EN | AM

Միավորված ազգերի ՀՈՒԼԻՍ ամսվա հիշարժան օրերի ցանկը

Միավորված ազգերի կազմակերպությունը նշում է հատուկ օրերշաբաթներտարիներ և տասնամյակներ՝ յուրաքանչյուրը մի թեմայով կամ վերնագրով: Ստեղծելով հատուկ հիշարժան օրեր՝ Միավորված ազգերի կազմակերպությունը նպաստում է այդ խնդիրների վերաբերյալ միջազգային իրազեկմանը և գործողությունների ձեռնարկմանը: Հիշարժան օրերի մեծամասնությունը ստեղծվել է ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովի բանաձևերի հիման վրա,  չնայած որ ոմանք նշանակվել են  ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների կողմից։

Հուլիս ամսվա հիշարժան օրերի ցանկը.

  • 6 հուլիս, Կոոպերատիվների միջազգային օր

Կոոպերատիվները խիստ կարևոր են բնիկ համայնքներին աջակցելու հարցում, ինչպես նաև կանանց, երիտասարդների, հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցների և այլ խտրականության ու մեկուսացման ենթարկված անձանց համար արդյունավետ աշխատանք տրամադրելու հարցում: Կոոպերատիվների միջազգային օրը արժևորում է կոոպերատիվների բարելավիչ դերը, որով դրանք նպաստելում են կայուն զարգացմանը, սոցիալական ինտեգրմանը և արժանապատիվ աշխատանքին: ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովը հռչակեց այս օրն իր 1992 թ. A/RES/47/90 բանաձևով:

  • 11 հուլիս, Բնակչության համաշխարհային օրը 

Աշխարհի բնակչությունը 2011 թ. հասավ 7 միլիարդի, մինչդեռ 1950 թ. այն 2,5 միլիարդ էր: Բնակչության համաշխարհային օրն անդրադառնում է աշխարհի բնակչության աճին թե՛ որպես մարտահրավեր, և թե՛ որպես հնարավորություն։ Այս օրն ուշադրություն է հրավիրում աշխարհի բնակչության խնդիրների համար լուծումներ գտնելու հրատապության և կարևորության վրա: ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովը հռչակեց այս օրն իր 1989թ. 89/46 բանաձևով:

  • 15 հուլիս, Երիտասարդների հմտությունների համաշխարհային օր

Երիտասարդների գործազրկությունը համարյա երեք անգամ ավելի շատ է, քան մեծահասակներինը, և նրանք շարունակաբար ստիպված են կատարել ցածրորակ աշխատանք, աշխատաշուկայում ենթարկվում են ավելի շատ անհավասարությունների: Բացի այդ, կանանց գործազկությունն ավելի շատ է․ նրանք ավելի հաճախ չեն վարձատրվում պատշաճ կերպով և աշխատում՝ ոչ լրիվ աշխատաժամանակով կամ ժամանակավոր պայմանագրերով։ Այդ իսկ պատճառով կրթությունը և վերապատրաստումներն աշխատաշուկայում հաջողության հիմնական դերակատարներն են: Երիտասարդության համար հմտությունների ու աշխատատեղերի զարգացումը գերակա տեղ է զբաղեցնում 2030թ. Կայուն զարգացման օրակարգում, իսկ ԿԶՆ4․4 թիրախը կոչ է անում զգալիորեն մեծացնել համապատասխան հմտություններ ունեցող երիտասարդների, մեծահասակների թիվը։ ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովը հռչակեց այս օրն իր 2014թ. A/RES/69/145 բանաձևով:

  • 18 հուլիս, Նելսոն Մանդելայի միջազգային օր 

Նելսոն Մանդելայի միջազգային օրը ճանաչում է Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահի ներդրումը՝ խաղաղության և ազատության մշակույթի մեջ։ ՄԱԿ–ը միանում է Նելսոն Մանդելայի հիմնադրամի կոչին` նվիրելու 67 րոպե մյուսներին օգնելուն՝ ի նշանավորումն այս օրվա: ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովը հռչակել է այս հիշարժան օրն իր 2009 թ. A/RES/64/13 բանաձևով։

  • 28 հուլիս, Հեպատիտի միջազգային օր 

Տարեկան տեղի է ունենում հեպատիտի մոտ 1, 4 մլն դեպք։ Չնայած առողջությանը հասցրած վնասին՝ հեպատիտը շարունակում է մնալ հիվանդությունների այն խմբերից մեկը, որոնք հիմնականում մնում են առանց ախտորոշման և բուժման: Այս օրն առաջին անգամ նշվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից 2011 թ.։ Ընդհանուր վեհաժողովն այս օրը հռչակեց իր 1993 թ. A/RES/47/237 բանաձևով:

  • 30 հուլիս, Ընկերության միջազգային օր

Ընկերությունը՝ որպես մարդկային համերաշխության ոգու դրսևորում, կարող է դիմակայել բազմաթիվ մարտահրավերների, ճգնաժամերի և պառակտիչ ուժերի: Այս օրը խթանում է այն, որ ժողովուրդների, երկրների, մշակույթների և անհատների միջև բարեկամությունը ոգեկոչում է խաղա-ղու¬թյան ստեղծում և համայնքների կամրջում: Ընդհանուր վեհաժողովն այս օրը հռչակեց իր 2011թ. A/RES/65/275 բանաձևով:

  • 30 հուլիս, Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օր

Ընդհանուր վեհաժողովը հռչակեց այս օրը իր A/RES/68/192 բանաձևով: Մարդկանց թրաֆիքինգը ծանր հանցագործություն է և մարդու իրավունքների խախտում: ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակը՝ որպես Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի և դրա արձանագրությունների պաշտպան, աջակցում է պետություններին Թրաֆիքինգի կանխարգելման, ճնշման և պատժման մասին արձանագրությունը գործադրելու հարցում։