Միավորված ազգերի կազմակերպությունը նշում է հատուկ օրեր, շաբաթներ, տարիներ և տասնամյակներ՝ յուրաքանչյուրը մի թեմայով կամ վերնագրով: Ստեղծելով հատուկ հիշարժան օրեր՝ Միավորված ազգերի կազմակերպությունը նպաստում է այդ խնդիրների վերաբերյալ միջազգային իրազեկմանը և գործողությունների ձեռնարկմանը: Հիշարժան օրերի մեծամասնությունը ստեղծվել է ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովի բանաձևերի հիման վրա, չնայած որ ոմանք նշանակվել են ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների կողմից։
Օգոստոս ամսվա հիշարժան օրերի ցանկը.
Տեղաբնիկ ժողովուրդները խիստ բազմազան են։ Աշխարհում շուրջ 90 երկրներում ապրում են ավելի քան 5000 առանձին տեղաբնիկ խմբեր: Աշխարհի տեղաբնիկ ժողովուրդների միջազգային օրը նպաստում է տեղաբնիկ ժողովուրդների իրենց իրավունքներից օգտվելուն և նրանց առանձին մշակույթների ու համայնքների լիարժեք զարգաց¬մանը: ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովը հռչակել է այս օրն իր 1995 թ. A/RES/49/214 բանաձևով:
Երիտասարդներն այսօր դիմակայում են համաշխարհային հրատապ մարտահրավերներին, այդ թվում` գործազրկության բարձր մակարդակին, խոցելի աշխատանքային պայմաններին և որոշումների կայացման գործընթացներից մարգինալացմանը: Երիտասարդության միջազգային օրը սատարում է ազգային գործողություններին և միջազգային աջակցությանը` հանուն երիտասարդների իրավիճակի բարելավմանը: ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովը հռչակել է այս օրն իր 1999 թ. A/RES/54/120 բանաձևով:
Ամեն օր մարդասիրական օգնության աշխատողներն օգնում են կարիքավոր միլիոնավոր մարդկանց՝ աշխարհի տարբեր վայրերում: Մարդասիրության համաշխարհային օրն առիթ է գնահատելու նրանց, ովքեր ուրիշներին օգնելու համար վտանգների և նեղությունների են դիմակայում ։Այս օրը համընկնում է Իրաքի Բաղդադ քաղաքում ՄԱԿ-ի գրասենյակի 2003 թ. ռմբակոծման տարեդարձի հետ: ՄԱԿ–ի ԸՆդհանուր վեհաժողովն այս օրը հռչակեց իր 2009 թ. A/RES/63/139 բանաձևով:
ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովն այս օրը հռչակեց իր 2017թ. դեկտեմբերի 19-ի A/RES/72/165 բանաձևով՝ ի պատիվ ահաբեկչությունից տուժածների և վերապրածների, ինչպես նաև խթանելու և պաշտպանելու նրանց իրավունքների և հիմնարար ազատությունների լիարժեք իրականացումը։ 2017թ. հունիսի 15-ին Ընդհանուր վեհաժողովը ստեղծեց Ահաբեկչության դեմ պայքարի գրասենյակը։ Կառույցի նպատակն է աջակցել ահաբեկչությունից տուժածներին։
Կրոնի կամ հավատքի ազատությունը, կարծիք հայտնելու և արտահայտվելու ազատությունը, խաղաղ հավաքների և միություններ կազմելու ազատության իրավունքը փոխադարձաբար կախված են միմյանցից, փոխկապակցված են և փոխլրացնում են միմյանց: Աշխարհում շարունակվում են անհատների, այդ թվում՝ աշխարհի կրոնական համայնքներինյկ և կրոնական փոքրամասնություններին հարողների նկատմամբ կրոնով կամ հավատքով պայմանավորված անհանդուրժողականության դրսևորումներն ու բռնի գործողությունները: Ուստի, ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովը հռչակեց օգոստոսի 22-ը որպես Կրոնով կամ հավատքով պայմանավորված բռնությունների զոհերի հիշատակման միջազգային օր իր 2019 թ. A/RES/73/296 բանաձևով։
Միջազգային օրվա նպատակն է հիշեցնելու, որ ստրկավաճառությունը միայն անցյալի իրողություն չէ. այն պատկերում է ժամանակակից շատ հասարակութ-յուններ` ստեղծելով անքակտելի կապեր ժողովուրդների և մայրցամաքների միջև,անդառնալիորեն վերափոխելով ինչպես ազգերի ճակատագիրը, այնպես էլ՝ նրանց տնտեսությունը, մշակույթը և ինքնությունը:
Քսաներորդ դարի կեսերից, երբ սկսվեց միջուկային զենքի փորձարկումը, պատմությունը մեզ ցույց է տվել միջուկային զենքի փորձարկման սարսափելի և ողբերգական հետևանքները և դրա շարունակական սպառնալիքը մարդու առողջությանը և համաշխար¬հա¬յին կայունությանը: Միջուկային փորձարկումների դեմ պայքարի միջազգային օրը կոչ է անում պետություններին պահելու՝ միջուկային զինաթափման միջոցով միջազգային խաղաղու¬թյան զարգացման և պահպանման իրենց պարտավոր¬ությունը։ ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովը հռչակեց այս օրն իր 2009 թ. A/RES/64/35 բանաձևով:
Բռնությամբ անհետացումը հաճախ օգտագործվում է որպես համայնքներում ահաբեկչության տարածման ռազմավարություն: Ժամանակին լինելով հիմնականում ռազմական բռնապետությունների հետևանքը՝ բռնությամբ անհետացումը դարձել է համաշխարհային խնդիր: Այս օրը կոչ է անում պետություններին ամրապնդելու մարդու իրավունքների ոտնահարման կանխարգելմանն ուղղված օրենքները և աջակցելու Բռնությամբ անհետացած բոլոր անձանց պաշտպանության մասին միջազգային կոնվենցիային: ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովը հռչակեց այս օրը 2012թ. A/RES/65/209 բանաձևով: