EN | AM

«Զարգացմանն ուղղված հանրօգուտ ներդրում» գագաթնաժողով 2017


22.03.2017
Մենք գիտակցում ենք զարգացման գործընթացում նորարարներին ներգրավելու նշանակությունը, ինչպես նաև կարևորում հարթակների ստեղծումը, որոնք փորձարկումներ իրականացնելու, մտքերի փոխանակման և հաջողության գրավական են:

Երևան, 22 մարտի 2017 թ. - «Ինչպե՞ս ֆինանսավորել զարգացմանն ուղղված գործունեությունն առաջիկա տասնհինգ տարիներին: Ինչպե՞ս ներգրավել իրական նորարարներին զարգացման գործընթացին: Արդյո՞ք հանրօգուտ ներդրումներն իրատեսական են մասնավոր և պետական հատվածների համար»: Սրանք Երևանում մարտի 21-22-ը կայացած «Զարգացմանն ուղղված հանրօգուտ ներդրում» գլոբալ գագաթաժողովի ընթացքում քննարկված բազմաթիվ հարցերից միայն մի քանիսն էին։ Գագաթաժողովը  հյուրընկալվել էր Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և INSEAD-ի սոցիալական ազդեցությունը խթանող նախաձեռնության կողմից, որպես ակադեմիական գործընկեր` միավորելով աշխարհի առաջատար սոցիալական ձեռներեցներին, հանրօգուտ ներդրողներին և զարգացման ոլորտի փորձագետներին:  

Երկօրյա գագաթաժողովի ընթացքոմ ՄԱԶԾ-ի ներկայացուցիչները, սոցիալական ձեռներեցները, հանրօգուտ ներդրողները, կառավարության և գիտական շրջանակների   ներկայացուցիչներն ինտերակտիվ թեմատիկ քննարկումների միջոցով փորձեցին բացահայտել հանրօգուտ ներդրումների և սոցիալական ձեռնարկատիրության ներուժը, որոնց միջոցով հնարավոր կլինի մինչև 2030թ. հասնել Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) իրագործմանը և որակապես նոր մակարդակի հասցնել գլոբալ  զարգացումը: Գագաթաժողովի մասնակիցները ներկա գտնվեցին  նաև TEDx միջոցառմանը, որի հիմնական բանախոսն էր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նախորդ տասնամյակում հանրօգուտ ներդրումների ոլորտը հսկայական աճ է արձանագրել: J.P. Morgan ընկերության 2015թ. հետազոտության համաձայն` ընկերությունները 60 մլրդ. ԱՄՆ դոլար են ներդրել ոլորտում: Ընկերությունների 41 տոկոսը երկարաժամկետ (ավելի քան 10 տարի) ներդրումներ է ակնկալում: Ոլորտի աճը 16 տոկոս է, և ընկերությունների 41 տոկոսը մտադիր է ձեռնպահ մնալ շուկայական եկամտից, ի նպաստ սոցիալական ազդեցության: Մինչդեռ, ներդրված միջոցների 90 տոկոսը պատկանում է զարգացած երկրներին, իսկ ներդրումներից կեսից ավելին ուղղված են զարգացող և քիչ զարգացած երկրներին: 

«Հանրօգուտ ներդրումները համաշխարհային ճանաչում են ձեռք բերել որպես առավել կայուն ճանապարհով զարգացման խնդիրները լուծելու եղանակ: ՄԱԶԾ-ն շարժվում է սոցիալական ձեռներեցությունն ու հանրօգուտ ներդրումների սկզբունքները զարգացմանն ուղղված գործունեությունում որդեգրելու ուղղությամբ: Ընդունելով այս սկզբունքների ներուժը որպես զարգացման մարտահրավերները հասցեագրելու նոր եղանակ՝ մենք արդեն իսկ փորձում ենք ներառել դրանցից շատերը ՄԱԶԾ ծրագրերում, այսպիսով՝ հսկայական ազդակ հաղորդելով մեր գործունեության կայունությանը, ծավալներին և արդյունավետությանը բոլոր մակարդակներում»,- նշեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԶԾ ռազմավարության և ծրագրային աջակցոթյան բյուրոյի ղեկավար Մագդի Մարտինես-Սոլիմանը:

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ  Բրեդլի Բուզետտոյի կարծիքով այս ծրագիրն իրոք շրջադարձային է և ՄԱԶԾ-ի, և Հայաստանի համար: «Նորարարությունների ոլորտում առաջատար լինելով՝ մենք գիտակցում ենք զարգացման գործընթացում նորարարներին ներգրավելու նշանակությունը, ինչպես նաև կարևորում հարթակների ստեղծումը, որոնք փորձարկումներ իրականացնելու, մտքերի փոխանակման և հաջողության գրավական են: Այս գագաթաժողովը նմանատիպ մի հարթակ է: Բոլոր մեր գործընկերները՝ INSEAD-ը, Impact Hub Yerevan-ը, TEDxYerevan-ը, EVPA-ը, EFSE-ը, ՀԲԸՄ-ը, TUMO ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, հսկայական ներդրում ունեն հաջողության ապահովման գործում՝ խթանելով նորարությունը և ձեռներեցությունը երկրում»:

Շահագրգիռ կողմերին միավորելը, որոնք պատրաստակամ են հատուկ նախագծեր իրականացնել իրագործելու ԿԶՆ-երը, չի կարելի թերագնահատել:  INSEAD-ի սոցիալական ազդեցությունը խթանող նախաձեռնության ղեկավար Հանս Վահլը նկատեց, որ միևնույն գաղափարի շուրջ հանրօգոուտ ներդրողներին և սոցիալական ձեռնարկություններին, զարգացման կազմակերպություններին, կառավարություններին, բազմատեսակ ինկուբատոր ձեռնարկություններին, արագացուցիչներին, և գիտական շրջանակներին միավորելը հնարավոր է դարձնում փոխակերպել մեթոդները, որոնց միջոցով իրականացվում է զարգացմանն ուղղված գործունեությունը: Նմանատիպ համախմբումը հնարավորություն է տալիս առավել խորը համագործակցության, և նորարար մոտեցումների կիրառման` իրապես գնահատելու հանրօգուտ ներդրումների ազդեցությունը շահառուների համար: 

Զարգացման ոչ ավանդական մոտեցումներն կենսական են 2030թ. Օրակարգն իրագործելու համար` հատկապես ոչ ոքի չանտեսելու պայմանը: ՄԱԶԾ-ն և ՀՀ կառավարությունն արդեն իսկ առաջին քայլերն են ձեռնարկում այդ ուղղությամբ: Նախատեսվում է, որ ՀՀ կառավարությանը կից Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը` կառավարության  «բարեփոխումների արագացուցիչը», ՄԱԶԾ-ի և Stanford ChangeLabs-ի աջակցությամբ կհյուրընկալի իր տեսակի մեջ առաջին ԿԶՆ ազգային լաբորատորիան Հայաստանում: Այն կհավաքագրի տաղանդաշատ երիտասարդների, ովքեր  իրենց յուրօրինակ մտածելակերպով նոր լուծումներ կառաջարկեն Հայաստանի սոցիալ-տնտեսական ու բնապահպանական արմատացած մարտահրավերներին:

***

ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը, իր մնայուն ներկայությունն ունի ավելի քան 170 երկրներում ու տարածքներում և դրամաշնորհների տեսքով տարեկան մոտ $4.5 միլարդ ներդրում է ունենում կայուն զարգացման, կառավարման և խաղաղաշինության, կլիմայի փոփոխության և հետճգնաժամային իրավիճակներին արձագանքման ու վերականգնման ոլորտներում: Կենտրոնանալով Կայուն զարգացման նպատակներն իրագործելու վրա, ՄԱԶԾ-ն փորձում է ներդնել նորարար լուծումներ իր գործունեության բոլոր ոլորտներում և համագործակցել մասնավոր հատվածի հետ՝ գտնելու ֆինանսավորման նորարար եղանակներ: ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակը` գագաթաժողովի հյուրընկալողը, սոցիալական նորարարությունների և սոցիալական ձեռներեցության խթանման գործում ՄԱԿ-ի առաջատարն է: www.am.undp.org

                                                                                                                                    

INSEAD-ի մասին. Աշխարհի գործարարության դպրոցը

Որպես աշխարհում առաջատար և խոշորագույն բիզնես դպրոցներից մեկը՝ INSEAD-ը կրթական համաշխարհային փորձ է առաջարկում: Դպրոցներ ունենալով Եվրոպայում (Ֆրանսիա), Ասիայում (Սինգապուր) և Միջին Արևելքում (Աբու Դաբի)`INSEAD-ի բիզնես կրթությունն ու հետազոտությունները երեք մայրցամաք են ընդգրկում: 40 երկրներից անվանի 145 դասախոսները դասավանդում են տարեկան ավելի քան 1,400 ուսանողների, որոնք ստանում են տարբեր գիտական աստիճաններ: Տարեկան ավելի քան 11,000 ղեկավարներ մասնակցում են INSEAD-ի կրթական ծրագրերին: INSEAD-ի գործարար վարչարարության ծրագիրը Financial Times-ի կողմից 2016 and 2017 թվականների լավագույն ծրագիր է ճանաչվել: INSEAD-ի մասին ավելին կարող եք իմանալ այստեղ www.insead.edu