EN | AM

2020 թ. ՄԱԿ-ը կդառնա 75 տարեկան


24.10.2019
«Բազմակողմանիությունը վտանգված է, հենց այն ժամանակ, երբ մենք դրա կարիքը ամենաշատն ունենք,» - Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշ
Աշխարհն այսօր շատ տարբեր է, քան 1945-ին էր։ Ի՞նչպիսին կլինի այն 2045-ին, երբ ՄԱԿ-ը դառնա 100 տարեկան։
 
Պատկերացրե՛ք հնարավորությունները: Ի՞նչպես կհասնենք այդտեղ։ Գիտենք սպառնալիքները։ Եկե՛ք դիմագրավենք դրանք միասին։
 
Գրետա Թանբերգ – Կլիմայի փոփոխության դեմ պայքարող ակտիվիստ. «Մենք՝ երեխաներս, և ապագա սերունդներն են, որ այս բոլորի հետևանքներից տառապելու են, եթե ձախողենք։»
 
Մեր մարտահրավերները հսկայական են: Ոչ մի ազգ միայնակ չի կարող լուծել դրանք: Բայց միասին մենք կարող ենք օգնել, սովորել, դասավանդել, հոգալ, նորամուծություն կատարել:
 
Միլլի Բոբբի Բրաուն – ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան. «Մենք ունենք կիրք, կրակ և փոփոխություններ կատարելու գաղափարներ»:
 

Անտոնիու Գուտերեշ – ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար. «Ես խորապես համոզված եմ, որ գլոբալ մարտահրավերներին դիմագրավելու այլ տարբերակ չկա, բացի գլոբալ արձագանքներից»:
 
Ամեն ինչ հնարավոր է։ Համընդհանուր խնդիրներ` համընդհանուր լուծումներ։
 
2020 թվականին ՄԱԿ-ը կսկսի մարդկանցով առաջնորդվող գլոբալ զրույց, թե ինչպես մենք միասին կարող ենք ձևավորել մեր ապագան: Միացե՛ք գլոբալ զրույցին: Եկե՛ք ձևավորենք ապագան՝ միասին: