EN | AM

Կանանց հանդեպ բռնությունների վերացման միջազգային օր

Նոյեմբերի 25-ը Կանանց հանդեպ բռնությունների վերացման միջազգային օրն է։ Այս տարի, Կանանց և աղջիկների հանդեպ բռնության դեմ ուղղված ՄԱԿ-ի «UNiTE» համաշխարհային քարոզարշավն աջակցում է գոյատևած անձանց և ջատագովներին «Ներկիր աշխարհը նարնջագույն. #ԻնձԷլԼսիր» խորագրի ներքո։ 

Նարնջագույնը համերաշխության միավորող գույնն է խորհրդանշում, իսկ «ԻնձԷլԼսիր» հեշթեգը նախատեսված է հստակ ուղերձ հղելու համար. այն է՝ կանանց և աղջիկների հանդեպ բռնությունը պետք է վերանա հիմա, և մենք բոլորս պետք է մեր դերը խաղանք։

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը նույնպես միանում է այս գլոբալ քարոզարշավին ու կազմակերպում մի շարք միջոցառումներ Երևանում ու մարզերում։ 

Միջոցառումների ամբողջական ցանկին կարող եք հետևել ԱՅՍՏԵՂ։