EN | AM

Փախստականների համաշխարհային օրվա տոնում

Հունիսի 20-ը Փախստականների համաշխարհային օրն է:

Այս օրը նշվում է 2001 թվականից` կոչ անելով միջազգային հանրությանը՝ ակտիվացնելու ջանքերը հակամարտությունների կանխարգելման և լուծման համար, ինչպես նաև նպաստելու խաղաղության և անվտանգության ապահովմանը, որպեսզի ընտանիքները կարողանան վերամիավորվել, և փախստականները կարողանան վերադառնալ հայրենիք:

Այս տարի Փախստականների համաշխարհային օրն ամբողջ աշխարհում մարդիկ միանում են ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի 1 միլիարդ մղոն քարոզարշավին՝ մեծ և փոքր քայլերով՝ ի համերաշխություն այն ընտանիքներին, որոնք ստիպված լքել են իրենց տները։

Մասնակցի՛ր  #StepWithRefugees գլոբալ մարտահրավերին՝ միասին քայլելով, վազելով, հեծանիվ վարելով անցնելու այն հեռավորությունը, որ փախստականներն ամեն տարի կտրում-անցնում են հանուն իրենց ապահովության:

#StepWithRefugees գլոբալ մարտահրավերի տեղական միջոցառումների մասին տեղեկացե՛ք ԱՅՍՏԵՂ։

Բացի այդ, հունիսի 18-ին՝ ժամը 10:00-ին, Աղվերանի Բեսթ Վեսթերն Աղվերան հյուրանոցային համալիրում, ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայությունը (ՄԾ)՝ ՄԱԿ փախստականների գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) հայաստանյան գրասենյակի և Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) հետ սերտ համագործակցությամբ կազմակերպում է «Մեդիա և միգրացիա» ծրագրի հերթական հանդիպումը ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ։ Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ։