EN | AM

ՄԱԱԶԿ-ը աջակցությամբ Հայ-Ռուսական համալսարանը միանում է ՀՀ-ում կլիմայական տեխնոլոգիաների ցանցին

Ս.թ.  մայիսի 30-ին Հայ-Ռուսական համալսարանում կայացավ Հուշագրի ստորագրում Հայ-Ռուսական համալսարանի և Հայաստանի Տեխնոլոգիաների Փոխանցման Ասոցիացիայի միջև՝ Հայաստանում ստեղծված կլիմայական տեխնոլոգիաների կենտրոնին և ցանցին (ArmCTCN) Հայ-Ռուսական համալսարանի միանալու մասին:

Հայաստանի Տեխնոլոգիաների Փոխանցման Ասոցիացիան ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) տեխնիկական օժանդակությամբ, նախաձեռնել է  Հայաստանում կլիմայական տեխնոլոգիաների կենտրոնի և ցանցի ստեղծումը (ArmCTCN): ArmCTCN-ն իրենից ներկայացնում է գործընթացին մասնակցող իրավաբանական ու ֆիզիկական անձանց համագործակցության շրջանակ, որը բաղկացած է կոնսորցիումից և ցանցից և համագործակցում է կլիմայական տեխնոլոգիաների գլոբալ ցանցի ու կենտրոնի հետ (CTCN): Այն նպատակաուղղված է կլիմայի փոփոխության հարմարվողականության և մեղմման տեխնոլոգիաների խթանմանը, նախընտրելի տեխնոլոգիաների կարիքների բացահայտմանը, տեխնոլոգիական ճանապարհային քարտեզի մշակմանն ու իրականացմանը, գիտելիքի փոխանցմանն ու տեղական տեխնոլոգիաների ներդրմանն ու միջազգայնացմանը: ArmCTCN Կոնսորցիումը կլիմայական տեխնոլոգիաների հարթակ է, որը նպաստում է Հայաստանում ստեղծված ցածր ածխածնային և կլիմայի փոփոխությանը դիմակայող էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաների արագացված փոխանցմանը` ներկայացնելով այն ամբողջ աշխարհում, ինչպես նաև ինովացիոն տեխնոլոգիաների փոխանցմանը դեպի Հայաստան: 

Ներգրավելով շահագրգիռ կողմերին, Կոնսորցիումը նրանց հնարավորություն է տալիս ինկուբացնել/ակսելերացնել կլիմայական տեխնոլոգիաները՝ հասանելի դարձնելով  կապը միջազգային/ազգային հիմնադրամների և շահագրգիռ կողմերի միջև, իրականացնելով դրանց փոխանցումը «Կլիմայական տեխնոլոգիաների կենտրոնի և ցանց»-ի (CTCN) միջոցով։

Հուշագիրը ստորագրեցին Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր դր. Արմեն Դարբինյանը և Հայաստանի Տեխնոլոգիաների ՓոխանցմանԱսոցացիայի խորհրդի նախագահ պրն. Միքայել Աբովյանը: