EN | AM

Մարգարիտա Գևորգյանի անհատական ցուցահանդես

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը՝ Կանանց հանդեպ բռնությունների վերացման միջազգային օրվան նվիրված նոյեմբերի 25-դեկտեմբերի 10-ը «Գենդերային բռնության դեմ պայքարի 16-օրյա» գլոբալ քարոզարշավի շրջանակներում, կազմակերպում է Մարգարիտա Գևորգյանի «Անտինոմիա» (Հակասություններ) խորագրով կոլաժների անհատական ցուցահանդեսը։

Մարգարիտա Գևորգյանի աշխատանքները ցուցադրվել են շատ ցուցասրահներում, ինչպես նաև՝ մասնավոր հավաքածուների մաս են։ Այս ցուցահանդեսին արվեստագետը ներկայացնում է 2016-2018 թթ. աշխատանքները։

Ցուցահանդեսը նախևառաջ նպատակ ունի կարևորելու պայքարը բռնության դեմ, իսկ արվեստը կարելի է օգտագործել այդ նպատակին հասնելու համար։  

Ցուցահանդեսը կբացվի ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի նախասրահում՝ նոյեմբերի 19-ին՝ ժամը` 16։00, և արվեստասեր հասարակությունը կկարողանա վայելել աշխատանքները մինչև նոյեմբերի 29-ը։