EN | AM

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի խոսնակի հայտարարությունը` Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը դատապարտում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բռնության սրացումը, որը շարունակվում է` չնայած միջազգային հանրության՝ մարտական գործողություններն անհապաղ դադարեցնելու շարունակական հորդորներին: Նա խորապես մտահոգված է ռազմական գործողությունների ընդլայնման, այդ թվում՝ բնակելի տարածքների թիրախավորման մասին զեկույցների կապակցությամբ: Նա հիշեցնում է կողմերին միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակում քաղաքացիներին և քաղաքացիական ենթակառուցվածքները պաշտպանելու իրենց պարտավորությունների մասին:

Գլխավոր քարտուղարը ևս մեկ անգամ  շեշտում է, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում և կոչ է անում կողմերին անմիջապես դադարեցնել մարտական գործողությունները: Նա կոչ է անում բոլոր համապատասխան տարածաշրջանային և միջազգային դերակատարներին՝ ակտիվորեն կիրառել իրենց ազդեցությունը՝ ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բանակցություններին վերադառնալու նպատակով:

 

Ստեֆան Դյուժարիկ, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի խոսնակ

Նյու Յորք, հոկտեմբերի 5-ը 2020 թ.