Պարբերական համակարգը Դմիտրի Մենդելեևի կողմից հայտնաբերվել է 1869 թ.։
2019 թվականին նշվելու է Քիմիական տարրերի պարբերական աղյուսակի 150-րդ ամյակը, ուստի այն Միավորված ազգերի կազմակերպության Ընդհանուր վեհաժողովի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվել է «Քիմիական տարրերի պարբերական աղյուսակի միջազգային տարի»:
Քիմիական տարրերի պարբերական աղյուսակը գիտության ամենից կարևոր ձեռքբերումներից է՝ ներկայացնելով ոչ միայն քիմիայի, այլև՝ ֆիզիկայի և կենսաբանության էությունը: Այն յուրատեսակ գործիք է, որը գիտնականներին հնարավորություն է ընձեռում կանխատեսելու Երկրի վրա և Տիեզերքում մատերիայի առաջացումն ու հատկանիշները:
Քիմիական տարրերի պարբերական աղյուսակի միջազգային տարվա նշումը Տեսական և կիրառական քիմիայի միջազգային միության նախաձեռնությունն է և մեծ աջակցություն է վայելում մի շարք միջազգային կազմակերպությունների կողմից:
Ավելին բացահայտելու և Պարբերական աղյուսակի վերջին հրատարակություններին ծանոթանալու համար այցելե՛ք հետևյալ կայքէջը:
Ընթացիկ միջոցառումներին տեղեկանալու համար կարող եք այցելել ԱՅՍՏԵՂ: