Պատեհաժամ և ճշգրիտ տվյալները արդյունավետ քաղաքականության գրավականն են: Ս․թ․ փետրվարի 13-ին և 14-ին միգրացիոն տվյալներին նվիրված Երևանում կայացած երկօրյա աշխատաժողովի ընթացքում ՀՀ վիճակագրության կոմիտեի, Միգրացիոն ծառայության, Կրթության և գիտության, Առողջապահության, Տարածքային կառավարման և զարգացման, Արտաքին գործերի, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունների, ՀՀ վարչապետի աշխատակազմի, ինչպես նաև Կենտրոնական բանկի ներկայացուցիչները ՄԱԿ-ի գործակալությունների հետ միասին քննարկեցին Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) մշտադիտարկման ուղղությամբ Հայաստանի գրանցած առաջընթացը, միգրացիային և ԿԶՆ տվյալների հավաքագրմանն և փոխանակմանն առնչվող խնդիրները, ինչպես նաև առկա խոչընդոտներն ու դրանց հաղթահարման ուղիները։
Ինտենսիվ քննարկում ծավալվեց Հայաստանի համար միգրացիոն տվյալների հավաքագրման բարելավման ուղիների, տվյալների բացերի և առկա մարտահրավերների շուրջ։
Աշխատաժողովի ժամանակ մասնակիցներին ներկայացվեց նաև Կայուն զարգացման նպատակների Հայաստանի ազգային հարթակը՝ գործիք, որը Հայաստանի համար ԿԶՆ մշտադիտարման համատեքստում նոր լուծումներ ու նորարարական մոտեցումներ է ենթադրում։
Աշխատաժողովի ավարտին ՄՄԿ գլոբալ միգրացիոն տվյալների վերլուծական կենտրոնից Էլիզա Մոսլեր Վիդալը ներկայացրեց ՄՄԿ վերջին հրատարակումը՝ «Միգրացիա և 2030 օրակարգ․ ուղեցույց գործածողների համար», որի նպատակն է աջակցել քաղաքականություն իրականացնողներին՝ ԿԶՆ-ում միգրացիային առնչվող հայեցակետերը ներդնելու համար։ Ուղեցույցում Հայաստանի փորձը նշված է որպես ԿԶՆ մշտադիտարկման շրջանակի մշակման հաջողված օրինակ։