ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը՝ «ՄԱԿ-ի օրվա» շրջանակներում, Էլիբեկյան վաստակավոր նկարիչների ընտանիքի հետ համատեղ կազմակերպում է «ԷԼԻԲԵԿՅԱՆՆԵՐ - 3 սերունդ» խորագրով գեղարվեստի ցուցահանդեսը։
Կցուցադրվեն Էլիբեկյան գերդաստանի 3 սերնդի 5 արվեստագետի՝ Վաղարշակ, Հենրի, Ռոբերտ, Արեգ և Վաղարշակ կրտսերի, 1980-ական թվականներից մինչև մեր օրերի աշխատանքները։
Ցուցահանդեսը նախևառաջ եզակի է նման համընդգրկուն բնույթով: Այն նպատակ ունի կարևորելու սերնդեսերունդ նվիրվածությամբ ստեղծվող և փոխանցվող կայուն մշակութային արժեքները և շեշտելու համագործակցությունը՝ այս աշխատանքների բազմակի արտերկրյա ցուցադրությունների տեսանկյունից։
Ցուցահանդեսը կբացվի ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի նախասրահում հոկտեմբերի 22-ին՝ ժամը 17։00-ին, և արվեստասեր հասարակությունը կկարողանա վայելել աշխատանքները մինչև նոյեմբերի 9-ը։