմման միջոցով» 8-ամյա ծրագիրը, որը մեկնարկել է 2022 թվականին։ Ռայմունդ Յելեն, վերահաստատեց ՊԳԿ-ի պատրաստակամությունը՝ առաջ մղելու ընդհանուր հանձնառությունը շրջակա միջավայրի կայունությանը մեր համատեղ GCF ծրագրի իրականացման միջոցով: «Այս նախագիծը մեր փոխադարձ համաձայնության հիանալի օրինակ է` խթանելու դիմացկուն և կայուն կանաչ ապագան: Շրջակա միջավայրի նախարարության և ՊԳԿ-ի արդյունավետ համագործակցությամբ մենք ցանկանում ենք հասնել ներդաշնակ զարգացման համաշխարհային չափանիշ սահմանելուն, որը հավասարապես առաջնահերթություն է տալիս ինչպես տնտեսական առաջընթացին, այնպես էլ շրջակա միջավայրի պահպանմանը»: Յելեն նախարարին տեղեկացրեց ծրագրի ընթացիկ առաջընթացի մասին՝ կենտրոնանալով հիմնական թեմաների վրա, ինչպիսիք են ազգային անտառների գույքագրման մեթոդաբանությունը և տնկման գալիք սեզոնի վերատնկման նորարարական ռազմավարությունները: «Հայաստանի անտառների դիմադրողականության բարձրացում՝ հարմարվողականության և գյուղական տարածքների կանաչ աճի խթանում՝ մեղմման միջոցով» ծրագիրը ֆինանսավորվում է Կանաչ կլիմայի հիմնադրամի կողմից, և համաֆինանսավորվում է՝ ՀՀ կառավարության, Ավստրիայի զարգացման գործակալության, ՊԳԿ-ի, Բոլցանոյի ինքնավար նահանգի և Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի կողմիրց՝ կազմելով 19 միլիոն ԱՄՆ դոլար:
1 of 5
Պատմություն
30 ապրիլի 2024
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել են Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը
Ապրիլի 16-ին Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել են Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը։Ողջունելով հյուրերին՝ Գևորգ Պապոյանը շնորհակալություն է հայտնել Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությանը՝ դիմացկուն և կայուն սննդի համակարգ ստեղծելու գործում արդյունավետ համագործակցության համար։ Միաժամանակ նախարարը կարևորեց թվային գյուղատնտեսության ընդլայնման անհրաժեշտությունը։ Նա առանձնահատուկ անդրադարձավ Լեռնային Ղարաբաղից փախստականների ապրուստի ապահովման կարևորությանը և ողջունեց ՊԳԿ-ի ընթացիկ աշխատանքն ուղղված փախստականներին աջակցելուն՝ օգտագործելով այլ երկրների նորարարությունները և լավագույն փորձը, որոնք կարող են կիրառվել Հայաստանում: Յելեն իր երախտագիտությունը հայտնեց նախարարության և ՊԳԿ-ի միջև արդյունավետ համագործակցության համար: Նա վերահաստատեց ՊԳԿ-ի հանձնառությունը՝ էկոնոմիկայի նախարարության հետ պարենային համակարգերի փոխակերպման ոլորտում շարունակական համագործակցության հարցում և ընդգծեց համագործակցության խորացման կարևորությունը՝ կենտրոնանալով ՊԳԿ-ի «Չորս ավելի լավ սկզբունքների» վրա՝ ավելի լավ արտադրություն, ավելի լավ սնուցում, ավելի լավ միջավայր և ավելի լավ կյանք բոլորի համար:Ընդգծելով գյուղատնտեսության առանցքային դերը Հայաստանի տնտեսական զարգացման մեջ՝ Յելեն մանրամասնեց, «Մեր համատեղ ջանքերը ոլորտային ռազմավարությունների ձևավորման հարցում մեր սերտ համագործակցության օրինակն են: Որպես ՊԳԿ՝ մենք պարտավոր ենք աջակցել Հայաստանի կառավարությանը՝ իրականացնելով ոլորտային բարեփոխումներ, նորարարական ծրագրեր և կարողությունների զարգացման նախաձեռնություններ»: Նա նաև անդրադարձավ Հռոմում կայանալիք ՊԳԿ Եվրոպական տարածաշրջանային համաժողովի 34-րդ նստաշրջանին՝ հրավիրելով նախարարին մասնակցել համաժողովին։ Հանդիպոման ընթացքում քննարկվեցին մի շարք արդիական թեմաներ՝ սկսած Հայաստանում գյուղատնտեսության ներկա վիճակից մինչև կլիմայի փոփոխության ազդեցության պայմաններում անտառների դիմակայունության և արոտավայրերի կառավարումը բարձրացնելու ռազմավարությունները: Քննարկումները ծավալվեցին նաև հարմարվողականության միջոցառումների ընդլայնման, հողերի կայուն կառավարման պրակտիկաների և գյուղատնտեսական հողերի հասանելիության ավելացման, ինչպես նաև գյուղական վայրերում կանաչ գյուղատնտեսության զարգացման խթանման շուրջ:
1 of 5
Պատմություն
08 ապրիլի 2024
Անցկացվել է Տեխնիկական ուսուցման սեմինար՝ նվիրված ԿԶՆ 2.1 թիրախին
Սեմինարն ուսումնասիրեց ԿԶՆ 2.1.1 «թերսնուցման տարածվածությունը» և ԿԶՆ 2.1.2 «չափավոր կամ ծանր պարենային անապահովության տարածվածությունը բնակչության մեջ՝ հիմնված Պարենային անապահովության փորձի սանդղակի (FIES) վրա: 2030 Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) օրակարգի ընդունումը ինչպես հնարավորություն էր, այնպես էլ մարտահրավեր՝ ԿԶՆ մոնիտորինգի ազգային շրջանակը սահմանելու հարցում: Այս համատեքստում Հայաստանի հանրապետության վիճակագրական կոմիտեն (Արմստատ) խնդրել էր տեխնիկական աջակցություն՝ պարենային ապահովության վերը նշված ԿԶՆ 2.1 ցուցանիշների հաշավարկման վերաբերյալ ՊԳԿ վիճակագրության բաժնի (ESS) Պարենային անվտանգության և սնուցման վիճակագրության թիմից: Սեմինարը վարում էր ՊԳԿ-ն ESS բաժնի պարենային անվտանգության վիճակագիր Ֆիրաս Յասինը: Նա մեծ փորձ ունի ԿԶՆ-ի երկու ցուցանիշներով կարողությունների զարգացման գործունեությունը ղեկավարելու մեջ՝ ՊԳԿ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրների մեծ մասում: Դասընթացին աջակցեց նաև ESS-ի պարենային անվտանգության վերլուծաբան Սառա Զաքարյանը: Դասընթացի բացման արարողության ժամանակ ներկայացվեցին ԿԶՆ մոնիտորինգի շրջանակը և ԿԶՆ ցուցանիշների համառոտ նկարագիրը, որոնց պահառուն ՊԳԿ-ն է: Կատարվեց տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված հետազոտության ընդհանուր ներածություն՝ հատուկ ուշադրություն դարձնելով սննդի սպառման մոդուլներին: Փաստացի դասընթացը բաղկացած էր տեսական, ինչպես նաև տեխնիկական և գործնական ուսուցման մասերից՝ սննդի սպառման և ժողովրդագրական տվյալների վերլուծության վերաբերյալ որն անհրաժեշտ է PoU-ի գնահատման համար (SDG 2.1.1): Դասընթացը նաև տրամադրեց տեսական գիտելիքներ և գործնական ուսուցում FIES-ի օգտագործման և ԿԶՆ 2.1.2-ի գնահատման վերաբերյալ: Ի հավելում ԿԶՆ 2-ի ուղղությամբ առաջընթացի մոնիտորինգի, պարենային ապահովության երկու ցուցանիշներն էլ հնարավորություն ունեն աջակցելու ազգային քաղաքականություն մշակողներին՝ կազմելու պարենային ապահովության ազգային քաղաքականություններ և ծրագրեր: Մասնավորապես, նրանք կարող են օգնել բացահայտելու խոցելի բնակչությանը և ուղղորդել ու վերահսկել պարենային ապահովության ազգային քաղաքականության և ծրագրերի ազդեցությունը, բացահայտել սննդի անապահովության ռիսկի գործոններն ու հետևանքները, և, վերջապես, տվյալահեն ապացույցներով և տեղեկություններով աջակցել որոշումների կայացմանը և քաղաքականության իրականացմանը։ Դասընթացը բարձր մասնակցություն ունեցավ։ Մասնակիցները հիմնականում Արմստատից էին, այլ հանրային հաստատություններից, ինչպես նաև ՄԱԿ-ի գործակալություններից: Նրանք մասնակցեցին քննարկումներին և գործնական հանդիպումներին, որոնք ուղղված էին կայուն զարգացման այս կարևորագույն կողմերին անդրադառնալու իրենց պատկերացումներն ու կարողությունները զարգացնելուն:
1 of 5
Պատմություն
11 մարտի 2024
ՅՈՒՆԻՍԵՖ-ը գործակցում է Հանրային հեռուստաընկերության հետ՝ նախաձեռնելով դրական ծնողավարմանը և երեխաների առողջությանը նվիրված ծրագիր
Ընտանիքներին աջակցելու և խնամքի ու դրական ծնողավարման գործելակերպերը խթանելու նպատակով համատեղ ջանքերի շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖ-ը գործակցում է ՀՀ առողջապահության նախարարության և Հանրային հեռուստաընկերության հետ՝ ստեղծելու հատուկ հեռուստահաղորդում: Այս հետաքրքիր նախաձեռնությունը նպատակ ունի կարևոր տեղեկություններ տրամադրելու երեխաների առողջության և դաստիարակության մեթոդների վերաբերյալ՝ կենտրոնանալով ծնողների կարողությունները ուժեղացնելու վրա՝ առողջ և երջանիկ երեխաներ մեծացնելու դժվարությունները հաղթահարելու նրանց ճանապարհին:Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը կարևորել է ծնողների կրթությունը երեխաների ապագայի ձևավորման գործում։ «Ծնողավարությունը մեծ պատասխանատվություն է, որն ավելին է, քան պարզապես երեխայի հիմնական կարիքները հոգալը: Այն երեխայի ամբողջ կյանքի հիմքն է: Ծնողների գիտելիքներն ու հմտությունները կարևոր նշանակություն ունեն իրենց երեխաների ամենանպաստավոր զարգացման, բարեկեցության և հաջողության ապահովման համար: Ծնողավարությունը ճանապարհորդություն է, և ծնողները ևս կարիք ունեն խորհուրդների և աջակցության այս ճանապարհորդության ընթացքում», - ընդգծել է նա։Իրենց լիարժեք ներուժն օգտագործելու համար երեխաներին անհրաժեշտ են խնամքի հինգ փոխկապակցված և անբաժանելի բաղադրիչներ՝ լավ առողջություն, համապատասխան սնուցում, ապահովություն և անվտանգություն, կարեկից խնամք և սովորելու հնարավորություններ: Ծնողներն ու խնամակալներն են իրենց երեխաների խնամքի լավագույն ապահովողները:«Առողջապահության նախարարությունը կարևորում և ողջունում է մոր և մանկան առողջության պահպանմանն ուղղված հանրային իրազեկման աշխատանքները: Ծրագրի գործընկերները` ՅՈՒՆԻՍԵՖ-ն ու Հանրային հեռուստաընկերությունը, մշտապես դրսևորել են առողջապահական հարցերի շուրջ աջակցող մոտեցում: Ուստի, այս ծրագիրը ևս զուգորդվում է առողջապահության նախարարության կողմից իրականացվող աշխատանքներին և համագործացկությունը էական դեր կարող է ունենալ հանրային կարծիքի և վարքագծի ձևավորման հարցում», - նշել է Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը: Առաջիկա հաղորդումը, որ նախատեսում ենք եթեր հեռարձակել Հանրայինի գարնան եթերաշրջանում, կներառի մի շարք էական թեմաներ՝ կապված երեխայի զարգացման և բարեկեցության հետ: Հեռուստադիտողները կարող են ակնկալել առողջապահության ոլորտի փորձագետների և առաջատար հոգեբանների մասնակցությամբ քննարկումներ այնպիսի կարևոր թեմաների շուրջ, ինչպիսիք են հղիությունը, նորածինների խնամքը, կրծքով կերակրումը, առողջ սնունդը, երեխայի աճն ու զարգացումը, հոգեկան առողջությունը, դեռահասների խնդիրները, թվային սարքերից կախվածությունը և այլն:Հաղորդաշարի յուրաքանչյուր եթերի ընթացքում գործնական և մասնագիտական խորհուրդներ կտրամադրվեն ՝ ուղղված ծնողավարման հմտությունների զարգացմանը և ընտանեկան հարաբերությունների ամրապնդմանը: Ինքնախնամքի, դրական հաղորդակցության և հոգեկան բարեկեցության մշակույթ խթանելով՝ ծրագիրը ձգտում է զարգացնելու երեխաների խնամքին վերաբերող հարցերում ծնողների կարողությունները կյանքի յուրաքանչյուր փուլում՝ ներարգանդայինից մինչև դեռահասություն:«Մեզ համար չափազանց կարևոր է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հետ այս հուշագրի կնքումը: Հանրային հեռուստաընկերությունը, հետևելով իր օրենսդրական պարտավորություններին, մշտապես ստեղծում է բազմաժանր հեռուստաբովանդակություն՝ տարիքային տարբեր խմբերի ու հետաքրքրությունների տեր մարդկանց համար: Այս առումով, երեխաների առողջությանը, ճիշտ խնամքին, երեխա-ծնող փոխհարաբերություններին վերաբերող առանձին հաղորդաշարը, կարծում եմ, մեծ հետաքրքրություն կառաջացնի մեր հեռուստադիտողների շրջանում»:Հօգուտ ծնողավարման ներդրումներ կատարելը նշանակում է ներդնել հօգուտ ապագայի: Զինելով ծնողներին անհրաժեշտ գիտելիքով և միջոցներով՝ աջակցելու իրենց երեխաների աճին և զարգացմանը, մենք կարող ենք ստեղծել ավելի տոկուն և բարգավաճող հասարակություն գալիք սերունդների համար:Ծրագրի մասին լրացուցիչ տեղեկությունների և թարմացումների համար հետևե՛ք Հանրային հեռուստաընկերության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի պաշտոնական աղբյուրներին:
1 of 5
Մամուլի հաղորդագրություն
01 մայիսի 2024
Իմունականխարգելմանն ուղղված համաշխարհային նախաձեռնությունների շնորհիվ վերջին 50 տարիների ընթացքում փրկվել է առնվազն 154 միլիոն մարդու կյանք
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անցկացրած ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ իմունականխարգելումը ցանկացած առողջապահական միջամտության միակ ամենամեծ ներդրումն է՝ պահպանելու երեխաների առողջ կյանքը ոչ միայն ծննդյան օրը, այլև մինչև հասուն տարիք:Հետազոտության մեջ ընդգրկված պատվաստանյութերից կարմրուկի դեմ պատվաստումն ամենաէական ազդեցությունն է ունեցել մանկական մահացության նվազեցման վրա՝ կազմելով պատվաստման շնորհիվ փրկված կյանքերի 60%-ը: Այս պատվաստանյութը, ամենայն հավանականությամբ, դեռևս կլինի ապագայում մահերի կանխարգելման հիմնական միջոցը:Վերջին 50 տարիների ընթացքում պատվաստումներ կատարվել են 14 հիվանդությունների դեմ (դիֆտերիա, հեմոֆիլուսային B տիպի վարակ, հեպատիտ B, ճապոնական էնցեֆալիտ, կարմրուկ, մենինգիտ A, կապույտ հազ, ինվազիվ պնևմոկոկային հիվանդություն, պոլիոմիելիտ, ռոտավիրուս, կարմրախտ, տետանուս, տուբերկուլյոզ և դեղնատենդ)՝ նպաստելով մանկական մահացության կրճատմանը 40 %-ով ամբողջ աշխարհում, և ավելի քան 50 %-ով Աֆրիկյան տարածաշրջանում:«Պատվաստանյութերը պատմության ամենամեծ հայտնագործություններից են, որոնք կանխարգելելի են դարձնում երբեմնի վախ ներշնչող հիվանդությունները»,— նշել է ԱՀԿ գլխավոր տնօրեն, դոկտոր Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը: «Պատվաստանյութերի շնորհիվ բնական ծաղիկը վերացվել է, պոլիոմիելիտը վերացման շեմին է. դեռ ավելին՝ մալարիայի և արգանդի վզիկի քաղցկեղի դեմ պատվաստանյութերի մշակմամբ մենք կանխում ենք այդ հիվանդությունների տարածումը: Շարունակական հետազոտությունների, ներդրումների և համագործակցության շնորհիվ մենք կարող ենք փրկել միլիոնավոր կյանքեր այսօր և առաջիկա 50 տարում:Հետազոտության տվյալներով՝ իմունականխարգելման շնորհիվ փրկված յուրաքանչյուր կյանքի համար ձեռք է բերվել միջինը 66 տարվա լիարժեք առողջ կյանք՝ հինգ տասնամյակի ընթացքում ձեռք բերված ընդհանուր 10,2 միլիարդ լիարժեք առողջ տարիներ: Պոլիոմիելիտի դեմ պատվաստումների շնորհիվ այսօր ավելի քան 20 միլիոն մարդ կարող է քայլել, որոնք այլապես կարող էին անդամալույծ դառնալ. այսօր աշխարհը կանգնած է պոլիոմիելիտի իսպառ վերացման շեմին: 2024 թվականի մայիսին կայանալիք Իմունականխարգելման ընդլայնված ծրագրի (EPI) 50-ամյակին ընդառաջ հրապարակված ուսումնասիրությունը հինգ տասնամյակների ընթացքում ծրագրի՝ աշխարհում և տարածաշրջանում հանրային առողջության վրա ազդեցության ամենաընդգրկուն վերլուծությունն է:Հիմնադրվելով 1974 թվականին Առողջապահության համաշխարհային վեհաժողովի կողմից՝ EPI-ի սկզբնական նպատակն էր պատվաստել բոլոր երեխաներին դիֆտերիայի, կարմրուկի, կապույտ հազի, պոլիոմիելիտի, տետանուսի (պրկախտի), տուբերկուլյոզի, ինչպես նաև ծաղիկի՝ երբևիցե վերացված միակ մարդկային հիվանդության դեմ: Այսօր ծրագիրը, որն