EN | AM

Պարենային ապահովության գնահատման հաշվետվութուն

Վերջերս ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը ներկայացրեց 2020 թ. դեկտեմբերին իրականացրած համազգային պարենային ապահովության երկրորդ գնահատման արդյունքները: Համագործակցելով բրիտանական դեսպանատան հետ՝ 2020թ-ին ՊՀԾ-ն  իրականացրել է համազգային երկու գնահատում՝ որոշելու ՔՈՎԻԴ-19-ի և ԼՂ ու հարակից տարածքներում հակամարտության ազդեցության աստիճանը տնային տնտեսությունների պարենային ապահովության մակարդակի վրա՝ նպատակ ունենալով սկսել մարտավարական երկխոսություն կառավարության հետ՝ ՀՀ-ում բնակչության պարենային ապահովության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ։

Միջոցառման ընթացքում Հայաստանում ՄԹ Գործերի ժամանակավոր հավատարմատարը նշել է. «Ճշգրիտ տվյալների առկայությունն անհրաժեշտ է ռեսուրսներն արդյունավետ բաշխելու և բոլորին ներառելու համար։ Ուրախ եմ նկատել, որ ՄԹ կառավարության կողմից ֆինանսավորվող այս նախագիծը ոչ թե լոկ արտացոլում է թիրախային բնակչության պարենային ապահովության գնահատման համապարփակ պատկերը, այլ՝ այն հավաքագրում և ներկայացնում է փոփոխվող տվյալները և սերտորեն համագործակցում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ինչպես նաև՝ էկոնոմիկայի նախարարությունների հետ՝ առկա տվյալների վրա հիմնված առաջարկությունների և գործնական մարտավարական լուծումների մշակման հարցում»:

Հուլիս-դեկտեմբեր ամիսների ընթացքում տնային տնտեսությունները գրանցել են պարենային ապահովության գրեթե նույն մակարդակը, և, ըստ մոտավոր հաշվարկի, հինգ տնտեսվարողից մեկի մոտ է գրանցվել պարենային սակավություն։ Հուլիս - դեկտեմբեր ամիսների ընթացքում, պարենային ապահովման գրեթե վեց տոկոս բարելավմանը զուգընթաց, տնային տնտեսություններն աստիճանաբար ձևավորել են պարենային սակավության դեմ պայքարի հաղթահարմանն ուղղված բացասական մեխանիզմներ, օրինակ՝ նրանք ավելի շատ գումար են պարտք վերցրել կամ սնունդը ձեռք են բերել ապառիկ: Տվյալ ռազմավարությունների որդեգրմամբ՝ տնային տնտեսությունների շուրջ 90 տոկոսը գրանցել է սննդամթերքի սպառման ընդունելի մակարդակ, սակայն հաղթահարման բացասական մեխանիզմները կարող են հետագայում վնաս հասցնել ընտանիքներին և դրանք չեն վերացնում պարենային սակավության երկարաժամկետ հետևանքները:

Աշխատանքի և  սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ, ՊՀԾ-ն խթանում է այն միջամտությունները, որոնք ուղղված են Հայաստանում խոցելիության և պարենային ապահովության խնդիրների լուծմանը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական տիկին Լիլիթ Չիթչյանը իր երախտագիտությունն է հայտնել ՊՀԾ-ին՝ առկա մարտահրավերները հաղթահարելու գործում կառավարությանը երկարաժամկետ անգնահատելի աջակցություն ցուցաբերելու համար:

«2020 թ.-ի ընթացքում Պարենային ապահովության ու սնուցման առումով տարբեր մասշտաբների բազմաթիվ մարտահրավերներ են ի հայտ եկել՝ ազդելով տարբեր տարածաշրջանների և բնակչության խմբերի վրա: Որպեսզի ՊՀԾ-ն կարողանա իր աջակցությունը տրամադրել առավել կարիքավորներին և հասնի երկարաժամկետ, կայուն արդյունքների, կարևոր է ընկալել, թե ինչն է հանգեցնում պարենային սակավությանը, ինչպես են մարդիկ հաղթահարում ցնցումները և թե ինչ պետք է անել, որ յուրաքանչյուր օր սնունդն առավել հասանելի և մատչելի լինի բոլորի համար», - ասել է Հայաստանում ՊՀԾ ներկայացուցիչ և հայաստանյան գրասենյակի ղեկավար Ելենա Միլեշովիչը:

ՊՀԾ-ն կշարունակի ջանքեր գործադրել հասկանալու համար, թե ինչպես է ՀՀ բնակչությունը դիմակայում սոցիալ-տնտեսական ցնցումային իրավիճակներին և ինչպիսի փոփոխությունների է ենթարկվում նրանց սննդի սպառումը՝ կախված ժամանակից և տարվա եղանակից: Ազգային պարենային ապահովության երրորդ գնահատումը կմեկնարկի մարտ ամսին և կավարտվի մայիսին:

Եթե ցանկանում եք դառնալ ՊՀԾ-ի գործընկերը և աջակցել կառավարությանը և գործընկերներին պարենային ապահովության տվյալների տրամադրմանն ուղղված ՊՀԾ-ի ջանքերին, խնդրում ենք կապ հաստատել Տաթևիկ Խուդինյանի հետ հետևյալ էլ․ հասցեի միջոցով՝ tatevik.khudinyan@wfp.org:

***

Ազգային պարենային ապահովության երկրորդ գնահատման համառոտ զեկույցը հասանելի է այստեղ: