EN | AM

Impact Hub-ը և ՄԱԶԾ-ն մեկնարկում են 2017թ. Accelerate2030 նախաձեռնությունը

Զարգացող և անցումային շրջանում գտնվող երկրների հանրօգուտ նախաձեռնություններին խրախուսվում է դիմել այս ծրագրին
 

16 մայիսի 2017թ. Հայաստան - 2017թ. մայիսի 3-ին ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) և Impact Hub-ը ազդարարեցին Accelerate2030-ի՝ հանրօգուտ նախաձեռնությունների միջազգային մեծամասշտաբ ծրագրի երկրորդ փուլի մեկնարկը:

Այս տարի յուրահատուկ այս ծրագրին կարող են դիմել զարգացող 17 երկրներ չորս մայրցամաքներից՝ Հայաստան, Բրազիլիա, Կամբոջա, Կոլումբիա, Գանա, Գվատեմալա, Մալազիա, Մալի, Մեքսիկա, Մյանմար, Ֆիլիպիններ, Ռուանդա, Հարավային Աֆրիկա, Թուրքիա, Ուկրաինա, Վենեսուելա, և Զիմբաբվե: Մասնակիցները պետք է ունենան հաջողված փորձ և նպաստեն Կայուն զարգացման նպատակներին (ԿԶՆ) հասնելուն:

«Մենք փնտրում ենք այնպիսի նախաձեռնություններ, որոնք ունեն կայուն բիզնես մոդել և որոնք արժեք են ստեղծում իրենց համայնքների համար, և պատրաստ են ներկայանալ միջազգային շուկա»,- նշեց Սանտու Բոթիուսը՝ Accelerate2030-ի նախաձեռնողը և Ժնևի Impact Hub-ի համահիմնադիրը: «Մեր իննամսյա աջակցության ծրագրի նպատակն է հնարավորություն տալ ստարտափերին ընդլայնել իրենց ազդեցությունը և գտնել ճիշտ գործընկերներ իրենց ընդլայնմանն ուղղված ծրագիրը ֆինանսավորելու գործում»:

Բացի ընդլայնվելուց, նախաձեռնությունները կմիանան մեկշաբաթյա ճամբարին (bootcamp) և կմասնակցեն 2017թ. հոկտեմբերին Ժնևում կայանալիք ՄԱԶԾ-ի Սոցիալական նպատակների գագաթաժողովին (Social Good Summit), որտեղ նրանք կառաջարկեն իրենց լուծումները ԿԶՆ-երին հասնելու համար և կապ կհաստատեն կորպորատիվ ընկերությունների, միջազգային կազմակերպությունների, սոցիալական ձեռներեցների և հանրօգուտ ներդրողների (impact investor) հետ:

«Ձեռներեցները Սոցիալական նպատակների գագաթաժողովի անքակտելի մաս են կազմում, քանի որ նրանք ներկայացնում են հստակ լուծումներ՝ ուղղված Կայուն զարգացման նպատակների իրականացմանը: Մենք հպարտ ենք Accelerate2030-ի եզրափակչի մասնակիցներին միավորելու ռազմավարական գործընկերների հետ և միասնական ուժերով ներկայացնելու իրենց լուծումները»,- նշեց ՄԱԶԾ Ժնևի Սոցիալական նպատակների գագաթաժողովի ղեկավար Սարահ Բելը:

Անցած տարի Accelerate2030-ը հաջողությամբ  իրականացվել է 10 երկրներում՝ ստանալով 177 հայտադիմում, միաժամանակ իրազեկելով Օրակարգ2030-ում (Agenda2030) բիզնեսի ապագա (#futureofbuisness) դերի վերաբերյալ: Միջազգային եզրափակչի մասնակիցներից էր նաև Հայաստանի dasaran.am նախագիծը։

Accelerate2030-ը միջազգային եզրափակչի մասնակիցներին ապահովել է մասնագիտական խորհրդատվությամբ և, ի թիվս այլ ձեռքբերումների, աջակցել է ներդրումներին 300,000-ից մինչև մեկ միլիոն շվեյցարական ֆրանկի տիրույթում: Այս տարի Accelerate2030-ը ծրագիրը ընդարձակվում է՝ ընդգրկելով 17 երկրներ:

 

Անցած տարվա եզրափակչի մասնակիցների մասին հավելյալ տեղեկություններ ստանալու համար` http://www.accelerate2030.net/2016finalists/

Accelerate2030-ին դիմելու համար` http://www.accelerate2030.net/apply/

Դիմորդները հավելյալ տեղեկությունների կարող են դիմել`

Impact Hub Yerevan
Լիլիթ Աբրահամյան
Հեռ. ++374 94 717745
Էլ. հասցե.  lilitabrahamyan89@gmail.com

Լրատվամիջոցները կարող են դիմել՝

ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակ
Մարիամ Մովսիսյան
Հեռ. +374 96 439304
Էլ. հասցե. mariam.movsisyan@undp.org

***                                       

Impact Hub-ն արագ զարգացող գլոբալ ցանց է, որն ունի ավելի քան 85 աշխատանքի և համագործակցության տարածքներ, որոնք հյուրընկալում և աջակցում են ավելի քան 15 հազար սոցիալական նորարարների և հստակ առաքելությամբ առաջնորդվող սկսնակ ձեռներեցների: Յուրաքանչյուր Impact Hub, լինելով մասամբ նորարարական լաբորատորիա, մասամբ բիզնեսի ինկուբատոր, և մասամբ համայնքային կենտրոն, իր անդամներին առաջարկում է ռեսուրսների, ոգեշնչման և համագործակցության հնարավորությունների բացառիկ էկոհամակարգ` նոր տեսակի տնտեսություն ունենալու համար, որը կլինի կայուն ինչպես մարդկանց, այնպես էլ մոլորակի համար: https://impacthub.net

***
ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը գործընկերային կապեր է հաստատում հասարակության բոլոր խավերի ներկայացուցիչների հետ` զորակցելով պետություններին դիմակայելու ճգնաժամերին: ՄԱԶԾ-ն խթանում է նաև աճը, որ կոչված է բարելավելու յուրաքանչյուր անձի կյանքի որակը: Մնայուն ներկայություն ունենալով ավելի քան 170 երկրներում և տարածքներում` մենք համաշխարհային փորձ և տեղական լուծումներ ենք մատուցում` նպաստելով կյանքի բարելավմանը և աջակցելով կայուն պետականության ձևավորմանը: ՄԱԶԾ-ն hաստատվել է Հայաստանում 1993թ. մարտին և աջակցում է կառավարությանն իրականացնելու ազգային զարգացման առաջնահերթությունները, ինչպես նաև հասնելու Կայուն զարգացման նպատակներին: http://www.am.undp.org/