EN | AM

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հայտարարությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակի վերաբերյալ

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը ողջունում է ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների կողմից այսօր տարածված համատեղ հայտարարությունն այն մասին, որ հոկտեմբերի 10-ին Մոսկվայում համաձայնեցված և հոկտեմբերի 17-ին Փարիզում վերահաստատված մարդասիրական հրադադարը ուժի մեջ կմտնի երկուշաբթի՝ հոկտեմբերի 26-ին՝ տեղական ժամանակով առավոտյան ժամը 8:00-ին: Նա բարձր է գնահատում Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդական ջանքերը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ:

Գլխավոր քարտուղարը վերահաստատում է իր կոչը կողմերին` այս փոխըմբռնման հիման վրա անհապաղ և լիարժեք իրականացնել իրենց պայմանավորվածությունը և առանց նախապայմանների վերսկսել առարկայական բանակցությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Նա նաև կոչ է անում կողմերին թույլ տալ անվտանգ և անխափան մուտք հումանիտար աշխատողներին և Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և դրա շուրջ գտնվող խաղաղ բնակչությանը հումանիտար օգնություն և ծառայություններ առաքելու նպատակով։

Գլխավոր քարտուղարն ակնկալում է, որ կողմերը կպահպանեն իրենց ստանձնած բոլոր պարտավորությունները և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ համատեղ կոնկրետ քայլեր կձեռնարկեն ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ։

 

Ստեֆան Դյուժարիկ, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի խոսնակ

Նյու Յորք, 25 հոկտեմբերի 2020 թ.