EN | AM

Միավորված ազգերի ՄԱՅԻՍ ամսվա հիշարժան օրերի ցանկը

Միավորված ազգերի կազմակերպությունը նշում է հատուկ օրերշաբաթներտարիներ և տասնամյակներ՝ յուրաքանչյուրը մի թեմայով կամ վերնագրով: Ստեղծելով հատուկ հիշարժան օրեր՝ Միավորված ազգերի կազմակերպությունը նպաստում է այդ խնդիրների վերաբերյալ միջազգային իրազեկմանը և գործողությունների ձեռնարկմանը: Հիշարժան օրերի մեծամասնությունը ստեղծվել է ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովի բանաձևերի հիման վրա,  չնայած որ ոմանք նշանակվել են  ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների կողմից։

Մայիս ամսվա հիշարժան օրերի ցանկը.

  • 2 մայիս, Թունայի Համաշխարհային օր

ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովի բանաձևով 2017 թ.-ի մայիսի 2-ին առաջին անգամ նշվեց միջազգայնորեն ճանաչված Թունայի համաշխարհային օրը։ Ներկայումս ավելի քան 80 պետություն ունի թունայի ձկնաբուծարաններ, թունայի որսով հազարավոր նավեր աշխատում են բոլոր օվկիանոսներում և այն աճում է Հնդկական և Խաղաղ օվկիանոսներում: Միլիոնավոր մարդիկ ապավինում են օվկիանոսներին իրենց կենսապահովման համար, ուստի ծովային ռեսուրսները պետք է կայուն ձևով կառավարվեն:

  • 3 մայիս, Մամուլի ազատության համաշխարհային օր

Խոսքի ազատությունը մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներից է՝ ամրագրված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 19-րդ հոդվածում։ Սակայն ամեն օր ամբողջ աշխարհում լրագրողներն ու լրատվամի-ջոցները հարձակման են ենթարկվում։ Նրանք ստիպված են լինում դիմակայելու ահաբեկման, սպառնալիքների և բռնության դեպքերին՝ կառավարությունների, կորպորացիաների, հանցագործների կամ այլ ուժերի կողմից, որոնք ցանկանում են լռեցնել կամ գրաքննել իրենց Այս օրը նշվում իրենց պարտքը կատարելիս զոհված լրագրողներին մատուցվող հարգանքի տուրքի միջոցով։ ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովը հռչակեց այս օրն իր 1993 թ. A/DEC/48/432 հռչակագրում:

  • 8-9 մայիս, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զոհվածների հիշատակման և հաշտեցման օր 

Միավորված ազգերի կազմակերպությունը հիմնադրվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից անմիջապես հետո՝1945 թ.: Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհվածների հիշատակման և հաշտեցման օրերին հարգանքի տուրք է մատուցվում այս հակամարտությունում բոլոր զոհվածներին: ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովը հռչակեց այս հիշարժան օրերն իր 2004 թ. A/RES/59/26 բանաձևով:

  • 11 մայիս, Չվող թռչունների համաշխարհային օր

Մարդկանց շատ գործողություններ, օրինակ՝ անկայուն որսը, ինչպես նաև կլիմայի փոփոխությունը, ցանցորսում այլ կենդանիների պատահականորեն հայտնվելը և աղտոտվածությունը մեծ սպառնալիք են չվող թռչունների քանակի համար: Չվող թռչունների համաշխարհային օրը բարձրացնում է իրազեկվածությունը այս թռչնատեսակների չուի ուղղությունների հանդեպ սպառնալիքի մասին և հանդես է գալիս հանուն նրանց պաշտպանության: Այս հիշարժան օրը ընդունվել է 2006 թ.:

