EN | AM

Հեծանվի համաշխարհային օրվա տոնում

Հունիսի 1-2-ը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը «Հեծանվորդների, սիրողական հեծանվասպորտի և սպորտային տուրիզմի միջազգային ֆեդերացիա»-ի հետ համագործակցությամբ նշում է Հեծանվի համաշխարհային օրը:

Տոնակատարության նպատակն է բարձրացնել հանրային իրազեկումը հեծանվի՝ որպես կայուն տրանսպորտային միջոցի մասին, որը հանդիսանում է առողջության խթանման, կրթության ամրապնդման և սոցիալական ներգրավման գործոն, ինչպես նաև՝ կոչ անել իրականացնելու ճանապարհային անվտանգության բարելավմանն ուղղված գործողություններ՝ ընդգրկելով հեծանիվը տրանսպորտային ենթակառուցվածքի պլանավորման և նախագծման մեջ։
Տոնակատարության շրջանակներում Երևանում տեղի կունենան մի շարք հեծանվային միջոցառումներ.

Սիրով սպաում ենք բոլոր հետաքրքրվածներին՝ տղամարդկանց, կանանց և երեխաներին, ովքեր պատրաստ են և ցանկանում են իրենց ներդրումն ունենալ հանուն ավելի մաքուր, կանաչ Երևանի։

Կարևորելով երկու դարեր շարունակ օգտագործվող հեծանիվների յուրահատկությունը, դիմացկունությունը և ունիվերսալությունը, ինչպես նաև, որ այն հանդիսանում է պարզ, մատչելի, հուսալի, մաքուր և էկոլոգիային չվնասող կայուն տրանսպորտային միջոց՝ ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովը հռչակեց հունիսի 3-ը  Հեծանվի համաշխարհային օր իր A/RES/72/272 բանաձևով:
Հեծանիվի համաշխարհային օրն ամբողջ աշխարհում նշվում
է 2018 թվականից ի վեր: