EN | AM

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի խոսնակի հայտարարությունը՝ Մոսկվայում հայտարարված մարդասիրական հրադադարի վերաբերյալ

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը ողջունում է նախօրեին Մոսկվայում ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի, Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի կողմից հայտարարված մարդասիրական հրադադարի վերաբերյալ համաձայնագիրը: Նա բարձր է գնահատում Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերը:

Գլխավոր քարտուղարը կոչ է անում պահպանել հրադադարի ռեժիմը և արագ համաձայնություն ձեռք բերել հրադադարի ռեժիմի հատուկ պարամետրերի վերաբերյալ:

Գլխավոր քարտուղարը նաև ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո առարկայական բանակցություններ սկսելու պարտավորությունը:

Գլխավոր քարտուղարը կոչ է անում միջազգային հանրությանն աջակցել հրադադարի համաձայնագրին և խրախուսում է կողմերին լուծել իրենց տարակարծությունները խաղաղ միջոցներով:

 

Ստեֆան Դյուժարիկ, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի խոսնակ

Նյու Յորք, 10 հոկտեմբերի 2020 թ.