EN | AM

ՄԱԿ-ի Գլոբալ ճանապարհային անվտանգության շաբաթ

2019 թ. մայիսի 6-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հայաստանյան գրասենյակը մեկնարկում է ՄԱԿ-ի հինգերորդ Գլոբալ ճանապարհային անվտանգության շաբաթը։

Մայիսի 6-12-ը նշվող շաբաթվա կարգախոսն է «Բարձրաձայնե՛ք և փրկե՛ք կյանքեր», իսկ թեման է՝ ճանապարհային անվտանգության առաջնորդությունը:

Գլոբալ ճանապարհային անվտանգության շաբաթվա շրջանակներում ԱՀԿ հայաստանյան գրասենյակը՝ ՄԱԿ-ի քույր գործակալությունների, ՀՀ առողջապահության նախարարության և այլ կարևոր շահառուների համագործակցությամբ կազմակերպում է մի շարք միջոցառումներ՝ ներառյալ մամուլի ասուլիս, ԱՀԿ-ի Փրկեք ԿՅԱՆՔԵՐ տեխնիկական փաթեթի ներկայացում՝ ճանապարհային երթևեկության զոհերի թիվը զգալիորեն կրճատելու ուղղությամբ ճանապարհային անվտանգության հարցում որոշում կայացնողներին և գործառողներին աջակցելու նպատակով, բարձրաստիճան պաշտոնյաների մաասնակցությամբ ամրագոտու գործածման փորձարկում իրական սիմուլյատորի միջոցով, կրթական իրազեկման միջոցառում ՀՀ մարզային դպրոցականների հետ, երիտասարդների մասնակցությամբ ֆլեշ մոբ Երևանում։
Մի շարք միջոցառումներ ացկացվելու են  նաև Գյումրիում՝ ներառյալ հեծանվային ֆլեշ մոբեր, աշխատաժողովներ դեռահասների, երիտասարդների ու դպրոցականների հետ։

ՄԱԿ-ի հինգերորդ Գլոբալ ճանապարհային անվտանգության շաբաթվա մասին ավելին կարող եք իմանալ ԱՅՍՏԵՂ։

2004 թվականի ապրիլին, ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովի A/RES58/289 «Բարելավելով գլոբալ ճանապարհային անվտանգությունը» բանաձևը հրավիրեց Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը սերտորեն համագործակցել ՄԱԿ-ի տարածաշրջանային հանձնաժողովների հետ, ՄԱԿ-ի համակարգում հանդես գալով, որպես ճանապարհային անվտանգության հարցերի համակարգող։ Առողջապահության համաշխարհային վեհաժողովն ընդունեց այս հրավերը 2004 թ. մայիսին, իսկ ԱՀԿ-ն հետագայում ստեղծեց ՄԱԿ-ի Ճանապարհային անվտանգության հարցերով համագործակցությունը (UNRSC), որն էլ հանդիպում է երկու տարին մեկ՝ քննարկելու Ճանապարհային անվտանգության գլոբալ հարցեր։