Միավորված ազգերի կազմակերպությունը նշում է հատուկ օրեր, շաբաթներ, տարիներ և տասնամյակներ՝ յուրաքանչյուրը մի թեմայով կամ վերնագրով: Ստեղծելով հատուկ հիշարժան օրեր՝ Միավորված ազգերի կազմակերպությունը նպաստում է այդ խնդիրների վերաբերյալ միջազգային իրազեկմանը և գործողությունների ձեռնարկմանը: Հիշարժան օրերի մեծամասնությունը ստեղծվել է ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովի բանաձևերի հիման վրա, չնայած որ ոմանք նշանակվել են ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների կողմից։
Նոյեմբեր ամսվա հիշարժան օրերի ցանկը.
Ընդհանուր վեհաժողովը հռչակել է նոյեմբերի 2-ը որպես «Լրագրողների դեմ կատարվող հանցագործությունների անպատժելիությանը վերջ դնելու միջազգային օր» իր A/RES/68/163 բանաձևով, որով անդամ երկրներին կոչ է արվում հանձն առնել անպատժելիության ներկայիս մշակույթին հակազդելու հստակ միջոցներ: Այս օրն ընտրվել է՝ որպես հարգանքի տուրք Մալիում 2013թ. նոյեմբերի 2-ին սպանված ֆրանսիացի երկու լրագրողի:
2015 թ. դեկտեմբեր ամսին ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովը նոյեմբերի 5-ը հռչակեց «Ցունամիների մասին իրազեկման համաշխարհային օր» իր A/RES/70/203 բանաձևով: Այս օրվա առաջարկը եղել է Ճապոնիայի կողմից, որն իր շարունակական և դառը փորձի արդյունքում մեծ փորձագիտական դաշտ էր ձևավորել ոլորտներում, ինչպիսիք են ցունամիի մասին նախազգուշացումը, հասարակության գործողությունը և աղետի՝ արդյունավետ կերոպով հաղթահարումը կրճատելու ապագա ազդեցությունները։
Պատերազմի և զինված հակամարտության ժամանակ շրջակա միջավայրի շահագործումը կանխարգելելու միջազգային օրը հիշեցնում է, որ վերջին 60 տարիների ընթացքում բոլոր ներքին հակամարտությունների առնվազն 40 տոկոսը կապված է եղել բնական պաշարների շահագործման հետ,ինչպիսիք են փայտանյութը, ադամանդը, ոսկին, նավթը, բերրի հողը, ջուրը: ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովը հռչակել է այս օրը 2001թ. A/RES/56/4 բանաձևով:
Հանուն խաղաղության և զարգացման գիտության համաշխարհային օրը հնարավորություն է հանրությանը ներկայացնելու գիտության արդիականությունը իրենց կյանքում, վերահաստատելու գիտությանն առնչվող ազգային և միջազգային հանձնառությունները՝ խաղաղության և զարգացման համար, և խթանելու գիտության պատասխանատու օգտագործումը հասարակության շահերի համար: Այս օրը հռչակվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 2001 թ. 31 C/Resolution 20 բանաձևով:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կանխատեսում է, որ շաքարախտով ապրող մարդկանց ներկայիս քանակը՝ 364 մլնը, կկրկնապատկվի մինչև 2030 թվականը: Շաքարախտի համաշխարհային օրը բարձրացնում է իրազեկվածությունը շաքարախտի կանխարգելման և շաքարախտ ունեցող մարդկանց օգնելու մասին, որպեսզի իրենց կյանքի որակը բարձրացնեն: ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովը նշանակել է այս օրն իր 2007թ. A/RES/61/225 բանաձևով:
Հանդուրժողականությունը մարդկայնության դրսևորում է։ Այն նպաստում է մեր աշխարհի մշակույթների և արտահայտման ձևերի հարուստ բազմազանության հանդեպ հարգանքին և ճանաչում է ուրիշների մարդու համընդհանուր իրավունքներն ու հիմնարար ազատությունները: Հանդուրժողականության միջազգային օրը կարևորում է հանդուրժողականության և փոխըմբռնման կարիքը մարտահրավերներին համատեղ դիմակայելու և ավելի լավ ապագա ապահովելու համար: ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովը հռչակեց այս օրը1996թ. A/RES/51/95 բանաձևով։
Ճանապարհատրանսպորտային վթարները երիտասարդների շրջանում մահվան գլխավոր պատճառն են` տարեկան մեկ մլն մարդու մահվան ու ևս 50 մլն մարդու վնասվածքների պատճառ դառնալով: Ճանապարհատրանսպորտային վթարների զոհերի հիշատակի համաշխարհային օրն ստեղծվել է զոհերի հիշատակը ոգեկոչելու և նրանց հարազատներին աջակցելու համար: ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովը հռչակեց այս օրը 2005թ. 6A/RES/60/5 բանաձևով:
Աշխարհում շուրջ 2.5 միլիարդ մարդ շարունակում է զուրկ մնալ տարրական սանիտարական պայմաններից՝ ներառյալ մաքուր զուգարանից: Զուգարանի համաշխարհային օրը բարձրացնում է իրազեկվածությունն այն մասին, որ սանիտարական պայմանները պետք է մատչելի լինեն բոլոր մարդկանց համար։ ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովը հայտարարեց այս օրն իր 2013 թ. A/67/L.75 բանաձևով:
Աֆրիկյան տնտեսությունները աշխարհի ամենաարագ աճողներից են, սակայն միջտարածաշրջանային առևտուրը կազմում է մայրցամաքի
առևտրի լոկ 10 տոկոսը: Շատ սահմանափակումներ խոչընդոտում են Աֆրիկայում առևտրի ընդլայնմանը, ներառյալ հնացած ենթակառուցվածքը, ցածր արտադրողականության հնարավորությունները, սահմանափակ ներդրումային ֆինանսավորումը և բարձր գործարքային ծախսերը: ՄԱԿ–ի Ընդհանուր վեհաժողովը հայտարարել է Աֆրիկայի արդյունաբերականացման օրը իր 1989 թ. A/RES/44/237 բանաձևով:
Բոլոր պետությունների՝ հաջորդ սերունդների հանդեպ ունեցած պարտականությունները կարող են կատարվել միայն հանուն երեխաների՝ մեծ ջանքերի շնորհիվ: Երեխաների համաշխարհային օրը նպաստում է Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության գաղափարներին ու նպատակներին և աշխարհի երեխաների բարօրությանը: ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովը Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի ընդունման օրը իր 1954 թ. A/RES/836(IX) բանաձևով հայտարարեց որպես Երեխաների համաշխարհային օր:
Հեռուստատեսության համաշխարհային օրը շեշտում է, որ հեռուստատեսային արդյունաբերությունն ունակ է խթանելու փոխըմբռնումը և հանդուրժողականությունը՝ այնպիսի բովանդակության միջոցով, որը պատմում է աշխարհի տարբեր անկյուններում ապրող մարդկանց պատմությունները և դրությունը: ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովը հռչակել է այս օրն իր 1996 թ. A/RES/51/205 բանաձևով:
Դարեր շարունակ, յուրաքանչյուր մշակույթի մեջ փիլիսոփայական հասկացությունները, գաղափարներն ու վերլուծությունները հիմք են ստեղծել քննադատական, անկախ և ստեղծագործ մտքի համար: Փիլիսոփայության համաշխարհային օրը նշում է փիլիսոփայական խորհրդածության կարևորությունը և խրախուսում է ամբողջ աշխարհի մարդկանց կիսել իրենց փիլիսոփայական ժառանգությունն ուրիշների հետ: ՅՈՒՆԵՍԿO-ն այս օրը հայտարարեց 2002 թ.։
Կանանց և աղջիկների հանդեպ բռնությունը բազմաթիվ ձևերով կարող է դրսևորվել` ներառյալ բռնաբարությունը, ընտանեկան բռնությունը, ոտնձգություններն աշխատավայրում, բռնությունը դպրոցում, կանանց սեռական օրգանների խեղումը և զինված հակամարտության պայմաններում սեռական բռնությունը: Այս հիշարժան օրն ընդգծում է կանանց և աղջիկների՝ մարդու միջազգային իրավունքներով և հումանիտար իրավունքով հաստատված անքակտելի իրավունքները: ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովը հռչակեց այս օրն իր 1999 թ. A/RES/54/134 բանաձևով։
Ավելի քան ութ մլն պաղեստինցի ապրում է Իսրայելի գրաված տարածքում, Իսրայելում, հարևան արաբական պետություններում և տարածաշրջանի փախստականների ճամբարներում: Պաղեստինի ժողովրդի հետ համերաշխության միջազգային օրը հնարավորություն է տալիս միջազգային հանրությանը հիշեցնելու, որ Պաղեստինի հարցը մնում է չլուծված, և որ պաղեստինյան ժողովուրդը դեռևս ձեռք չի բերել իր անքակտելի իրավունքները, ներառյալ ինքնորոշման և ազգային անկախության իրավունքը: ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովը հռչակեց այս օրն իր 1977թ. 32/40B բանաձևով:
Քիմիական պատերազմի զոհերի հիշատակի օրը հարգում է նրանց հիշատակը, ովքեր զոհվել են քիմիական զենքի պատճառով և վերահաստատում է մեր վճռականությունը վերացնելու այդ զենքերը մեր աշխարհից։ Այս հիշարժան օրը, որն ստեղծվել է Քիմիական զենքի արգելման կազմակերպության մասնակից պետությունների խորհրդաժողովի կողմից, նշում է 1997 թ. այն օրը, երբ Քիմիական զենքի կոնվենցիան ուժի մեջ մտավ: