Մայիսի 30-ին ԱՀԿ հայաստանյան գրասենյակը կազմակերպում է մամլո ասուլիս՝ նվիրված մայիսի 31-ին նշվող Առանց ծխախոտի համաշխարհային օրվան:
Այս տարի Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրը շեշտադրում է ամբողջ աշխարհում մարդկանց սրտանոթային համակարգի առողջության վրա ծխախոտի ունեցած բացասական ազդեցությունը:
Ասուլիսի ընթացքում ԱՀԿ ներկայացուցիչ Եգոր Զայցևը և ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կխոսեն Հայաստանում ծխախոտի օգտագործման վերահսկողության նոր օրենքի և ծխախոտի օգտագործումից առաջացող սրտային հիվանդությունների ռիսկային գործոնի մասին:
Մամլո ասուլիսը տեղի կունենա ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի նիստերի դահլիճում, ժամը՝ 10:00-12:00:
Լրագրողների գրանցումը սկսվելու է 9:30: