EN | AM

Միավորված ազգերի ՍԵՊՏԵՄԲԵՐ ամսվա հիշարժան օրերի ցանկը

  • 5 սեպտեմբեր, Բարեգործության միջազգային օր

Բարեգործությունը կարող է մեղմել մարդասիրական ճգնաժամերի վատթարագույն հետևանքները, լրացնել հանրային ծառայութ¬յուն¬ներին՝ առողջապահության, կրթության, բնակարանային և երեխաների պաշտպանության ոլորտում և խթանել մարգինալացված և անապահով վիճակում եղած մարդկանց իրավունքները: Բարեգործության միջազգային օրը, որը համընկնում է Մայր Թերեզայի մահվան տարեդարձի հետ, կարևորում է բարեգործության դերը մարդասիրական ճգնաժամերին և մարդկային տառապանքներին արձագանքելու հարցում: ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովն այս օրը հռչակեց իր 2013թ. A/RES/67/105 բանաձևով:

  • 8 սեպտեմբեր, Գրագիտության միջազգային օր

Գրագիտությունը ողջ կյանքի ընթացքում ուսման, առավել բարեկեցության և ապրուստի միջոցներ ապահովելու հիմքն է։ Այն կայուն և ներառական զարգացման շարժիչ է, քանի որ անհատներին տալիս է հմտություններ՝ աշխարհը հասկանալու և ձևավորելու, ժողովրդավարական գործընթացներին մասնակցելու և իրենց մշակութային ինքնությունն ամրապնդելու համար: Միավորված ազ¬գե¬րի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունն այս օրը հռչակեց 1966թ.

  • 10 սեպտեմբեր, Ինքնասպանությունների կանխարգելման համաշխարհային օր

Ամեն տարի մոտավորապես մեկ մլն մարդ մահանում է ինքնասպանության հետևանքով: Ինքնասպանությունների կանխարգելման համաշխարհային օրը խրախուսում է կառավարություններին մշակելու և պահպանելու ինքնասպանությունների կանխարգելման ազգային ռազմավարությունների քաղաքականության շրջանակները: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սատարում է Ինքնասպանության կանխարգելման միջազգային ասոցիացիայի աշխատանքին այս օրը կազմակերպելու հարցում:

  • 12 սեպտեմբեր, ՄԱԿ–ի Հարավ–հարավ համագործակցության օր

Հարավ-հարավ համագործակցությունը հանուն զարգացման միջազգային համագործակցության կարևոր բաղադրիչ է: Օրը կոչ է անում բազ¬մակողմ հաստատություններին ակտիվացնելու իրենց ջանքերը զարգացող երկրներին առաջարկելու համար իրենց անհատական և հավաքական կայուն տնտեսական աճի և կայուն զարգացման համար կենսունակ հնարավորություններ: ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովը հռչակեց այս օրն իր 2004 թ. A/RES/58/220 բանաձևով։

  • 15 սեպտեմբեր, Ժողովրդավարության միջազգային օր

Ազատությունը, մարդու իրավունքների հանդեպ հարգանքը և համընդհանուր ընտրական իրավունքով պարբերաբար իրական ընտրություններ անցկացնելնու սկզբունքը ժողովրդավարության կարևոր տարրեր են: Ժողովրդավարության միջազգային օրը հիշեցնում է պետություններին Մարդու իրավունքների համընդհա¬նուր հռչակագրում և Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին դաշնագրում ամրագրված իրավունքների մասին: ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովը հռչակեց այս օրն իր 2007 թ. A/RES/62/7 բանաձևով։

  • 16 սեպտեմբեր, Օզոնային շերտի պահպանման միջազգային օր

Օզոնային շերտը՝ գազից բաղկացած այդ փխրուն վահանը, պաշտպանում է երկիրն արեգակի ճառագայթների վնասակար մասից՝ դրանով օգնելով պահպանել կյանքը մոլորակի վրա: Օզոնային շերտի պահպանման միջազգային օրը նշում է 1987թ. Օզոնային շերտը քայքայող նյութերի վերաբերյալ Մոնրեալի արձանագրության ստորագրման օրը։ ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովը հռչակեց այս օրը1995թ A/RES/49/114 բանաձևով: 

  • 21 սեպտեմբեր, Խաղաղության միջազգային օր

Կայուն խաղաղության համար անհրաժեշտ է կայուն զարգացում: Խաղաղության միջազգային օրը ողջ աշխարհի մարդկանց համար ընդհանուր օր է՝ մտածելու, թե նրանք ինչպես կարող են անհատապես նպաստել խաղաղության իդեալների ամրա¬պնդմանը` ինչպես բոլոր ազգերի ու ժողովուրդների ներսում, այնպես էլ նրանց միջև: ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովը հռչակեց այս օրը1981թ. A/RES/36/67 բանաձևով:

  • 23 սեպտեմբեր, Ժեստերի լեզվի միջազգային օր 

ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովը սեպտեմբերի 23-ը հռչակել է որպես ժեստերի լեզվի միջազգային օր իր 2017թ. դեկտեմբերի 19-ի A/RES/72/161 բանաձևով: Օրվա նպատակն է ի պաշտպանություն խուլ մարդկանց իրավունքների իրացման՝ իրազեկել Ժեստերի լեզվի և կարևորության և Հաշմանդամություն ունեցող անձանց մասին կոնվեցիայով ժեստերի լեզվի ճանաչման ու խթանման մասին։

  • 26 սեպտեմբեր, Միջուկային զենքերի ի սպառ վերացման միջազգային օր  

Համաշխարհային մակարդակով միջուկային զինաթափման հասնելը ՄԱԿ-ի ամենից վաղեմի նպատակներից մեկն է: 1975 թ. ի վեր այն դարձել է Միջուկային զենքի չտարածման պայմանագրի կողմ պետությունների վերանայիչ խորհրդակց¬ությունների գերակշռող թեման: ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովը հռչակեց այս օրը 2013թ. A/RES/68/32 բանաձևով:

  • 26 սեպտեմբեր, Ծովի համաշխարհային օր

Ծովի համաշխարհային օրը հիշեցնում է հանրությանը, որ չնայած տեխնոլոգիաներում առաջընթացին, նավերում վթարները մինչ օրս տեղի են ունենում: Այս օրն ուշադրություն է հրավիրում նավերի անվտանգության, ծովային անվտանգության և ծովային միջավայրի կարևորության վրա և հիշե-ց¬նում է, որ պետությունները վերստին ներդրում ունենան Ծովում մարդկային կյանքի անվտանգության մասին միջազգային կոնվենցիան պահպանելու և թարմացնելու հարցում: 

  • 27 սեպտեմբեր, Զբոսաշրջության համաշխարհային օր

Այսօր զբոսաշրջությունը տրիլիոնավոր դոլարների հատված է, իսկ զբոսաշրջիկների շարժը տարեկան կազմում է շուրջ մեկ միլիարդ դեպի արտերկիր ու ևս 5-6 միլիարդ՝ պետությունների ներսում: Զբոսաշրջության համաշխարհային օրը նպաստում է միջազգային հանրության իրազեկմանը՝ զբոսաշրջության կարևորության և դրա սոցիալական, մշակութային, քաղաքական և տնտեսական արժեքի մասին: ՄԱԿ-ի Համաշխարհային տուրիզմի կազմակերպությունը հայտարարել է այս օրը 1980 թ.։ 

  • 28 սեպտեմբեր, Կատաղախտի դեմ պայքարի համաշխարհային օր

Ամեն տարի մոտավորապես 55 հազար մարդ մահանում է կատաղախտից, ամեն 10 րոպեում միջինում մեկ մահ: Կատաղախտի դեմ պայքարի համաշ-խարհային օրը հիշեցնում է մարդու և կենդանիների կատաղախտի ազդեցության և այդ հիվանդության կանխարգելման ու դադարեցման արդյու-նավետ միջոցների մասին: Սեպտեմբերի 28-ը ֆրանսիացի քիմիկոս, միկրոկենսաբան Լուի Պաստերի մահվան տարելիցն է, ով ստեղծել է կատաղախտի դեմ առաջին պատվաստանյութը: 

  • 28 սեպտեմբեր, Տեղեկատվությանը համընդհանուր հասանելիության միջազգային օր 

2015 թ. նոյեմբերի 17-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից բանաձև (38 C/70) ընդունվեց՝ յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 28-ը Տեղեկատվությանը համընդհանուր հասանելիության միջազգային օր հռչակելու մասին։ Այս օրը առանձնահատուկ նշանակություն ունի 2030 թ. զարգացման նոր օրակարգի համատեքստում և մասնավորապես՝ Կայուն Զարգացման 16.10 թիրախի առընչությամբ, որը կոչ է անում ապահովելու հասարակության տեղեկատվության մատչելիությունը և հիմնարար ազատությունների պաշտպանությունը:

  • 30 սեպտեմբեր, Թարգմանության միջազգային օր 

Գրական կամ գիտական, ներառյալ՝ տեխնիկական  աշխատանքների մի լեզվից մյուսին փոխադրման ժամանակ, մասնագիտական՝ այդ թվում ճշգրիտ, բանավոր և տերմինաբանական թարգմանություններում էականորեն կարևոր է միջազգային հանրության խոսքում և միջանձնային հաղորդակցության մեջ պահպանել հստակու¬թ¬յան, բարիդրացիական մթնոլորտ և արդյունավետություն։ Ուստի, 2017թ. մայիսի 24-ին Ընդհանուր վեհաժողովն ընդունեց 71/288 բանաձևը, որով հռչակեց սեպտեմբերի 30-ը Թարգմանության միջազգային օր: