2015թ․ Սոցիալական նպատակների գագաթնաժողովը (Social Good Summit) կհամախմբի աշխարհի ավելի քան 100 երկիր՝ որոշում կայացնելու և մեկնարկելու աշխարհի բոլոր հատվածներում մարդկանց կյանքի բարելավման նոր ուղիներ։ Սեպտեմբերի 27-28-ը կայանալիք Social Good Summit-ի ընթացքում ակտիվիստներ, ստեղծագործ մարդիկ, փորձագետներ, առաջնորդներ, ակտիվ քաղաքացիներ եւ բոլոր հետաքրքրված ու ոչ անտարբեր մարդիկ ուսումնասիրելու ու քննարկելու են, թե ինչպես են նոր տեխնոլոգիաներն ու մեդիա գործիքները օգնում հասնելու «Կայուն զարգացման նպատակներին» ։
Հայաստանը եւս կմիանա այս գլոբալ միջոցառումների շարքին՝ կազմակերպելով Social Good Talks Հայաստանը։ Հանդիպման ժամանակ առաջին անգամ կներկայացվեն ՄԱԶԾ/ Կոլբա նորարարական լաբորատորիայի մեթոդաբանությամբ մշակված սոցիալական ստարտափերը։
Յուրաքանչյուր նորարարական ստարտափ մեկնարկում է` առաջարկելով լուծումներ այնպիսի կարեւոր խնդիրների շուրջ, ինչպիսիք են սոցիալական անարդարությունը, էներգետիկ կայունությունը, հաշվետու կառավարման համակարգը եւ արդյունավետ քաղաքային ենթակառուցվածքներ։
16:30-18:00, Միրզոյան գրադարան (Մհեր Մկրտչյան 10)
Նպատակ7․ ապահովել բոլորի համար մատչելի, հուսալի, կայուն և ժամանակակից էներգիայի հասանելիություն
Նպատակ12․ ապահովել սպառման և արտադրության կայուն մոդելներ
Նպատակ 9. Ստեղծել դիմակայուն ենթակառուցվածքներ, աջակցել ընդգրկուն և կայուն արդյունաբերության զարգացմանը, խթանել նորարարությունը
Նպատակ16․ Խթանել խաղաղ և ներառական հասարակությունների կառուցումը՝ հանուն կայուն զարգացման, բոլորի համար հասանելի դարձնել արդարությունը, բոլոր մակարդակներում ստեղծել արդյունավետ, հաշվետու և ներառական հաստատություններ
Միջոցառումը հայերեն է։
Եթե հետաքրքրված եք, թե ինչպես է Հայաստանը արձագանքելու աշխարհի մարտահրավերներին առաջիկա 15 տարիների ընթացքում կամ պարզապես հետաքրքրված եք Հայաստանում գործող սոցիալական ստարտափերով, ուրեմն հանդիպումը ձեր կհետաքրքրի։