EN | AM

Մշակվել է «Մեծահասակների և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի հիմունքներ» դասընթացի առցանց տարբերակը

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ, Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիան, մեկնարկեց «Խնամողի դպրոցի» շրջանակում մշակված «Մեծահասակների և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի հիմունքներ» խորագրով հատուկ, երկամսյա դասընթացի առցանց տարբերակը։ Դասավանդող մասնագետները բժիշկներ են՝ մասնագիտացած նաև պրոֆեսիոնալ խնամքի հարցերում, անցել են մի շարք վերապատրստումներ հենց գերիատրիայի և գերոնտոլոգիայի ոլորտում՝ Ասոցիացիայի գործընկեր միջազգային կազմակերպություններում (EuGMS, РГНКЦ)։

Տարեցների մեծամասնությունը տարիքին համընթաց ձեռք է բերում առողջական մի շարք խնդիրներ, որոնք հատուկ ուշադրություն են պահանջում։ Նրանց և հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակը մեծապես կախված է խնամքից, դրա ճիշտ կազմակերպումից։ Հետևաբար խիստ կարևոր է, որ խնամողը, լինի ընտանիքի անդամ, թե մասնագետ (օրինակ՝ բուժքույր), տիրապետի խնամքի ոլորտում հատուկ գիտելիքների և հմտությունների։