այժմ կոչվում է Իմունականխարգելման հիմնական ծրագիր, ներառում է 13 հիվանդությունների դեմ պատվաստման համընդհանուր առաջարկներ և ևս 17 հիվանդության համատեքստին հատուկ առաջարկներ՝ ընդարձակելով իմունականխարգելման հասանելիությունը երեխաների, դեռահասների և մեծահասակների համար:Հետազոտությունն ընդգծում է, որ EPI-ի գործարկման ժամանակահատվածում նորածինների առնվազն 5%-ը ամբողջ աշխարհում ուներ պլանային իմունականխարգելման ծառայությունների հասանելիություն: Այսօր նորածինների 84%-ը պաշտպանված է դիֆտերիայի, տետանուսի և կապույտ հազի (DTP) դեմ պատվաստանյութի 3 չափաբաժիններով, ինչը իմունականխարգելման ծառայությունների ընդգրկվածության համաշխարհային չափանիշ է:1974 թվականից ի վեր 154 միլիոն անձանցից գրեթե 94 միլիոնի կյանքը փրկվել է կարմրուկի դեմ պատվաստումների շնորհիվ: Այնուամենայնիվ, դեռևս 33 միլիոն երեխա 2022 թվականին չի ստացել կարմրուկի դեմ պատվաստման մեկ չափաբաժին. գրեթե 22 միլիոնը չի ստացել առաջին դեղաչափը և 11 միլիոնը՝ երկրորդ դեղաչափը:Համայնքները համավարակից պաշտպանելու համար անհրաժեշտ է կարմրուկի դեմ 2 դեղաչափով պատվաստումների 95% կամ ավելի բարձր ընդգրկվածություն: Ներկայում կարմրուկի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժնի ընդգրկվածության համաշխարհային մակարդակը 83% է, երկրորդ դեղաչափինը՝ 74%, ինչը նպաստում է շատ մեծ թվով բռնկումների ամբողջ աշխարհում։Իմունականխարգելման ընդգրկվածությունը ընդլայնելու նպատակով ՅՈՒՆԻՍԵՖ-ը՝ որպես պատվաստանյութերի ամենամեծ գնորդներից մեկն աշխարհում, ամեն տարի երկրների և գործընկերների անունից ձեռք է բերում ավելի քան 2 միլիարդ դեղաչափ պատվաստանյութ՝ աշխարհի երեխաների գրեթե կեսին հասնելու համար: ՅՈՒՆԻՍԵՖ-ը նաև աշխատում է պատվաստանյութերը մինչև վերջնակետ հասցնելու ուղղությամբ՝ ապահովելով, որ նույնիսկ հեռավոր և անապահով համայնքներն ունենան իմունականխարգելման ծառայություններից օգտվելու հնարավորություն:«Պատվաստումների շնորհիվ այժմ ավելի շատ երեխաների կյանք է պահպանվում հինգ տարեկանը բոլորելուց հետո, քան պատմության որևէ այլ ժամանակաշրջանում»,— նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Քեթրին Ռասըլը: «Այս հսկայական ձեռքբերումը կառավարությունների, գործընկերների, գիտնականների, առողջապահության ոլորտի աշխատողների, քաղաքացիական հասարակության, կամավորների և հենց ծնողների հավաքական ջանքերի արգասիք է, որոնք բոլորը մի նպատակ ունեն՝ պաշտպանել երեխաներին մահացու հիվանդություններից: Մենք պետք է ջանք գործադրենք՝ ապահովելու, որ յուրաքանչյուր երեխայի ամենուր հասանելի լինեն կենսական նշանակության պատվաստումները»:Քանի որ ուսումնասիրությունն ընդգրկում է առողջության վրա միայն 14 հիվանդությունների դեմ պատվաստումների ազդեցության վերաբերյալ տեղեկություն, պատվաստումների շնորհիվ փրկված անձանց թիվը նշված է մոտավոր հաշվումներով և կյանքի պահպանման վրա պատվաստումների ազդեցության ամբողջական հաշվառում չէ: Սոցիալական, տնտեսական կամ կրթական ազդեցությունը առողջության և բարեկեցության վրա վերջին 50 տարիների ընթացքում ևս նպաստել է մահացության հետագա կրճատմանը: Այսօր կան պատվաստանյութեր, որոնք պաշտպանում են կյանքին սպառնացող ավելի քան 30 հիվանդություններից։Իմունականխարգելման համշխարհային ծրագրերը ցույց են տվել, թե մարդկությունն ինչի է ունակ, երբ բազում շահագրգիռ կողմեր, ներառյալ պետությունների ղեկավարները, տարածաշրջանային և համաշխարհային առողջապահական գործակալությունները, գիտնականները, բարեգործական կազմակերպությունները, աջակցություն տրամադրող գործակալությունները, ընկերությունները և համայնքները, համագործակցեն:Այսօր ԱՀԿ-ն, ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ԳԱՎԻ-ն (Պատվաստանյութերի և պատվաստումների գլոբալ դաշինքը) և Բիլ և Մելինդա Գեյթսերի բարեգործական հիմնադրամը կոչ են անում համաշխարհային առաջնորդներին խթանել, աջակցել և ֆինանսավորել պատվաստանյութերի մշակումն ու իմունականխարգելման ծրագրերը, որոնք մատակարարում են կենսական նշանակության այս միջոցները՝ վերահաստատելով իրենց հանձնառությունը հանրային առողջությանը՝ միաժամանակ տոնելով մարդկության ամենամեծ ձեռքբերումներից մեկը: EPI-ի հաջորդ 50 տարիները ոչ միայն կպահանջեն հասնել այն երեխաներին, որոնք չեն պատվաստվել, այլ նաև պաշտպանել տատիկներին ու պապիկներին գրիպից, մայրերին տետանուսից, դեռահասներին մարդու պապիլոմավիրուսից (HPV) և բոլորին տուբերկուլյոզից և շատ այլ վարակիչ հիվանդություններից:
1 of 5
Մամուլի հաղորդագրություն
26 մարտի 2024
Հարյուրից ավելի համաշխարհային առաջնորդների կողմից միասնական կոչ կառավարություններին՝ ապագայի համավարակներին նախապատրաստվելու և դրանք կանխելու նպատակով հավակնոտ և անկողմնակալ միջազգային համաձայնության գալու մասին
Բոլոր մայրացամաքներից և քաղաքական ուղղություններից, տնտեսական ու առողջապահության կառավարման բոլոր ոլորտներից հարյուրից ավելի համաշխարհային առաջնորդների թվում են ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, Նոր Զելանդիայի նախկին վարչապետ Հելեն Կարքը, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետներ Գորդոն Բրաունը և Թոնի Բլերը, Մալավիի նախկին նախագահ Ջոյս Բանդան, Պերուի նախկին նախագահ Ֆրանցիսո Սագաստին և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 3 նախկին նախագահները, ովքեր այսօր հանդես են եկել համատեղ բաց նամակով, հորդորելով արագացնել առաջընթացն ընթացիկ բանակցություններում՝ համավարակներին պատրաստվածության և դրանց կանխարգելման վերաբերյալ աշխարհում երբևէ գոյություն ունեցող բազմակողմ համաձայնություն ձևավորելու նպատակով:«Համավարակի վերաբերյալ համաձայնագիրը կարևոր է մեր հավաքական ապագան պաշտպանելու համար: Համավարակների վերաբերյալ համաշխարհային համաձայնագիրը կարող է պաշտպանել ապագա սերունդներին միլիոնավոր կյանքեր խլած և լայնածավալ սոցիալական ու տնտեսական ավերածություններ առաջացրած COVID-19 ճգնաժամի կրկնվելուց, որի պատճառներից մեկն էր միջազգային անբավարար համագործակցությունը», - գրում են առաջնորդները համահեղինակած նամակում։ Պաշտոնապես 7 միլիոն կյանք խլած և համաշխարհային տնտեսությունից 2 տրիլիոն դոլար վատնած COVID-19-ի աղետի ժամանակ՝ 2021 թվականի դեկտեմբերին աշխարհի 196 ազգերից 194-ի մասնակցությամբ սկսեցին միջկառավարական բանակցությունները միջազգային համաձայնության հասնելու և համավարակն ապագայում կանխելու թեմայով։ Վերջնաժամկետ սահմանվեց 2024 թվականի մայիսը, երբ պետք է համատեղ որոշվեր, թե ինչպիսին է լինելու համավարակների վերաբերյալ աշխարհում առաջին համաձայնագիրը:Համավարակների վերաբերյալ համաձայնագրի շուրջ բանակցությունների իններորդ փուլը կշարունակվի այս և հաջորդ շաբաթվա ընթացքում։ Այսօրվա բաց նամակը ստորագրող անձինք լիահույս են, որ իրենց հավաքական ազդեցությունը կխրախուսի բոլոր 194 ազգերին՝ COVID-ի համավարակի տարիների ընթացքում ձեռք բերված վստահությամբ մինչև նախատեսված ժամկետի ավարտը՝ ձևակերպել համավարակների վերաբերյալ միջազգային համաձայնագրի շուրջ իրենց հավաքական նպատակը՝ վավերացնելով այն Առողջապահության համաշխարհային ասամբլեայի՝ 2024 թվականի մայիսին կայանալիք նիստի ընթացքում։Նրանք կոչ են անում բանակցողներին «կրկնապատկել իրենց ջանքերը» և աշխատանքներն ավարտին հասցնել սահմանված ժամկետում՝ թույլ չտալով որ այդ ջանքերը շեղվեն առողջապահական նոր համաձայնագրի իրագործմանը հանձնառած ԱՀԿ-ի դեմ ապատեղեկատվական արշավի պատճառով:Անդրադառնալով մտահոգություն հայտնող կողմերին, թե հանուն հանրային առողջության այդ կարևորագույն միջազգային քայլի արդյունքում պետական ինքնիշխանությունը կարող է խարխլվել, ստորագրողները պնդում են, որ «կորցնելու ժամանակ չկա» և կոչ են անում ընթացիկ բանակցություններին մասնակցող 194 երկրների ղեկավարներին «կրկնապատկել ջանքերը՝ համաձայնագիրը մինչև մայիս վերջնական տեսքի բերելու համար»։Գորդոնի և Սառա Բրաունի գրասենյակի կայքում տեղադրված նամակում ասվում է. «Երկրները սա անում են ոչ թե ԱՀԿ-ի թելադրանքով, այլ նրա համար, որ իրենց համար կարևոր են համաձայնագրի առաջարկած դրույթները, և ինչպես բանակցությունների դեպքում, ցանկացած գործողության մեջ ընդգրկված լինելը ևս լիովին կամավոր կլինի։ Փաստացի, համավարակի վերաբերյալ համաձայնագիրը կբերի հսկայական և համընդհանուր օգուտներ այդ թվում՝ նոր և վտանգավոր ախտածինների հայտնաբերման ավելի մեծ կարողություն, աշխարհի տարբեր վայրերում հայտնաբերված ախտածինների մասին տեղեկատվության հասանելիություն, ինչպես նաև թեստերի, բուժման, պատվաստանյութերի հավասարաչափ մատուցման և կյանքեր փրկելու անհետաձգելի գործիքներ»։ «Քանի որ երկրները մտնում են բանակցությունների վերջին փուլ, կառավարությունները պետք է աշխատեն համաձայնագրի վերաբերյալ կեղծ պնդումները բացահայտելու և հերքելու ուղղությամբ: Միևնույն ժամանակ, բանակցողները պետք է ապահովեն, որ համաձայնագիրը համահունչ լինի համավարակին առնչվող ռիսկերը կանխելու և մեղմելու ստանձնած պարտավորությանը: Այս նպատակով անհրաժեշտ են դրույթներ, որոնք այլ համավարակի սպառնալիք առաջանալու դեպքում միտված կլինեն ապահովել համապատասխան արձագանքները՝ սկսած ռիսկային ախտածինների նույնականացման մասին զեկուցելուց, մինչև համապատասխան գործիքների արագ և արդյունավետ տրամադրում, որոնք են թեստերը և պատվաստանյութերը։ Ինչպես ցույց տվեց COVID-19 համավարակը, կարևոր նշանակություն ունի նաև պետական և մասնավոր հատվածների միջև համագործակցությունը, որի հիմքում ընկած է հանրային բարեկեցության ամրապնդումը»: «Կհայտնվի նոր համավարակի սպառնալիք. դրան պատրաստ չլինելու արդարացում չկա: Այսպիսով, հրամայական է՝ ձևավորել արդյունավետ, բազմոլորտային և համակողմանի մոտեցում համավարակի կանխարգելման, պատրաստվածության և արձագանքման շուրջ: Հաշվի առնելով հանրային առողջության անկանխատեսելի ռիսկերը՝ գլոբալ ռազմավարությունը պետք է լինի թափանցիկ և ներառական: Կորցնելու ժամանակ չկա, այդ իսկ պատճառով մենք կոչ ենք անում բոլոր առաջնորդներին կրկնապատկել ջանքերը՝ համաձայնագիրը մինչև մայիսյան վերջնաժամկետն ավարտին հասցնելու համար»: «Անհամար կյանքեր և կնեսապայմաններ պաշտպանելուց բացի, գլոբալ համավարակների վերաբերյալ համաձայնագրի ժամանակին ապահովումը կփոխանցի հզոր ուղերձ. նույնիսկ մեր բևեռացված և մասնատված աշխարհում միջազգային համագործակցությունը դեռևս ի զորու է գտնել գլոբալ խնդիրների գլոբալ լուծումներ:»
1 of 5
Մամուլի հաղորդագրություն
27 նոյեմբերի 2023
Ամերիկայի Միացյալ Նահանգները աջակցում է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրին՝ օգնություն ցուցաբերելու փախստականներին
ԱՄՆ կառավարության առատաձեռն աջակցությամբ՝ ՊՀԾ-ն նախատեսում է օգնություն տրամադրել մոտ 20,500 մարդու, ովքեր ապաստան են գտել Արարատի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում։ Այս մարզերը հյուրընկալում են Երևանից դուրս ամենաշատ փախստականներին:
«Մենք շնորհակալ ենք ԱՄՆ կառավարությանը այս արտակարգ իրավիճակում ցուցաբերած աջակցության համար։ Այս նվիրատվությունն աջակցում է մեր՝ Հայաստանում բնակվող հազարավոր փախստականների բարեկեցությունն ապահովելու ջանքերին՝ երաշխավորելով սննդի ամենօրյա հասանելիություն նրաց համար»,- նշել է ՊՀԾ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ և տնօրեն Նաննա Սկաուն:
Որպես արտակարգ իրավիճակի արձագանքման մաս, ՊՀԾ-ն երեք ամսվա ընթացքում պարենային փաթեթներ կտրամադրի 20,000 փախստականների՝ իրենց սննդային կարիքները հոգալու համար ՝ նպաստելով կենսապայմանների բարելավմանը: Բացի այդ, ՊՀԾ-ն երեք ամսվա ընթացքում ամեն օր երեք տաք սնունդ կտրամադրի ևս 500 փախստականների՝ ընդհանուր առմամբ տրամադրելով 135,000 տաք սնունդ: ՊՀԾ-ն կօգնի տաք սնունդը բաժանել շարժական խոհանոցների, դպրոցական ճաշարանների և տարեց բնակիչների համար նախատեսված հատուկ հարմարեցված վայրերի միջոցով:
«Գալիք ձմռանը հրատապ օգնություն ցուցաբերելիս կարևոր է պլանավորել աջակցության հաջորդ փուլը: Սա ներառում է անհապաղ օգնությունից դեպի այնպիսի ռազմավարության անցում կատարելը, որը կայունացնում են կյանքը և խթանում սոցիալական համերաշխությանը», - ավելացրել է Սկաուն:
Ի հավելումն պարենային անհապաղ օգնության, ՊՀԾ-ն, այս ներդրմամբ, կիրականացնի Պարենային ապահովության և խոցելիության գնահատում՝ ապացույցների վրա հիմնված որոշումների կայացմանը և դրա ընդհանուր արձագանքման պլանավորմանն աջակցելու նպատակով: Համապարփակ վերլուծությունը կներառի բոլոր տարածաշրջանները՝ հատուկ ուշադրություն դարձնելով այն տարածքներին, որտեղ բնակություն են հաստատել փախստականները:
ՊՀԾ-ն աջակցում է Հայաստանի կառավարությանը մի շարք նախաձեռնությունների միջոցով, այդ թվում՝ շտապ պարենային օգնություն և դրամական փոխանցումներ, ճիշտ սնուցմամբ աջակցություն և դիմակայունության ամրապնդում:
1 of 5
Մամուլի հաղորդագրություն
01 դեկտեմբերի 2023
Հայտարարություն. «ՃԱՄՊՐՈՒԿ 2023» լրագրողական ամենամյա մրցույթ
Այս տարի մրցույթին կարող են ներկայացվել 2022 թ. նոյեմբերի 28-ից մինչեւ 2023 թ. դեկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում հրապարակված, հետեւյալ թեմաների եւ/կամ բնակչության խմբերի վերաբերյալ նյութերը.
ապաստան հայցողներ, նրանց խնդիրները.
փախստականներ, այլ բռնի տեղահանված անձինք, նրանց խնդիրները, առաջարկվող լուծումները, նրանց մասնակցությունն ընդունող համայնքների կյանքին.
միգրացիոն գործընթացներ եւ միգրանտներ, նրանց խնդիրները.
միջազգային պաշտպանություն և ինտեգրում.
քաղաքացիություն չունեցող անձինք եւ նրանց խնդիրները.
վերադարձ, վերաինտեգրում.
փախստականներին ընդունող համայնքներ, ծագող մարտահրավերներ.
աջակցություն միջազգային հանրության կողմից, փախստականների պաշտպանություն։
Մրցույթին կարող են մասնակցել հեռուստատեսության, ռադիոյի, տպագիր մամուլի, էլեկտրոնային մեդիա ոլորտի բոլոր ժանրերում գործունեություն ծավալող լրագրողներ եւ թղթակիցներ, անկախ բլոգերներ, լուսանկարիչներ, մուլտիմեդիայի մասնագետներ։
Ուշադրություն․ մրցույթի շրջանակում չեն դիտարկվի այն նյութերը, որոնք ստեղծվել են որեւէ դրամաշնորհային ծրագրի շրջանակում՝ վճարովի հիմունքներով։
Ներկայացված աշխատանքները կգնահատվեն ժյուրիի կողմից, ինչի արդյունքում կազդարարվեն 1-ին, 2-րդ եւ 3-րդ մրցանակների հաղթողները։ Մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2023 թ. դեկտեմբերին։
Նյութերն անհրաժեշտ է ուղարկել մինչեւ 2023 թ. դեկտեմբերի 4-ը, ժ. 23։59, էլ-փոստի ghalamka@unhcr.org հասցեով՝ պարտադիր նշելով հետեւյալը.
– հեղինակի անունը եւ ազգանունը, հեռախոսի համարը, էլ-փոստի հասցեն,
– հրապարակման ամսաթիվը, հղումը, հեղինակության լրացուցիչ հիմնավորում (եթե մասնակիցը տեսնում է դրա կարիքը), լրատվամիջոցի անվանումը։
Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 095 005 313 (Արամազդ Ղալամքարյան, ՄԱԿ ՓԳՀ), 091 52 02 54 (Նելլի Դավթյան, ՄՔԾ) կամ 091 506 884 (Շուշանիկ Ներսեսյան, «Մարդը կարիքի մեջ») հեռախոսահամարներով։
«ՃԱՄՊՐՈՒԿ 2023» լրագրողական մրցույթի նպատակը թեմատիկ որակյալ լուսաբանումը խրախուսելն է։ 2010 թվականից ի վեր՝ Հայաստանում փախստականների, բռնի տեղահանված անձանց և միգրանտների խնդիրների ու նրանց ինտեգրման գործընթացների վերաբերյալ գրագետ մեդիա բովանդակությունը քաջալերելով՝ նպատակ ունենք ոգեշնչելու լրագրողներին՝ առավել ընդգրկուն, ճշմարիտ եւ անաչառ մոտեցումներ ցուցաբերելու տեղահանության և միգրացիայի վերաբերյալ լուսաբանման գործում։ «ՃԱՄՊՐՈՒԿ 2023» լրագրողական մրցույթը իրականացվում է Եվրոպական միության Միգրացիոն գործընկերության գործիքի (MPF) միջոցով ֆինանսավորվող ՄՔՄՄԿ-ի, ՄԱԿ ՓԳՀ-ի, ՄՄԿ-ի եւ Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի համաֆինանսավորմամբ։
1 of 5
Մամուլի հաղորդագրություն
30 նոյեմբերի 2023
Կլիմայի փոփոխությունը անմիջական սպառնալիք է հղի կանանց և երեխաների համար
«Պաշտպանելով մայրական, նորածինների և երեխայի առողջությունը կլիմայի փոփոխության ազդեցությունից» փաստաթղթի համաձայն՝ ցայսօր կլիմայական իրադարձությունների ազդեցությունը մոր և մանկան առողջության վրա անտեսվել և թերագնահատվել է: Փաստաթուղթն ընդգծում է, որ կլիմայի փոփոխության հետևանքների դեմ արձագանքմանը վերաբերող շատ փոքր թվով երկրների ծրագրերում է միայն հաշի առնվում մոր կամ մանկան առողջությունը՝ դա նկարագրելով որպես «կլիմայի փոփոխության դիսկուրսում կանանց, նորածինների և երեխաների կարիքների նկատմամբ անբավարար ուշադրության ակնառու բացթողում և խորհրդանշական փաստ»:
«Կլիմայի փոփոխությունը կենսական նշանակության վտանգ է ներկայացնում բոլորիս համար, սակայն հղի կանայք, նորածիններն ու երեխաները կրում են ամենածանր հետևանքները», - նշել է Բրյուս Այլվարդը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) համընդհանուր առողջապահական ծածկույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալը: «Երեխաների ապագան պետք է գիտակցաբար պաշտպանվի, ինչը նշանակում է, որ պետք է հիմա կլիմայական գործողություններ ձեռնարկել՝ հանուն նրանց առողջության և կյանքի պահպանման՝ միաժամանակ ապահովելով, որ նրանց եզակի կարիքները ճանաչվեն կլիմայի փոփոխության հետևանքների դեմ արձագանքում»:
2023 թվականին տեղի են ունեցել մի շարք ավերիչ կլիմայական աղետներ։ Անտառային հրդեհները, ջրհեղեղները, ջերմային ալիքներն ու երաշտը մարդկանց ստիպում են տեղահավել, ոչնչացնում են մշակաբույսերն ու ընտանի կենդանիներին, իսկ օդի աղտոտվածությունը շարունակաբար վատթարանում է: Երկիր մոլորակի վրա ջերմաստիճանի բարձրացումը մեծացնում է մահացու հիվանդությունների տարածումը, ինչպիսիք են խոլերան, մալարիան և դենգե տենդը, ինչը ծանր հետևանքներ է առաջացնում հղի կանանց և երեխաների շրջանում:
Հետազոտությունները ցույց են տալիս, որ վնասը կարող է սկսվել ընդհուպ արգանդից՝ հանգեցնելով հղիության հետ կապված բարդությունների, վաղաժամ ծննդաբերության, նորածինների ցածր քաշի և մեռելածնության: Երեխաների համար հետևանքները կարող են հարատև լինել՝ տարիքի հետ ազդելով նրանց մարմնի և ուղեղի զարգացման վրա: «Կլիմայի փոփոխության հետևանքների դեմ արձագանքում հաճախ անտեսվում է հանգամանքը, որ երեխաների մարմինն ու միտքը եզակիորեն խոցելի են աղտոտվածության, մահացու հիվանդությունների և էքստրեմալ եղանակի ազդեցության նկատմամբ», - նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրերի գծով գործադիր տնօրենի տեղակալ Օմար Աբդին: «Այս բացթողումը հետագա վտանգներ է ծնում։ Կլիմայական ճգնաժամը խախտում է յուրաքանչյուր երեխայի առողջության և բարեկեցության հիմնարար իրավունքը: Մեր հավաքական պարտականությունն է՝ հասկանալ և երեխաներին դնել կլիմայական հրատապ գործողությունների կենտրոնում՝ սկսած COP28-ից: Սա այն պահն է, որ վերջապես կարող ենք երեխաներին ներառել կլիմայի փոփոխության հետևանքների դեմ պայքարի օրակարգում»: Գործողության կոչը ընդգծում է յոթ հրատապ քայլեր՝ ուղղված այս աճող ռիսկերի դեմ պայքարին: Դրանք ներառում են ջերմոցային գազերի արտանետումների կայուն կրճատումը և կլիմայի փոփոխության դեմ ուղղված գործողությունների ֆինանսավորումը, ինչպես նաև հղի կանանց, նորածինների և երեխաների կարիքները կլիմայի և աղետների հետ կապված քաղաքականության մեջ ներառումը: Գործակալությունները նաև կոչ են անում ավելի շատ հետազոտություններ անցկացնել՝ ավելի լավ հասկանալու կլիմայի փոփոխության ազդեցությունը մոր և մանկան առողջության վրա: «Մենք պետք է ճիշտ հարցադրումներ անենք՝ գտնելու կլիմայական հարցի լուծումներ, որոնք հաշվի են առնում կանանց և աղջիկների առողջապահական կարիքները», - նշել է Դիեն Քեյտան՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ծրագրերի գծով գործադիր տնօրենի տեղակալը: «Կլիմայի փոփոխության դեմ գլոբալ լուծումները պետք է աջակցեն, ոչ թե անտեսեն, գենդերային հավասարությունը»: Գործողության կոչը հրապարակվել է ԱՀԿ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԲՀ-ի կողմից՝ միջոցառման առցանց մեկնարկի ժամանակ, Հանուն մոր, նորածինների և մանկան առողջության գործընկերության (PMNCH) շահերի պաշտպանության ամփոփագրի հրապարակման հետ մեկտեղ: «Կլիմայի փոփոխությունը մեր ժամանակների ամենամեծ միջսերնդային անարդարությունն է: Կանանց, երեխաների և դեռահասների առողջության և իրավունքների պաշտպանության կարևորությունը կլիմայական ճգնաժամի պայմաններում անվիճելի է», -նշել է PMNCH-ի խորհրդի նախագահ և Նոր Զելանդիայի նախկին վարչապետ Հելեն Քլարքը: «Յուրաքանչյուր շահագրգիռ կողմ՝ կառավարություններից մինչև մասնավոր հատված և առողջապահության ոլորտի մասնագետներ, կարևոր դեր է խաղում առավել խոցելի հատվածին պաշտպանող քաղաքականության և գործողությունների առաջխաղացման գործում: Կանանց, երեխաների և դեռահասների առողջապահական կարիքները կլիմայի փոփոխության հետևանքների դեմ արձագանքների մեջ ներառելու հրատապությունը ոչ միայն բարոյական հրամայական է, այլև արդյունավետ ռազմավարություն՝ երկարաժամկետ օգուտներով դիմակայուն և առողջ հասարակություններ ունենալու համար»: COP28-ի հանդիպումների օրակարգում առաջին անգամ ընդգրկվել է Առողջության թեմայով օր՝ ընդգծելու մարդկանց առողջության և մոլորակի միջև խրթին կապերը:
Հետազոտությունները ցույց են տալիս, որ վնասը կարող է սկսվել ընդհուպ արգանդից՝ հանգեցնելով հղիության հետ կապված բարդությունների, վաղաժամ ծննդաբերության, նորածինների ցածր քաշի և մեռելածնության: Երեխաների համար հետևանքները կարող են հարատև լինել՝ տարիքի հետ ազդելով նրանց մարմնի և ուղեղի զարգացման վրա: «Կլիմայի փոփոխության հետևանքների դեմ արձագանքում հաճախ անտեսվում է հանգամանքը, որ երեխաների մարմինն ու միտքը եզակիորեն խոցելի են աղտոտվածության, մահացու հիվանդությունների և էքստրեմալ եղանակի ազդեցության նկատմամբ», - նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրերի գծով գործադիր տնօրենի տեղակալ Օմար Աբդին: «Այս բացթողումը հետագա վտանգներ է ծնում։ Կլիմայական ճգնաժամը խախտում է յուրաքանչյուր երեխայի առողջության և բարեկեցության հիմնարար իրավունքը: Մեր հավաքական պարտականությունն է՝ հասկանալ և երեխաներին դնել կլիմայական հրատապ գործողությունների կենտրոնում՝ սկսած COP28-ից: Սա այն պահն է, որ վերջապես կարող ենք երեխաներին ներառել կլիմայի փոփոխության հետևանքների դեմ պայքարի օրակարգում»: Գործողության կոչը ընդգծում է յոթ հրատապ քայլեր՝ ուղղված այս աճող ռիսկերի դեմ պայքարին: Դրանք ներառում են ջերմոցային գազերի արտանետումների կայուն կրճատումը և կլիմայի փոփոխության դեմ ուղղված գործողությունների ֆինանսավորումը, ինչպես նաև հղի կանանց, նորածինների և երեխաների կարիքները կլիմայի և աղետների հետ կապված քաղաքականության մեջ ներառումը: Գործակալությունները նաև կոչ են անում ավելի շատ հետազոտություններ անցկացնել՝ ավելի լավ հասկանալու կլիմայի փոփոխության ազդեցությունը մոր և մանկան առողջության վրա: «Մենք պետք է ճիշտ հարցադրումներ անենք՝ գտնելու կլիմայական հարցի լուծումներ, որոնք հաշվի են առնում կանանց և աղջիկների առողջապահական կարիքները», - նշել է Դիեն Քեյտան՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ծրագրերի գծով գործադիր տնօրենի տեղակալը: «Կլիմայի փոփոխության դեմ գլոբալ լուծումները պետք է աջակցեն, ոչ թե անտեսեն, գենդերային հավասարությունը»: Գործողության կոչը հրապարակվել է ԱՀԿ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԲՀ-ի կողմից՝ միջոցառման առցանց մեկնարկի ժամանակ, Հանուն մոր, նորածինների և մանկան առողջության գործընկերության (PMNCH) շահերի պաշտպանության ամփոփագրի հրապարակման հետ մեկտեղ: «Կլիմայի փոփոխությունը մեր ժամանակների ամենամեծ միջսերնդային անարդարությունն է: Կանանց, երեխաների և դեռահասների առողջության և իրավունքների պաշտպանության կարևորությունը կլիմայական ճգնաժամի պայմաններում անվիճելի է», -նշել է PMNCH-ի խորհրդի նախագահ և Նոր Զելանդիայի նախկին վարչապետ Հելեն Քլարքը: «Յուրաքանչյուր շահագրգիռ կողմ՝ կառավարություններից մինչև մասնավոր հատված և առողջապահության ոլորտի մասնագետներ, կարևոր դեր է խաղում առավել խոցելի հատվածին պաշտպանող քաղաքականության և գործողությունների առաջխաղացման գործում: Կանանց, երեխաների և դեռահասների առողջապահական կարիքները կլիմայի փոփոխության հետևանքների դեմ արձագանքների մեջ ներառելու հրատապությունը ոչ միայն բարոյական հրամայական է, այլև արդյունավետ ռազմավարություն՝ երկարաժամկետ օգուտներով դիմակայուն և առողջ հասարակություններ ունենալու համար»: COP28-ի հանդիպումների օրակարգում առաջին անգամ ընդգրկվել է Առողջության թեմայով օր՝ ընդգծելու մարդկանց առողջության և մոլորակի միջև խրթին կապերը:
1 of 5
Վերջին հրատարակությունները
1 / 11
Ռեսուրսներ
23 մարտի 2024
Ռեսուրսներ
05 մարտի 2024
Ռեսուրսներ
07 փետրվարի 2024
Ռեսուրսներ
21 փետրվարի 2024
Ռեսուրսներ
06 փետրվարի 2024
Ռեսուրսներ
22 դեկտեմբերի 2023
Ռեսուրսներ
19 դեկտեմբերի 2023
Ռեսուրսներ
09 դեկտեմբերի 2023
Ռեսուրսներ
01 դեկտեմբերի 2023
1 / 11