EN | AM

Միավորված ազգերի ՀՈՒՆՎԱՐ ամսվա հիշարժան օրերի ցանկը

Միավորված ազգերի կազմակերպությունը նշում է հատուկ օրերշաբաթներտարիներ և տասնամյակներ՝ յուրաքանչյուրը մի թեմայով կամ վերնագրով: Ստեղծելով հատուկ հիշարժան օրեր՝ Միավորված ազգերի կազմակերպությունը նպաստում է այդ խնդիրների վերաբերյալ միջազգային իրազեկմանը և գործողությունների ձեռնարկմանը: Հիշարժան օրերի մեծամասնությունը ստեղծվել է ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովի բանաձևերի հիման վրա,  չնայած որ ոմանք նշանակվել են  ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների կողմից։

Հունվար ամսվա հիշարժան օրերի ցանկը.

  • 4 հունվար, Բրայլյան համակարգի համաշխարհային օր

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ աշխարհում մոտ 1.3 մլրդ մարդ ապրում է անբուժելի տեսողական խանգարման որևէ տեսակով. Բրայլյան համակարգի համաշխարհային  օրվա նպատակն է բարձրացնելու իրազեկվածությունը բրայլյան համակարգի՝ որպես հաղորդակցության միջոցի կարևորության մասին՝ ամբողջապես իրացնելով կույրերի և մասնակի տեսողություն ունեցող մարդկանց իրավունքները: 2018 թ. նոյեմբերին Ընդհանուր վեհաժողովը հռչակեց այս օրն իր A/RES/73/161 բանաձևով՝ ի ճանաչում, որ մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խթանումը հույժ կարևոր նախապայման է կույր և մասնակի կույր մարդկանց իրավունքների ամբողջական իրացման համար: Բրայլյան համակարգի համաշխարհային  օրն առաջին անգամ նշվել է 2019 թ. հունվարի 4-ին:

  • 24 հունվար, Կրթության համաշխարհային օր

Կրթության համաշխարհային օրվա ընդունմամբ՝ ՄԱԿ-ի անդամ պետությունները ճանաչեցին բոլոր մակարդակներում ներառական և հավասարական կրթությանն ուղղված գործողությունների կարևորությունը՝ ապահովելով, որ բոլորն ունենան ողջ կյանքի ընթացքում ուսման հնարավորությունների հասանելիություն, ստանան անհրաժեշտ գիտելիք և հմտություններ օգտվելու հասարակության մեջ լիարժեքորեն ներգրավվածության հնարավորություններից և խթանելու կայուն զարգացումը: ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովը հռչակեց այս հիշարժան օրն իր 2018 թ. A/RES/73/25 բանաձևով։ Կրթության համաշխարհային օրն առաջին անգամ նշվել է 2019թ. հունվարի 24-ին։

  • 27 հունվար, Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օր

Հոլոքոստի հետևանքով զոհվել է հրեա ժողովրդի մեկ երրորդը, ինչպես նաև այլ փոքրամասնություններ։ Այն մշտապես կնախազգուշացնի բոլոր ժողովուրդներին՝ ատելության, մոլեռանդության, ռասիզմի և նախապաշարմունքների վտանգների մասին։ Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրը, որը հիշեցնում է աշխարհին ապագայում ցեղասպանական գործողությունները կանխելու մասին, ողջ աշխարհում նշվում է արարողություններով ու միջոցառումներով։ ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովը հռչակել է այս հիշարժան օրն իր 2005 թ. A/RES/60/7 բանաձևով։