EN | AM

ՄԱԿ-ի ՀՈԿՏԵՄԲԵՐ ամսվա հիշարժան օրերի ցանկը

Միավորված ազգերի կազմակերպությունը նշում է հատուկ օրերշաբաթներտարիներ և տասնամյակներ՝ յուրաքանչյուրը մի թեմայով կամ վերնագրով: Ստեղծելով հատուկ հիշարժան օրեր՝ Միավորված ազգերի կազմակերպությունը նպաստում է այդ խնդիրների վերաբերյալ միջազգային իրազեկմանը և գործողությունների ձեռնարկմանը: Հիշարժան օրերի մեծամասնությունը ստեղծվել է ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովի բանաձևերի հիման վրա,  չնայած որ ոմանք նշանակվել են  ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների կողմից։

Հոկտեմբեր ամսվա հիշարժան օրերի ցանկը.

  • 1 հոկտեմբեր, Տարեցների միջազգային օր

2050 թ., մարդկության պատմության մեջ առաջին անգամ աշխարհում 60 տարեկանից բարձր մարդիկ ավելի շատ կլինեն, քան երեխաները: Տարեցների միջազգային օրը նշվում է ՝ կարևորելու համար ծերացող բնակչության հնարավորությունները և մարտահրավերները 21-րդ դարում և նպաստելու հասարակության զարգացմանը՝ բոլոր տարիքի մարդկանց համար: Միջոցառումներ են անցկացվում ՄԱԿ-ի Նյու Յորքի և Ժնևի գրասենյակներում `աջակցելու մեր արագ ծերացող բնակչության կյանքը բարելավելու և հասարակության մեջ նրանց բովանդակալից մասնակցությունն ապահովելու ուղղությամբ ջանքերին: ՄԱԿ–ի Ընդհանուր վեհաժողովը հռչակեց այս օրն իր 1990 թ. A/RES/45/106 բանաձևով:

  • 2 հոկտեմբեր, Բռնության դեմ պայքարի միջազգային օր

Բռնության դեմ պայքարի սկզբունքը, որը հայտնի է նաև որպես ոչ–բռնի դիմադրություն, մերժում է ֆիզիկական բռնության կիրառումը` սոցիալական կամ քաղաքական փոփոխությունների հասնելու նպատակով: Սոցիալական պայքարի այս ձևն ընդունվել է ամբողջ աշխարհում՝ սոցիալական արդարությանն ուղղված քարոզարշավներում: Բռնության դեմ պայքարի միջազգային օրը, որը նշվում է Մահաթմա Գանդիի ծննդյան օրը, վերահաստատում է բռնության դեմ պայքարի սկզբունքի համընդհանուր նշանակությունը: Ամեն տարի միջոցառումներ են տեղի ունենում, որպեսզի խրախուսեն պետություններին միասին աշխատելու՝ հանուն հանդուրժողականության և կայունության վրա հիմնված աշխարհի ստեղծմանը: ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովը հռչակեց այս օրն իր 2007 թ. A/RES/61/271 բանաձևով:

  • 5 հոկտեմբեր, Ուսուցիչների համաշխարհային օր

Որակյալ կրթությունը հույս է ստեղծում. այն ավելի լավ կենսամակարդակի խոստում է։ Սակայն առանց բանիմաց ու ոգեշնչված ուսուցիչների որակյալ կրթություն չի կարող լինել: Ուսուցիչների համաշխարհային օրվա ընթացքում ՄԱԿ-ը կարևորում է աջակցող միջավայրի, որակյալ վերապատրաստման և իրավունքների կարևորությունն ուսուցիչների համար և կարևորում մեր ապագան ձևավորելու հարցում ուսուցիչների ունեցած կարևոր դերը: Միջոցառումներ են անցկացվում ամբողջ աշխարհում` կարևորելով կրթության կարևորությունը և խորհուրդներ ու խրախուսանք մատուցելու այն ուսանողներին, ովքեր ցանկանում են սկսել ուսուցչի կարիերա: ՄԱԿ–ի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունը հռչակեց այս օրը 1994 թ.:

  • 7 հոկտեմբեր, /առաջին երկուշաբթի/ Հաբիթաթի համաշխարհային օր

Քաղաքաբնակների մոտ քառորդը՝ ավելի քանի 850 մլն մարդ, ապրում է հետնախորշերում կամ ոչ ֆորմալ բնակավայրերում։ Հաբիթաթի համշխարհային օրն ընդգծում է հրատապ անհրաժեշտությունը՝ ունենալու ավելի լավ պլանավորված և ավելի լավ գործող քաղաքներ, որտեղ բոլորն ունեն պատշաճ ապաստաններ, ջրահեռացում, կրթություն և առողջապահություն: Յուրաքանչյուր տարի ՄԱԿ–ի Մարդկային բնակավայրերի ծրագրի Պատվո ցուցակով պարգևատրվում են նախաձեռնություններ՝ մարդկային բնակավայրերի զարգացման և բարելավման, քաղաքային կյանքի որակի զարգացման գործում ունեցած նշանակալի ներդրումների համար: ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովը հռչակեց այս օրն իր 1985 թ. A/RES/40/202 բանաձևով։

  • 9 հոկտեմբեր, Փոստի համաշխարհային օր

Նոր տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների, բջջային հեռախոսների և Համացանցի դարաշրջանում փոստային ծառայությունը մնում է մեր աշխարհի անքակտելի մասը: Փոստի համաշխարհային օրը բարձրացնում է իրազեկվածությունը՝ մարդկանց առօրյայի մեջ փոստային հատվածի ունեցած ներդրումի մասին և ընդգծում է դրա ունեցած նպաստը սոցիալական և տնտեսական զարգացման մեջ։ Այս հիշարժան օրը նշում է նաև 1874 թ. Համաշխարհային փոստային միության ստեղծման տարեդարձը: Շատ երկրներում այս օրը նշվում է ցուցահանդեսների, սեմինարների, նոր նամականիշերի ու արտադրանքի թողարկման միջոցով: Այս օրը հայտարարվել է 1969 թ.` Համաշխարհային փոստային միության կողմից:

  • 10 հոկտեմբեր, Հոգեկան առողջության համաշխարհային օր

Դեպրեսիան ազդում է բոլոր տարիքի ավելի քան 350 մլն մարդու վրա, բոլոր համայնքներում: Բուժումը կարող է դժվար հասանելի լինել, և որոշ երկրներում կարիքավորների 10 տոկոսից պակասն է բուժում ստանում: Հոգեկան առողջության համաշխարհային օրը նպաստում է հոգեկան առողջության խանգարումների մասին բաց քննարկումներին, ինչպես նաև ներդրումներին՝ կանխարգելման, օժանդակության և բուժման ծառայությունների հարցում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն աջակցում է այս նախաձեռնությանը` խթանելով հոգեկան առողջության խնդիրների վերաբերյալ իրազեկվածությանը՝ համագործակցելով առողջապահության նախարարությունների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ:

  • 11 հոկտեմբեր, Աղջիկ երեխայի միջազգային օր

Աղջիկների նշանակալից մասնակցությունը կարևոր է խտրականության և բռնության շրջանը ճեղքելու և նրանց կողմից մարդու իրավունքների լիարժեք և արդյունավետ օգտագործումը խթանելու և պաշտպանելու գործում: Աղջիկ երեխայի միջազգային օրը հիշեցնում է, որ անհրաժեշտ է անդրադառնալ աղջիկների առջև ծառացած մարտահրավերներին, և խթանելու աղջիկների զորացումը և նրանց կողմից մարդու իրավունքների իրագործումը: Այս օրը նաև հիշեցնում է պետություններին իրենց պարտավորությունների մասին` ինչպես Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայավ, այնպես էլ Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայով: Տոնակատարություններ են անցկացվում՝ բարձրացնելու իրազեկվածությունը՝ աշխարհում աղջիկների դրության մասին։ ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովը հռչակեց այս օրն իր 2012 թ. A/RES/66/170 բանաձևով։

  • 12 հոկտեմբեր /երկրորդ շաբաթ/ Չվող թռչունների համաշխարհային օր

Մարդկանց շատ գործողություններ, ինչպիսիք են անկայուն որսը, ինչպես նաև կլիմայի փոփոխության, ձկնաբուծության վրա որսի և աղտոտման ազդեցությունը, մեծ սպառնալիք են չվող թռչունների քանակի համար: Չվող թռչունների համաշխարհային օրը բարձրացնում է իրազեկվածությունը այս թռչնատեսակների չուի ուղղությունների հանդեպ սպառնալիքի մասին և հանդես է գալիս հանուն նրանց պաշտպանության: Այս հիշարժան օրը նշվում է ամբողջ աշխարհում թռչնադիտման էքսկուրսիաների, փառատոնների և կրթական ծրագրերի միջոցով: ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագիրը հիմնադրեց այս օրը 2006 թ.:

  • 13 հոկտեմբեր, Աղետների նվազեցման միջազգային օր

Բնական աղետները թեև հնարավոր չէ կանխարգելել, սակայն մարդկային գործողությունները կարող են մեծացնել ռիսկը և վտանգը վերածել աղետի: Աղետների նվազեցման միջազգային օրը բարձրացնում է իրազեկվածությունն այն մասին, թե մարդիկ ինչպես են փորձում նվազեցնել ռիսկն այնպիսի աղետների դեպքում, ինչպիսիք են երկրաշարժերը, ջրհեղեղները, փոթորիկները կամ սողանքները, ինչպես նաև կարևորում է պաշտպանության եղանակները: Ամեն տարի անցկացվում են միջոցառումներ` հասարակությանը տեղեկացնելու, թե ինչպես կարելի է նվազեցնել աղետների ռիսկը և արագացնել վերականգ­նու­մը, խթանել ներդրումները վաղ ահազանգման համակարգերում և խրախու­սել քաղաքացիներին և կառավարություններին՝ մասնակցելու ավելի աղետա­կայուն համայնքների և պետությունների կառուցմանը։ ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովը հռչակեց այս օրն իր 2009 թ. A/RES/64/200 բանաձևով։

  • 15 հոկտեմբեր, Գյուղացի կանանց միջազգային օր

Գյուղացի կանայք կարևոր դեր են խաղում ժողովրդավարության, մարդու իրավունքների և խաղաղության, տնտեսական զարգացմանն աջակցելու գործում և իրենց ընտանիքների և համայնքների բարօրության հարցում։ Սակայն նրանք շարունակում են դիմակայել խնդիրների և խտրականության, որոնք թույլ չեն տալիս նրանց իրականացնել իրենց ներուժը: Գյուղացի կանանց միջազգային օրն արժևորում է գյուղացի կանանց ունակությունը՝ մեղմելու աղքա­տութունը և նրանց համար հավասար իրավունքների, հնարավորութ­յուն­ների և նրանց օժանդակող ռեսուրսների առկայության կոչ է անում: ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովը հռչակել է այս օրը 2008թ. A/RES/62/136 բանաձևով:

  • 16 հոկտեմբեր, Պարենի համաշխարհային օր

Այսօր աշխարհում գրեթե 870 մլն մարդ մշտապես թերսնված է։ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը նշում է Պարենի համաշխարհային օրը` հանուն աշխարհում սովի մասին իրազեկվածության մակարդակի բարձրացման, սովի, թերսնման և աղքատության դեմ պայքարում միջազգային և ազգային համերաշխության ամրապնդման և պարենի ու գյուղատնտեսության զարգացումներում ձեռքբերումների վրա ուշադրություն հրավիրելու։ ՄԱԿ-ի ԸՆդհանուր վեհաժողովն իր A/RES/35/70 բանաձևով ողջունել է այս հիշարժան օրը, որը հաստատվել է 1979 թ. Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից և համընկնում է 1945 թ. կազմակերպության հիմնադրման հոբելյանական տարեդարձի հետ:

  • 17 հոկտեմբեր, Աղքատության վերացման միջազգային օր

Աշխարհում շուրջ 1,2 միլիարդ մարդ ծայրահեղ աղքատության մեջ է ապրում։ Նրանց համար մարտահրավեր ու սպառնալիք են սննդամթերքի, ապաստանի և տարրական ծառայությունների պակասը, վտանգավոր աշխատանքային պայմանները, նրանք ապրում են քայքայված և անապահով կենսապայման­ներում: Աղքատության վերացման միջազգային օրն այն հնարավորությունն է, որը կբարձրացնի մեր հանձնառությունը և ցույց կտա աղքատների հետ մեր համերաշխությունը, կարժևորի աղքատության մեջ ապրող մարդկանց ջանքերն ու պայքարը և նրանց հնարավորություն կտա, որ իրենց մտահոգությունները լսելի դարձնեն: Պետություններին առաջարկվում է նվիրել այս օրը՝ աղքատու­­թյան և թշվառության վերացման գործողությունները խթանելուն։ ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովը հռչակեց այս օրը 1993թ. A/RES/47/196 բանաձևով:

  • 20 հոկտեմբեր, /5 տարին մեկ, սկսած 2010թ./ Վիճակագրության համաշխարհային օր

Վիճակագրության համաշխարհային օրն առաջին անգամ նշվել է 2010թ.՝ 64/267 բանաձևի ընդունմամբ և հսկայական հաջողություն է գրանցել։ Ավելի քան 130 անդամ երկրներում և առնվազն 40 միջազգային և տարածաշրջա­նա­յին կազմակերպություններում և հաստատություններում կազմակերպվել են միջոցառումներ։ ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովն իր  69/282 բանաձևով որոշեց Վիճակագրության համաշխարհային օրը այդուհետ տոնել յուրաքանչյուր հինգ տարին մեկ անգամ։   

  • 24 հոկտեմբեր, ՄԱԿ–ի օր

1945 թ. այս օրը ուժի մեջ է մտել ՄԱԿ-ի կանոնադրությունը։ Այս հիմնարար փաստաթղթի վավերացմամբ՝ ստորագրողների մեծամասնության շնորհիվ, այդ թվում Անվտանգության խորհրդի մշտական անդամների, պաշտոնապես ստեղծվեց ՄԱԿ-ը։ ՄԱԿ-ի օրը ժամանակահատված է՝ վերահաստատելու անդամ պետությունների հանձնառությունը և հավաքական վճռականությունը, որպեսզի պահպանվեն կանոնադրության իդեալները, և ավելի լավ աշխարհ ստեղծվի բոլորի համար: ՄԱԿ-ի օրվա համերգը Նյու Յորքում տոնակատարությունների ավանդական մասն է, որն ուղեկցվում է նմանատիպ միջոցառումներով ամբողջ աշխարհում։ ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովը հռչակեց այս օրն իր 1947 թ. A/RES/168 (II) բանաձևով:

  • 24 հոկտեմբեր, Զարգացման վերաբերյալ տեղեկատվության համաշխարհային օր

Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները զարգացման մարտահրավերներին նոր լուծումներ տալու ներուժ ունեն, քանի որ դրանք կարող են խթանել տնտեսական աճը, մրցունակությունը, տեղեկատվության հասանելիությունը և գիտելիքը, աղքատության հաղթահարումը և սոցիալական ներառումը: Զարգացման վերաբերյալ տեղեկատվության համաշխարհային օրը հանրության ուշադրությունը հրավիրում է զարգացման խնդիրների և հանուն դրանց լուծման՝ միջազգային համագործակցությունն ամրապնդելու վրա: ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովը հռչակեց այս օրն իր 1972 թ. A/RES/3038 (XXVII) բանաձևով` այն համոզմունքով, որ տեղեկատվության առավել լայն տարածումը կհանգեցնի զարգացման խնդիրների վերաբերյալ իրազեկության բարձրացմանը և կխթանի զարգացմանն ուղղված միջազգային համագործակցությունը:

  • 27 հոկտեմբեր, Տեսաձայնային ժառանգության համաշխարհային օր

Տեսաձայնային փաստաթղթերը, ինչպիսիք են ֆիլմերը, ռադիո– և հեռուստատեսային ծրագրերը, մեր ընդհանուր ժառանգությունն են և պարունակում են 20-րդ և 21-րդ դարերի սկզբնաղբյուրները։ Սակայն բազմաթիվ վավերագրական գանձեր անհետացել են՝ պատկերի և ձայնային նոր տեխնոլոգիաների ստեղծմանը զուգահեռ: Տեսաձայնային ժառանգության համաշխարհային օրն օգնում է բարձրացնել մեր իրազեկվածությունը՝ տեսաձայնային ժառանգության կարևորության մասին և դրա արժեքի մասին՝ պատմության տնտեսական, քաղաքական և սոցիալական իրադարձություններն արտացոլող ձայնագրությունների և շարժապատկերների պահպանման հարցում: Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունն այս օրը հիմնադրեց 2005 թ.։

  • 31 հոկտեմբեր, Քաղաքների համաշխարհային օր

ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովն իր 68/239 բանաձևով հոկտեմբերի 31-ը հռչակել է Քաղաքների համաշխարհային օր։ Այս օրը նպատակ ունի բարձրացնելու գլոբալ ուրբանացման նկատմամբ միջազգային հանրության  հետաքրքրությունը, խթանելու երկրների՝ միմյանց հետ համագործակցությունը, որպեսզի վերջիններս օգտվեն առկա հնարավորություններից և դիմակայեն ուրբանացման մարտահրավերներին, ինչպես նաև՝ նպաստեն աշխարհում քաղաքային կայուն զարգացմանը։