  • 15 մայիս, Ընտանիքների միջազգային օր

Ընտանիքները հասարակության հենասյուներն են, և սերունդների փոխհարա-բերությունների միջոցով ժամանակի ընթացքում փոխանցվում է այս ժառանգու-թյունը։ Սակայն աշխարհի միլիոնավոր մարդիկ զուրկ են արժանապատիվ աշխատանքային պայմաններից և սոցիալական աջակցությունից, որպեսզի հոգան իրենց ընտանիքների համար: Ընտանիքների միջազգային օրը նպաստում է ընտանիքներին առնչվող սոցիալական, ժողովրդագրական և տնտեսական խնդիրների վերաբերյալ իրազեկվածությանը: ՄԱԿ–ի Ընդհանուր վեհաժողովն այս օրը հռչակեց իր 1993 թ. A/RES/47/237 բանաձևով:

  • 16 մայիս, Միասին խաղաղ ապրելու միջազգային օր

Ընդհանուր վեհաժողովը, առաջնորդվելով ՄԱԿ-ի Կանոնադրությամբ, ներառյալ դրանում տեղ գտած նպատակներով և սկզբունքներով, ինչպես նաև հավատարիմ մնալով ապագա սերունդներին պատերազմական աղետից զերծ պահելու իր 2017թ. դեկտեմբերի 8-ի A/RES/72/130 բանաձևին, հռչակեց մայիսի 16-ը Միասին խաղաղ ապրելու միջազգային օր։ 

  • 16 մայիս, Լույսի միջազգային օր

Լույսի միջազգային օրը նշվում է մայիսի 16-ին՝ 1960 թ. ֆիզիկոս և ինժեներ Թեոդոր Մայմենի կողմից լազերի առաջին հաջող գործարկման օրվա առթիվ: Լույսը մեր կյանքում մեծ դեր ունի: Ամենից հիմնարար մակարդակում՝ ֆոտոսինթեզի միջոցով, լույսը հենց կյանքի հիմքում է։ Լույսի միջազգային օրը կարևորում է վերջինիս դերը գիտության, մշակույթի և արվեստի, կրթության և կայուն զարգացման, ինչպես նաև այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են բժշկությունը, հաղորդակցությունը և էներգիան:

  • 17 մայիս, Հեռահաղորդակցության և տեղեկատվական հասարակության համաշխարհային օր

Հեռահաղորդակցության և տեղեկատվական հասարակության համաշխարհային օրը նշում է այն հնարավորությունները, որոնք ՏՀՏ-ն կարող է բերել հասարակություններին և տնտեսություններին, ինչպես նաև թվային անջրպետը հաղթահարելու ուղիները: Այս օրը նշում է նաև առաջին Հեռագրության միջազգային կոնվենցիայի ստորագրման և Հեռահաղորդակ-ցության միջազգային միության ստեղծման տարեդարձը: ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովը հռչակեց այս օրն իր 2006 թ. A/RES/60/252 բանաձևով։

  • 17 մայիս, Վեսակի՝ լիալուսնի համաշխարհային օրը

Մայիս ամսվա լիալուսնի օրը՝ Վեսակը, նշում է Բուդդայի ծնունդը, պայծառացումը և մահը: Որպես Բուդդիստների ամենասուրբ օրը՝ Վեսակի օրը շեշտում է բուդդիզմի՝ որպես աշխարհի ամենահին կրոններից մեկի կարևորությունը: ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովը, իր 2000 թ. A/RES/54/115 բանաձևով ճանաչում է Վեսակի օրը արժևորելու բուդդիզմի՝ մարդկության հոգևոր կյանքում ունեցած դերը:

  • 20 մայիս, Մեղուների համաշխարհային օր

Մեղուները և այլ փոշոտիչներ, ինչպիսիք են՝ թիթեռները, չղջիկները և կոլիբրիները, ամենից հաճախ են վտանգվում մարդկային գործողություններից: Փոշոտիչները նպաստում են շատ բույսերի, այդ թվում՝ մշակաբույսերի վերարտադրությանը: Փոշոտիչները ոչ միայն ուղղակիորեն նպաստում են սննդի անվտանգությանը, այլև էական են կենսաբազմազանության համար, որը կայուն զարգացման նպատակների անկյունաքարն է: 2017թ. դեկտեմբերի 20-ին ՄԱԿ-ի անդամ երկրները միաձայն ընդունեցին Սլովենիայի առաջարկը հռչակելու մայիսի 20-ը որպես Մեղուների համաշխարհային օր։ Այս օրը համընկնում է Անտոն Յանշայի ծննդյան օրվա հետ, ով 18-րդ դարում սկիզբ դրեց ժամանակակից մեղվապահության տեխնիկային:

