EN | AM

Մարդկային անվտանգության բարելավումը Հայաստանի համայնքներում


19.11.2018
Ծրագիրը կենտրոնանալու է վաղ կանխարգելման գործողությունների վրա՝ նվազագույնի հասնցնելու անապահովության ազդեցությունը, ստեղծելով երկարաժամկետ լուծումներ և զարգացնելով կանխարգելմանն ուղղված մարդկային կարողությունները։

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը մեկնարկում է «Մարդկային անվտանգության բարելավումը Հայաստանի համայնքներում» ծրագիրը։

Բնական աղետները, երկարատև աղքատությունը, տնտեսական և ֆինանսական անկումները և զինված հակամարտությունները զգալի դժվարություններ են առաջացնում և կրճատում զարգացման, խաղաղության և կայունության հեռանկարները՝  անդրադառնալով մարդկային կյանքի բոլոր բնագավառների վրա, ոչնչացնում ամբողջական համայնքներ՝ անցնելով ազգային սահմանները։ Դժբախտաբար վերոնշյալը վերաբերում է աշխարհի և, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության բազմաթիվ համայնքների։

Այսօր, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում մեկնարկեց  Մարդկային անվտանգության բարելավումը Հայաստանի համայնքներում ծրագիրը, որը ֆինանսավորվում է ՄԱԿ-ի մարդկային ավտանգության հիմնադրամի կողմից։ Եռամյա այս ծրագիրը, որի արժեքը կազմում է 2 միլիոն ԱՄՆ դոլար, համատեղ կերպով իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, Պարենի համաշխարհային կազմակերպության, Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության, և Միգրացիայի միջազգային կազմակերպության կողմից։

Ծրագրի նպատակն է աջակցել թիրախային Ալավերդի, Ամասիա, Բերդ և Թումանյան խոշորացված համայքներում ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների իրականացմանը՝ համայնքային դիմակայունության, սոցիալական պաշտպանության և ներառականության, տնտեսական և պարենային անվտանգության ուժեղացման, ապրուստի և կայուն տնտեսական հնարավորությունների զարգացման միջոցով՝ ուղղված մարդկային անվտանգության մակարդակի բարելավմանը:

Բնակչության կոնկրետ կարիքների և խոցելիության բացահայտման միջոցով ծրագիրը թիրախային համայնքներում կառաջարկի կանխարգելմանն ուղղված մարդակենտրոն, բովանդակային և համապարփակ լուծումներ:

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփն իր բացման խոսքում կարևորեց պետության համաչափ և կայուն զարգացումը, քանի որ առկա է քաղաքային և գյուղական համայնքների միջև զարգացման մեծացող անջրպետ, իսկ նորարարությունների, զարգացող ենթակառուցվածքների, սոցիալական ծառայությունների բարելավման և տնտեսական օգուտների հիմնական մասը կենտրոնացած է խոշոր քաղաքներում՝ մասնավորապես մայրաքաղաք Երևանում։ 

Սույն ծրագիրն իր արդյունավետ համակարգման շնորհիվ «Մեկ ՄԱԿ» մոտեցման հիանալի օրինակ է, որը կարող է  ընթացիկ և նոր ծրագրերի միջև ստեղծել լրացուցիչ համագործակցություն՝ խթանելով տեղական ռիսկերով պայմանավորված զարգացման գործընթացները, կայուն աշխատատեղերի ստեղծումը, դիմակայունության մշակույթի զարգացումը՝ օրինակ ծառայելով Հայաստանի այլ խոցելի համայնքներում հետագա նմանատիպ ծրագրերի կրկնօրինակման համար։              

ՄԱԿ-ի մարդկային անվտանգության հիմնադրամի ղեկավար տկն․ Մեհրնազ Մուստաֆավին ընդգծեց մարդու անվտանգության բաղադրիչների առանձնահատկությունները, հաշվի առնելով որ ծրագիրը կենտրոնանալու է վաղ կանխարգելման գործողությունների վրա՝ նվազագույնի հասնցնելու անապահովության ազդեցությունը, ստեղծելով երկարաժամկետ լուծումներ և զարգացնելով կանխարգելմանն ուղղված մարդկային կարողությունները։

Ծրագիրն առանձնահատուկ ուշադրություն է դարձնելու քաղաքացիների և համայնքների առջև ծառացած սպառնալիքների լայն շրջանակի վրա՝ համապարփակ տեղական, կայուն և մարդակենտրոն լուծումներով կենտրոնանալով անապահովության ծագման արմատական պատճառների վրա:   

Բացման արարողության մասնակիցներն ընդգծեցին իրականացվող համայնքային խոշորացման բարեփոխումների առավելություններն ու մարտահրավերները՝ ողջունելով համայնքներին ուղղված աջակցության նմանատիպ նախաձեռնությունները, որոնք շահառու համայնքներում աջակցում են առկա խոցելիության վերացմանը։  

Առանձնակի կերպով ընդգծվեց ՀՀ կառավարության, և ծրագիրն իրականացնող ՄԱԿ-ի վեց գործակալությունների միջև աննախադեպ և լավ համակարգված համագործակցությունը։