EN | AM

Սննդի և պաշտպանիչ միջոցների փաթեթներ՝ տարեցների համար

Կորոնավիրուսի դեմ պայքարի նախաձեռնության շրջանակում, ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության, «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի, տեղական ինքնակառավարման մարմինների և համայնքաբնակ կամավորների հետ միասին, առաջնային օգնություն տրամադրեցին Գեղարքունիքի (Վարդենիս, Ճամբարակ, Շողակաթ, Գեղամասար համայնքներ), Տավուշի (Բերդ, Նոյեմբերյան, Իջևան), Լոռու (Ալավերդի, Թումանյան), Վայոց Ձորի (Արենի, Զառիթափ), Շիրակի (Ամասիա) և Սյունիքի (Մեղրի) մարզերի 100-ից ավել բնակավայրերի խոցելի խմբերին։ 

Թիրախային խմբում էին 65 տարեկանից բարձր միայնակ ապրող 1600 ծերերը, ովքեր ապահովվեցին պարենային և պաշտպանիչ նյութերի փաթեթով՝ սնունդ, դիմակ, ձեռնոց և ախտահանիչ միջոց։

Շնորհակալություն ենք հայտնում Ռուսաստանի Դաշնության կառավարությանը, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությանը և ՄԱԿ-ի մարդկային անվտանգության հիմնադրամին, որոնք ՄԱԶԾ-ի, ինչպես նաև՝ Յունիսեֆի, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության, ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպության, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի նախագծերի միջոցով ֆինանսապես աջակցեցին այս նախաձեռնությանը։