EN | AM

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը նշում է Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը

Նշելով դեկտեմբերի 9-ը, որպես Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օր, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը հրավիրում է ձեզ ներկա գտնվելու թեմատիկ հանդիպում-քննարկմանը, որը տեղի կունենա դեկտեմբերի 9-ին, ժամը 3։00-4։30 ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում (Պ. Ադամյան 14):

Հանդիպման ժամանակ ելույթ կունենան Քլեր Մեդինան (ՄԱԿ-ի զարգացման ծրագիր), Խաչիկ Հարությունյանը (Թրանսփարենսի Ինթերնեշնլ), Ջորջ Հոջը (Կոլբա Լաբ), Շուշան Դոյդոյանն ու Սամվել Մարտիրոսյանը (Ինֆորմացիայի ազատության կենտրոն), Անահիտ Մենեմշյանը (ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ) ու Կարեն Երզնկյանը (Smart City ՀԿ):

Միջոցառման ձեւաչափը ոչ ֆորմալ է ու ընկերական: Կիսե՛ք Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի հետ կապված ձեր լուծումները և տեսակետները: Ուրախ կլինենք տեսնել Ձեզ հանդիպմանը:

Տարածե՛ք միջոցառման մասին տեղեկություն օգտագործելով #breakthechain հեշթեգը: