EN | AM

Կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորում 2019

Տնտեսական և սոցիալական խորհրդի հովանու ներքո հրավիրված 2019 թ.Կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորումը կանցկացվի ս/թ երեքշաբթի՝ հուլիսի 9-ից մինչև հինգշաբթի՝ հուլիսի 18-ը, ներառյալ եռօրյա նախարարական հանդիպումը, որ կտևի ս/թ երեքշաբթի՝ հուլիսի 16-ից մինչև հինգշաբթի՝ հուլիսի 18-ը:

2019 թ. թեման «Մարդկանց հզորացում, ներառականության և հավասարության ապահովում» է: Խորությամբ դիտարկվելու են հետևյալ նպատակները.

• Նպատակ 4       
Ապահովել ներառական ու որակյալ կրթություն բոլորի համար և խթանել ողջ կյանքի ընթացքում ուսման հնարավորություններ

• Նպատակ 8
Խթանել համապարփակ և կայուն տնտեսական աճ, զբաղվածություն և արժանապատիվ աշխատանք բոլորի համար

• Նպատակ 10
Կրճատել անհավասարությունը երկրների ներսում և դրանց միջև

• Նպատակ 13
Ձեռնարկել անհապաղ գործողություններ՝ պայքարելու կլիմայի փոփոխության և դրա ազդեցությունների դեմ

• Նպատակ 16
Խթանել արդար, խաղաղ և ներառական հասարակությունների կառուցումը, բոլորի համար արդարության հասանելիության ապահովում և բոլոր մակարդակներում արդյունավետ, պատասխանատու հաստատությունների ստեղծում

• Նպատակ 17 
Ամրապնդել և ակտիվացնել գլոբալ գործընկերությունը՝ հանուն կայուն զարգացման

Բարձր մակարդակի քաղաքական ֆորումում զարգացած և զարգացող երկրները, ինչպես նաև՝ ՄԱԿ-ի համապատասխան մարմիններն ու այլ շահագրգիռ կողմեր կանոնավոր կերպով ներկայացնում են 2030 օրակարգի կամավոր զեկույցները։

2019 թ. ֆորումին 47 երկրներ (7 երկիր՝ երկրորդ անգամ) կներկայացեն իրենց կամավոր ազգային զեկույցները։ Լրացուցիչ մանրամասների համար՝ հետևե՛ք հղմանը։