  • 21 մայիս, Հանուն երկխոսության և զարգացման մշակութային բազմազանության համաշխարհային օր

Աշխարհի խոշոր հակամարտությունների երեք քառորդը մշակութային հարթություն ունի։ Մշակույթների միջև ընկած անջրպետի հաղթահարումն անհրաժեշտ է խաղաղության, կայունության և զարգացման համար: Հանուն երկխոսության և զարգացման մշակութային բազմազանության համաշխարհային օրը հնարավորություն է տալիս խորացնելու մշակութային բազմազանության արժեքների մասին մեր պատկերացումները և ստեղծելու անհատների համաշխարհային համայնք, որը բազմազանությանն օժանդակելու հանձնառություն ունի: ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովը հռչակեց այս օրն իր 2002 թ. A/RES/57/249 բանաձևով:

  • 22 մայիս, Կենսաբազմազանության միջազգային օր

Կենսաբանական բազմազանություն կամ կենսաբազմազանություն եզրույթը վերաբերում է Երկիր մոլորակի վրա կյանքի բազմազանությանը և դրա կազմած բնական ձևերին: Աշխարհի աղքատների 70 տոկոսն ապրում է գյուղական վայրերում և կախված է կենսաբազմազանությունից` գոյատևման և բարեկեցության համար: Կենսաբազմազանության միջազգային օրն ընդգծում է գեների, տեսակների և էկոհամակարգերի պաշտպանման և պահպանման համար անհրաժեշտ գործողությունը՝ հանուն կենսաբանական ռեսուրսների կայուն կառավարման: ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովը հռչակեց այս օրն իր 2000 թ. A/RES/55/201 բանաձևով:

  • 23 մայիս, Մանկաբարձական ֆիստուլին վերջ դնելու համաշխարհային օր

Մանկաբարձական ֆիստուլը երկարատև, դժվար ծննդաբերության հետևանքով առաջացած հյուծիչ խանգարում է ամեն տարի աշխարհում 50-100 հազար կանայք ձեռք են բերում այս խանգարումը, որը հնարավոր է կանխարգելել և բուժել։ Այս օրվա նպատակն է նպաստել հավաքական գործողություն¬ներին, որպեսզի շնորհիվ կրթության և մանկաբարձական օգնության ժամանակին հասանելիության՝ վերջ դրվի դրան։ ՄԱԿ-ի Ընդհա¬նուր վեհաժողովն այս օրը հռչակեց իր 2012 թ. A/ RES/67/147 բանաձևով:

  • 29 մայիս, ՄԱԿ–ի խաղաղապահների միջազգային օր

ՄԱԿ-ի խաղաղապահները պաշտպանում են աշխարհի ամենավտանգավոր վայրերում գտնվող ամենից խոցելի խմբերին, սակայն նրանց ծառայությունը ծանր գնով է իրագործվում: ՄԱԿ–ի խաղաղապահների միջազգային օրը հնարավորություն է ընձեռում միջազգային հանրությանը սգալու զոհվածների մահը և ողջույն հղելու աշխարհի ամենից վտանգավոր վայրերի  առաքելություններում ծառայող աշխատա¬կիցներին: ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովը հռչակեց այս օրն իր 2003 թ. A/RES/57/129 բանաձևով:

  • 31 մայիս, Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օր 

Ամեն տարի ծխախոտից մահանում է մոտ 6 մլն մարդ: Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրը բարձրացնում է ծխախոտի վտանգների և երկրորդային ծխի սպառնալիքների մասին իրազեկվածությունը: Ամեն տարի  միջոցառումներ են տեղի ունենում ծխելը թողնելու առողջապահական օգուտների մասին, ինչպես նաև խթանելու ապագա սերունդների պաշտպանությունը՝ մահվան այս կանխարգելելի պատճառից: Այս օրը նշվում է 1988 թ.-ից։